Հայաստանը մերժու՞մ է Ղարաբաղի հարցով ԱՄՆ առաջարկները
ԱշխարհԼՐԱԳԻՐ / Եթե Ռուսաստանը որոշի Գյումրիում 102-րդ ռազմաբազայից մարտական թռիչքներ իրականացնել Սիրիայում իսլամիստական խմբավորումների դիրքերին հարվածելու համար, տարածաշրջանի երկրներն ակնհայտորեն չեն ողջունի դա: Դա սպառնալիքի տակ կդնի ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաեւ Հայաստանին աննախանձելի վիճակում կդնի, 1in.am-ի հետ զրույցում ասել է «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքը:
Ամանդա Փոլն այն փորձագետների թվում է, որոնց համարում են թուրքական շահերի լոբբիստ: Պետք է ենթադրել, սակայն, որ ԱՄՆ-ում ու Եվրոպայում նույնպես ոգեւորված չեն Ռուսաստանի համար պլացդարմ դառնալու Հայաստանի հնարավոր մտադրությամբ:
ԱՄՆ-ն հրապարակայնորեն բազմիցս ընդունել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմաքաղաքական միությունը որոշակիորեն թելադրված է վտանգավոր տարածաշրջանում Հայաստանի անվտանգության պահանջներով: ԱՄՆ-ն մինչեւ հիմա կարողացել է Հայաստանին միանշանակ ընտրության առաջ չդնել եւ պահպանել Արեւմտյան հանրության հետ կամուրջները:
շարունակությունը՝ կայքում