Գիտնականները հայտարարել են անսովոր երևույթի մասին
ԱշխարհNASA-ի գիտնականները հայտնել են, որ Արեգակի մակերևույթից կորել են բոլոր բծերը: Արդեն երրորդ օրն է, որ ոչ մի բիծ չի հաջողվում հայտնաբերել: Դա մասնագետների մոտ լուրջ անհանգստություններ է առաջացրել:
NASA-ի գիտնականների կարծիքով` եթե իրադրությունը չփոխվի, մոտակա ժամանակներում Երկրի բնակիչները պետք է պատրաստվեն դաժան ցրտերի: Արեգակի վրա բծերի անհայտանալը մարդկությանը սպառնում է սառցե ժամանակաշջանի գալով:
Նման երևույթներ տեղի են ունեցել 1310-1370 և 1645-1725 թվականներին, երբ գրանցվել են գլոբալ սառեցման կամ այսպես կոչված փոքր սառցե ժամանակաշրջաններ:
Գիտնականների դիտարկումների համաձայն` Արեգակի վրա զարմանալի մաքրությունը գրանցվել է այս տարի 32 օր շարունակ: Ճիշտ նույնքան էլ այն մաքուր է եղել անցյալ տարի: Գիտնականները վստահ են, որ Երկիրը սկսում է սառել: