Հայերեն

Հայաստանի հեղինակությունը «բարձրացնելու» քարոզչական փուչիկն ու մեջքից հարվածը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներդրումային միջավայրի բարելավումը, արտերկրի բիզնես շրջանակների մոտ երկրի հեղինակության բարձրացումը և զբոսաշրջությունը խթանելը միշտ էլ առանցքային թեմաներ են եղել ցանկացած երկրի, առավել ևս՝ Հայաստանի տնտեսական և ներքաղաքական օրակարգում։ Եվ այս տեսանկյունից կարևոր է այն հանգամանքը, թե արդյոք իրական քայլեր կատարվում են նշված ուղղություններով։ Խնդիրն այն է, որ այս հարցում Հայաստանում իշխանություններն առաջնորդվում են լուն ուղտ շինելու քաղաքականությամբ, այսինքն՝ յուրաքանչյուր փոքր իրադարձություն ներկայացնել որպես աշխարհացունց և աննախադեպ իրադարձություն։

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատեսով։ Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում»: Դեռ մի կողմ թողնենք, որ խոշոր համերգներ Հայաստանում եղել են միշտ, ընդ որում՝ անհամեմատ մեծ ընդգրկումներով: Իրականում համերգներին մասնակցությունը երկրի բնակչության իրական տրամադրությունների ու տրամադրվածությունների արտահայտիչ չէ, հասարակությունը միշտ էլ մասնակցել է տարբեր միջոցառումների, համերգների, բայց դա երբեք չի նշանակել, որ մարդիկ երջանիկ են երկրում կատարվածով, գոհ են իշխանություններից ու նրանց արածներից: Բայց հասկանալի է, որ ընտրությունների շեմին Նիկոլ Փաշինյանը փորձելու է PR քաղել ոչ միայն ամեն մի համերգից, ամեն մի միջոցառումից, այլև նույնիսկ ամեն մի կատարված երգից: Ու դա անելու է բոլոր մեթոդներով:

Օրինակ՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի հետ կապված հանրությանն այնպես ներկայացվեց, թե նրա «աննախադեպ» համերգը տեղի է ունենալու Սնուփ Դոգի այդպես էլ չկայացած համերգի փոխարեն, որի համար կառավարությունը մեծ գումար էր տրամադրել։ Ըստ այդմ, կառավարությունը Լոպեսի համերգի համար 6 միլիոն դոլար գումար տրամադրեց։ Ու այնպես էլ չէ, որ Լոպեսը առանձնահատուկ գալու էր միայն Հայաստան՝ համերգով հանդես գալու. ուղղակի տարածաշրջանային տուրի շրջանակներում կատարված այց-համերգ էր։ Իհարկե, լավ է, որ նման մակարդակի երաժիշտը այցելում է Հայաստան, հակառակը պնդողների պահվածքն էլ է անհասկանալի: Բայց այստեղ հարցն այն է, թե ինչու է նման ահռելի գումար տրամադրվում պետբյուջեից: Ու պատահական չէ, որ մեծ քննադատության ալիք սկսվեց կառավարության հասցեին, թե այդ 6 մլն դոլարը կարող էր ծախսվել ավելի հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ: Իսկ Հայաստանում նման հրատապ խնդիրների պակաս չկա։ Առավել ևս, որ գումարների «հետվերադարձի» առումով այնպիսի անհեթեթ թվեր են շրջանառվում, որ կասկածներն ու քննադատությունն ավելի է մեծանում: Սակայն խոսքը նույնիսկ այդ մասին չէ:

Բանն այն է, որ այս ֆոնի ներքո իշխանական քարոզչությունը փորձում է ամեն կերպ արդարացնել համերգի կազմակերպումը, թե դա նպաստում է Հայաստանի ճանաչելիության տարածմանը, երկրի հեղինակության բարձրացմանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը։ Իշխանությունների այդ պնդումների մեջ որոշակի ճշմարտության հատիկ, իհարկե, կա. ի վերջո, շատ երկրներ են այդ ճանապարհով նշյալ գործոններում շահել, այդ թվում՝ մեր հարևան Վրաստանը: Սակայն մի կողմից՝ ծայրահեղ չափազանցվում է այս համերգի նշանակությունը, մյուս կողմից՝ իշխանությունները արդարացնում են մեծ գումարների ծախսումը պետական բյուջեից միայն այն դեպքում, երբ դա միայն իրենց է ձեռնտու։

Ինչպես միշտ՝ իշխանությունների պահվածքը ավելի շատ միտված է քարոզչական շղարշ ապահովելուն, թե իրենք լրջորեն մտածում են երկրի հեղինակության, զբոսաշրջության և ներդրումային միջավայրի մասին։ Իսկ իրականության մեջ՝ «գետնի վրա» նրանք այնպիսի քայլեր են ձեռնարկում, որոնք շատ լուրջ վնաս են հասցնում երկրի հեղինակությանն էլ, ներդրումային միջավայրին էլ։ Հազարապատիկ ավելի մեծ վնաս, քան ակնկալվում է օգուտ ստանալ նշյալ համերգից: Օրինակ՝ Հայաստանում ընդդիմադիր գործիչների ու այլ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց քաղաքական հետապնդումները համատարած բնույթ են կրում։ Այս իրողությունը պայմաններ է ստեղծում Հայաստանի միջազգային հեղինակության խարխլման համար։ Եթե Լոպեսի համերգով պայմանավորված՝ Հայաստանի անունը մի քանի անգամ կարող են դրսում լսել, ապա քաղաքական հետապնդումների ու ժողովրդավարական արժեքների ոտնահարման մասով Հայաստանն անընդհատ միջազգային ուշադրության կենտրոնում է բացասական առումով։

Իշխանությունները մի պրակտիկա են ստեղծել, որ Հայաստանում անգամ կրոնական ազատություններն են խախտվում, և երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը անձամբ թիրախավորում է Եկեղեցին։

Իսկ նման երևույթները բնականաբար ազդում են նաև Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։

Դրսից ներդրումներ ներգրավելու տեսանկյունից Հայաստանին ուղղված մեջքից հարված էր նաև պետականացման անվան տակ ՀԷՑ-ը խլելու գործընթացը։

Հիմա այսքանից հետո ո՞ր մի «դրսի» գործարարը շահագրգռված կլինի Հայաստանում ներդրում կատարելու և բիզնեսով զբաղվելու հարցում։ Բնականաբար, ՀԷՑ-ի օրինակը մշտապես մնալու է վանող գործոն Հայաստանի համար։

Իսկ ներդրումային միջավայրի հետ կապված ու, ընդհանրապես, Հայաստանի վարկի, հեղինակության վերականգնումը հեշտ գործ չէ. դրա համար հաջորդ իշխանություններից տարիների աշխատանք է պահանջվելու։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Ամենադիտված