Հայերեն


Քարոզչական նախաթուղթ... զրոյական կետով «խաղաղության» մասին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լավ, ի՞նչ է ու ինչի՞ մասին է Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի ստորագրած թուղթը: Այժմ, երբ այդ նախաստորագրմանը հաջորդած հատկապես քպականների ու նրանց հարող շրջանակների քարոզչական «ցնծագին» քամիները ճլորել են, տեղին է առանց հույզերի, ինչպես ասվում է՝ «տաք սրտով, բայց սառը գլխով» մոտեցմամբ դիտարկել այն:

Առաջինը (համարենք տեխնիկական, թեպետ այդպես չէ). Փաշինյանի պաշտոնական քարոզչությունը կարծես չափազանցնում է, թե ստորագրվածը «համատեղ հռչակագիր» է: Բանն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն ստորագրել է որպես վկա, ինչի մասին անգլերեն համազոր տարբերակում կար հստակ նշում: Իսկ վկան ընդամենը հենց վկա է, այսինքն՝ երաշխավոր չէ, պայմանավորվածության կողմ չէ: Կենցաղային տարբերակով ասած՝ նա նույնիսկ լիարժեք քավոր չէ, այլ ընդամենը վկա: Իսկ երաշխավորությունն էլ սահմանափակվեց «եթե հարց լինի, զանգեք» տարտամ ձևակերպմամբ: Ամփոփենք. Դա ոչ թե եռակողմ փաստաթուղթ է, այլ երկկողմ՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև, ինչին վկա է ԱՄՆ-ն:

Երկրորդը. գործ ունենք ոչ թե միջպետական կամ թեկուզ եռակողմ (բազմակողմ) համաձայնագրի կամ պայմանագրի հետ, այլ հենց հռչակագրի: Այսինքն՝ դա ընդամենը տեքստ է այն մասին, որ «կողմերը» պայմանավորվում են, որ հետո կպայմանավորվեն: Ավելի պատկերավոր ասած՝ «մտադրությունների ցանկ»: Հիմնականը. Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը մի փաստաթուղթ է, որը չունի իրավական պարտադրող ուժ: Բայց այն կարող է ունենալ ծանրագույն քաղաքական հետևանքներ հատկապես Հայաստանի համար:

Երրորդը. ԱՄՆ նախագահ Թրամփն ակնհայտորեն, ավելին՝ անթաքույց իր շահերն է հետապնդում: Նա, գիտեք, համարում է, որ Օբամային ոչնչով չի զիջում ու ոչ պակաս արժանի է «Խաղաղության Նոբելյան մրցանակի»: Ըստ որում, թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը ձգտեցին բավարարել Թրամփի էգոն այդ առումով: Ընդ որում, Ալիևը բազմապատիկ ավելի վարպետորեն շողոքորթեց, ինչը զարմանալի չէ, եթե նկատի ունենանք նրա՝ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ լինելն ու էթնիկ ծագումը:

Այստեղից բխում է չորրորդը՝ վաշինգտոնյան հռչակագիրը գերազանցապես քարոզչական երևույթ է և ծառայեցվելու է քարոզչական, քաղաքական նպատակների: Ավելի ճիշտ՝ ծառայեցվում է: Այն էլ՝ ինտենսիվ: Ու ոչ միայն Թրամփի համար: Տեսեք. Արևմուտքը, էլ ավելի շատ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են այդպիսով ուժեղացնել Փաշինյանի երերուն դիրքերը Հայաստանի ներսում: Փաշինյանն ուղղակի աներևակայելի ընծա է թե՛ Էրդողանի, թե՛ հատկապես Ալիևի համար: Նա բավարարում է ադրբեջանական ու թուրքական պահանջները շատ ավելի լայնորեն, քան Բաքուն ու Անկարան կարող էին երևակայել իրենց ամենահամարձակ երազներում, ասենք, մի 10-20 տարի առաջ:

Ըստ այդմ, Թուրքիային ու Ադրբեջանին անհրաժեշտ է, որ Փաշինյանը շարունակի մնալ իր ներկայիս պաշտոնում, որպեսզի նորանոր զիջումներ իրականացնի: Իսկ Փաշինյանն էլ, հասկանալի է, պատասխանատվության առաջ չկանգնելու հաշվարկով, ցանկանում է հնարավորինս երկարաձգել իր իշխանավարումը, բայց ռեսուրս չունի: Չունի առաջին հերթին վարկանիշ, հանրային աջակցություն: Դե, նրան պետք է «դրսի» աջակցություն:

Մի խոսքով, հասկանալի է, որ Փաշինյանը վաշինգտոնյան հռչակագիրն օգտագործելու է որպես իր հիմնական նախընտրական թեզ, կռվան, կարգախոս (ինչպես կամենաք):

Եվ արդեն օգտագործում է: Այս թեմայով նրա վերջին ուղերձը գործնականում նախընտրական ելույթ էր, ըստ որում՝ լի նորանոր սպառնալի կամ խիստ վտանգավոր շեշտադրումներով, ի լրումն՝ ադրբեջանական կողմին արվելիք նոր տարածքային զիջումների բացահայտ նախազդով:

Հինգերորդը. միանգամայն ակնհայտ է, որ վաշինգտոնյան հռչակագրի մեջ կա ոչ թե խաղաղություն կամ խաղաղության հասնելու հիմք, այլ սա պարտադրված գործընթաց է, որի տակ, ի լրումն, չկա և ո՛չ մի երաշխիք: «Ատրճանակը քունքին դրված» վիճակում խաղաղություն չի լինում, լինում է պարտադրանք: Թեպետ, անգամ միջպետական համաձայնագրերն ու պայմանագրերը ժամանակակից աշխարհում (ասենք՝ բոլոր ժամանակներում էլ) երաշխիք չեն, էլ ուր մնաց, որ Վաշինգտոնում ստորագրված այդ թուղթը լինի: Նույնիսկ թուղթն էլ չէ, այլ... նախաթուղթը:

Վեցերորդը. բավարար է ծանոթանալ հրապարակված թղթերի բովանդակությանը, համոզվելու համար, որ Հայաստանը բացարձակապես ոչինչ չի ստանում, այլ միայն ու միայն տալիս է, զիջում է, հանձնում է: Փոխարենը, ԱՄՆ-ն ստանում է Թրամփի «Նոբել յան մրցանակի» համար բոնուս, ռազմականացված ներկայություն՝ իր թշնամի Իրանի քթի տակ, լրացուցիչ հաղթաթուղթ՝ Ռուսաստանի հետ բանակցային գործընթացում: Թուրքիան ու Ադրբեջանը ստանում են «թուրանական միջանցք»՝ Սյունիքի մարզով, Հայաստանի տարածքով, առնվազն՝ 42 կմ երկարությամբ ու անհասկանալի կամ անորոշ լայնությամբ, որին դեռ կանդրադառնանք:

Յոթերորդը. վաշինգտոնյան հռչակագիրը որոշակի հիմքեր է ձևավորում՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, առնվազն՝ Հայաստանից ռուսական ռազմական բազան դուրս հանելու համար, ինչը հանգեցնելու է անվտանգային էքզիստենցիալ սպառնալիքների, բնականաբար՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:

Ի դեպ, որքան էլ այդ հռչակագիրը կարծեցյալ խաղաղության մասին է, որքան էլ որ Հայաստանը միայն զիջողի դերում է, անգամ այդ պարագայում «գետնի վրա» առարկայական արդյունք չկա: Եվ այս օրերին եթե Սիսիանի, Կապանի հատվածում հիմնականում հանդարտ է, սակայն Խոզնավարում, Վարդենիսի սարերում շարունակվող կրակոցների մասին տեղեկությունները ասվածի ամենից ցայտուն հաստատումն են:

Ութերորդը. այդպես էլ հստակ ու վերջնական պատասխան չի տրվում ամենից կարևոր հարցին. այդ «թուրանական միջանցքն» ո՞վ է հսկելու, ՀՀ մաքսավորներ, սահմանապահներ լինելո՞ւ են, Հայաստանն ընդհանրապես վերահսկելո՞ւ է այդ տարածքը: Պետք չեն բազմաբարդ նախադասություններ: Իշխանությունը պետք է կարճ պատասխանի՝ այո կամ ոչ: Հա կամ չէ: Հայերենում այդպիսի բառեր կան:

Հաջորդը՝ իսկ որքա՞ն է լինելու «միջանցքի» լայնությունը: Հնչեցվում են տարբեր թվեր, այդ թվում՝ վախեցնող: Օրինակ՝ ասում են, որ առնվազն 6 կմ լայնություն է ունենալու «միջանցքը»: Մի քիչ դժվար է պատկերացնել նման ահռելի լայնությունը միջանցքի համար, բայց դրա համար պետք է հստակ պատասխաններ հնչեն:

Իսկ ընդհանրապես, արժե գիտակցել, որ խաղաղությունը սոսկ թղթով կամ թղթերով չեն հաստատում: Թղթային խաղաղություն չի լինում: Վաշինգտոնում ստորագրվածն, ըստ որում, կրկնենք, թղթե շերեփ էլ չէ, թուղթ էլ չէ, այլ միայն... նախաթուղթ: Խաղաղությունը կողմերի ուժերի ու հնարավորությունների, քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմաքաղաքական, մարդկային հնարավորությունների հավասարակշռության դեպքում է լինում:

Իսկ այն, ինչի կապակցությամբ գլուխ է գովում, ինչով «փիարվում» է Փաշինյանը, եթե խաղաղություն էլ է, ապա սոսկ՝ «զրոյական կետով խաղաղություն»: Զրոյական՝ Հայաստանի ու հայության համար: Պարզ ասած, դա ոչ թե խաղաղություն է, այլ հնարավոր խաղաղության տակ դրված ռումբ, եթե չասվի՝ ռումբերի հավաքածու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով
Ամենադիտված