Իշխանության հարցը դրվեց Սերժ Սարգսյանի առաջ
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման օրինագիծն ու ընթացքը, որն ըստ Հովհաննիսյանի համապատասխանելու է ինքնավարության եւ անկախության միջազգային լավագույն չափանիշներին:
Հակակոռուպցիոն այդ նոր կառույցի անդամները չեն ենթարկվելու իշխանության որեւէ օղակի, իսկ ֆինանսավորումը լինելու է բյուջեից: Ֆինանսավորման հանգամանքը ուշագրավ է, նկատի ունենալով այն, որ Հայաստանում մինչ այժմ կար մի հակակոռուպցիոն կառույց, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ աջակցությամբ:
Խոսքը դեռեւս 2015 թվականի փետրվարից ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին է, որը հայ-ամերիկյան նախաձեռնություն էր, եւ ԱՄՆ-ն հայտարարեց, որ եթե չլինի էական արդյունք, ապա կդադարեցնի ֆինանսավորումը: Խոսքը 750 հազար դոլարի մասին էր: Նախորդ տարի աշնանը ԱՄՆ հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չի արձանագրել բավարար արդյունք, այդ իսկ պատճառով ֆինանսավորել են ընդամենը 2 տոկոսով:
շարունակությունը՝ կայքում