Հայերեն


«Հայաստանը լիարժեք չի վերահսկելու ճանապարհը. իշխանությունները չեն նշում, թե կոնկրետ ինչն է լինելու Հայաստանի իրավասության ներքո». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ տարբեր երկրների ներկայացուցիչներ ողջունում են «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը Վաշինգտոնում և հույս հայտնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մասով, Հայաստանի հասարակությունը և փորձագիտական հանրությունը շարունակում է հարցեր ուղղել՝ ի՞նչ օգուտ է ստանալու Հայաստանը «Թրամփի ճանապարհի» գործարկումից, և «Խաղաղության պայմանագիր» անունը կրող փաստաթուղթը կարո՞ղ է լիարժեք և կայուն խաղաղության երաշխավոր լինել։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունները գնահատելիս պետք է նայել, թե ով ինչ խնդիր էր դնում իր առաջ։ «Նայենք Ադրբեջանի, Ալիևի դիրքերից, թե ինչ է նա շահում, ինչ չի շահում։ Կարծում եմ՝ Ադրբեջանի մասով ամեն ինչ շատ պարզ է։ Ալիևը դա ասում էր պատերազմից հետո «Զանգեզուրի միջանցքի» մասին։ «Զանգեզուրի միջանցք» անվանումը դնենք մի կողմ, նայենք բովանդակությանը, թե ինչի մասին է խոսքը։ Խոսքն այն մասին է, որ Ալիևը ասում է՝ Հայաստա՛ն, դու պարտավոր ես մեզ Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանի հետ կապող ճանապարհ տրամադրել, ու այդ ճանապարհը չպետք է լինի քո վերահսկողության տակ։ Ինչպես պատկերավոր ասում է Ալիևը, ադրբեջանցի ուղևորները և բեռները չպետք է տեսնեն հայ սահմանապահներ։ Հիմա անունները դնենք մի կողմ՝ «Զանգեզուրի միջանցք», «Թրամփի ճանապարհ», ապա ստացվում է, որ Ալիևն առաջին անգամ ստանում է փաստաթուղթ, որի տակ պաշտոնապես կա Հայաստանի ստորագրությունը, Հայաստանի անունից Նիկոլ Փաշինյանը ստորագրում է, որ Հայաստանը, այո՛, ունի պարտավորություն տրամադրել այդ միջանցքը կամ ճանապարհը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Նրա խոսքով, հետաքրքրական ևս մեկ բան կա, որ այդ ճանապարհը, չգիտես ինչու, կոչվում է ոչ թե, ասենք, Հայաստանի ճանապարհ, այլ «Թրամփի ճանապարհ»։ Վերլուծաբանի կարծիքով, դա նշանակում է, որ Հայաստանը լիարժեք, լիովին չի վերահսկելու այն։ «Հակառակ դեպքում իմաստը ո՞րն է այն կոչել «Թրամփի ճանապարհ»։ Թող անունը դնեին «Նիկոլի ճանապարհ»։ Մյուս կողմից՝ ընդհանրապես տեղյակ չենք այլ հարցերի մասին, օրինակ՝ որտեղով է անցնելու ճանապարհը, ինչ լայնքով է անցնելու ճանապարհը, կոնկրետ ինչ գործառույթներ են վերցնելու իրենց վրա ամերիկացիները, ինչ գործառույթներ են մնում Հայաստանին։ Այս հարցերի պատասխանները դեռևս չկան։ Սա էլ մի կողմ, փաստն առկա է՝ Ադրբեջանը հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անունից ստորագրեց, որ Հայաստանն ունի այդպիսի պարտավորություն։ Փաշինյանի թիմակիցները, ինքը՝ Փաշինյանը, ասում են՝ Հայաստանը ստանալու է համարժեք արտոնություններ։ Այդ դեպքում ինչո՞ւ են շեշտվում Ադրբեջանը, Նախիջևանը, «Թրամփի ճանապարհը»։ Կարելի էր գրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են բացել կոմունիկացիաները փոխադարձ արտոնություններով և վերջ, բայց քանի որ շեշտված է հենց այդ մասը, ենթադրում ես, որ դա ինչ-որ յուրահատուկ պարտավորություն է Հայաստանի կողմից»,-նշում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով հավաստիացնում է հանրությանը և մեր հարևան երկրներին, որ «Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո»։ «Փաշինյանը չի նշում, թե կոնկրետ ինչն է լինելու Հայաստանի իրավասության ներքո։ Դա «կբացվի» հետագայում։ Կարող է պարզվել, որ Հայաստանի իրավասության ներքո ասելով՝ նա հասկանում է, որ, ասենք, Երևանում նստած մաքսային ծառայության պետն օնլայն հետևելու է, թե ոնց են բեռները այնտեղով անցնում, ու դա նշանակում է Հայաստանի վերահսկողության ներքո։ Կոնկրետ պետք է հասկանալ, թե այդ ձևակերպման տակ ինչ կա։ Իսկ կոնկրետ ոչ մի բան չկա, բացի նրանից, որ Փաշինյանը ստորագրել է՝ Հայաստանն ունի պարտավորություն՝ կապել ինչ-որ շրջաններ Նախիջևանի հետ։ Ադրբեջանը հասավ նաև հայտնի 907 ուղղման կասեցմանը։ Եթե մինչ դա Միացյալ Նահանգներն Ադրբեջանին զենք չպետք է վաճառեր, դա կասեցվել է։ Նաև տարբեր ոլորտներում երկկողմանի պայմանագրեր են կնքվել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև։ Սա Ադրբեջանի օգուտն է։ Ի՞նչ ստացավ Հայաստանը։ Կան երկկողմանի պայմանավորվածություններ ԱՄՆ-ի հետ, թե դա ինչպես կիրականացվի ռեալ հողի վրա, կյանքը ցույց կտա։ Կարծում եմ՝ եթե շատ լուրջ պայմանավորվածություններ լինեին, հիմա Փաշինյանը այդքան չէր գովերգի այդ փաստաթուղթը, հանդիպումը, կսպասեր, որ արդյունքը երևա։ Հնարավոր է՝ մոտ ապագայում՝ ընտրություններից առաջ, ինչ-որ ներդրումներ լինեն, որ Փաշինյանի գործը մի քիչ հեշտանա։ Ինչ վերաբերում է «խաղաղության դարաշրջանին» և մնացածին, դա ուղղակի քարոզչություն է։ Ցավոք, պետք է հղում անեմ Ադրբեջանի լրատվամիջոցներին։ Իրենք պարզ գրում են, որ այս «խաղաղության դարաշրջանը» բերեց ոչ թե Թրամփը կամ Փաշինյանը, այլ ադրբեջանական զինվորը, որը դատարկել է Արցախը, հարցը փակվել է, 2023 թվականի սեպտեմբերից հետո գրեթե խաղաղություն է, համարյա միջադեպեր չեն լինում, որովհետև Ադրբեջանն իր զինված ուժերով հարցերը լուծել է։ Զինված ուժերով այս պահին լուծելու ուրիշ հարց չունի, որովհետև խաղաղ ճանապարհով փորձում է ինչ-ինչ արդյունքի հասնել։ Հիմա սա գրավոր ձևով ամրագրված է, բայց գիտենք, որ թերի է, քանի որ նախաստորագրված է, Ալիևի պայմանները, Թրամփի նկատմամբ հարգանքով հանդերձ, մնում են ուժի մեջ, այն է՝ մինչև Հայաստանը Սահմանադրություն չփոխի, չեն ստորագրելու։ Սա ևս հետագայի հարց է։ Ադրբեջանն այստեղ կրկին շահում է, եթե միջանցքը չլինի իր ուզած ձևով, կասի՝ Հայաստանը խախտել է պայմանավորվածությունը, եթե Հայաստանը փոխի Սահմանադրությունն իր պահանջով, լավ է, եթե չփոխի, կասի՝ տես, չփոխեց, ոչ մի պայմանավորվածություն էլ չկա։ Հայաստանը կարծես ընկնում է միակողմանի պարտավորությունների տակ։ Միացյալ Նահանգները դերակատարություն է ստանձնում, մի քիչ իրենց դիրքերը ամրապնդում են մեր տարածաշրջանում, Նոբել յան մրցանակ ստանալու հարց կա և այլն»,-հավելում է նա։

Շատերն էին բարձրաձայնում այն մասին, որ Փաշինյանը որևէ կերպ չխոսեց գերեվարված անձանց, Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների դուրսբերման հարցերի մասին։ «Ինչ-որ առումով չունի և՛ խնդիր, և՛ հնարավորություն այդ հարցերը բարձրաձայնելու։ Եթե այս հարցերը բարձրացվեն, ակնհայտ է դառնալու, որ մինչ այդ տվյալ խնդիրների ուղղությամբ արվող աշխատանքը 0 արդյունք է տվել։ Մինչ այժմ ասում է՝ երբ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա արվի, այդ խնդիրը կլուծվի։ Դա գեղեցիկ շղարշն է։ Իրականում Ադրբեջանը պահանջել էր Տավուշի հատվածում տարածքներ վերադարձնել իրեն, քանի որ, ըստ Ադրբեջանի, դրանք իր տարածքներն են։ Որպեսզի այդ գործընթացը Փաշինյանի համար մի քիչ հեշտ լինի, անունը դրել են սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա։ Դրանից հետո անցավ մեկ տարի, որևէ բան լսե՞լ ենք դելիմիտացիայի մասին։ Ասում է, որ ինչ-որ նամակներ են փոխանակում այդ հանձնաժողովները։ Այս պահին Ադրբեջանն ինչ-որ խնդիր լուծել է, այժմ սպասում է զարգացումների, հետո էլի դելիմիտացիան կարող է արվել այնտեղ, որտեղ իրեն է ձեռնտու։ Սա զուտ մանիպուլ յացիաների հարց է։ Փաշինյանը հիմա դելիմիտացիայի հարց չի դնում, դա կարող է իր համար գլխացավանք դառնալ։ Նույնն էլ ռազմագերիների պարագայում է, եթե ձայն հանեց, ակնհայտ են դառնալու իր և՛ չարված, և՛ արված քայլերը»,- ընդգծում է քաղաքական վերլուծաբանը։

Կարծիք կա, որ նախաստորագրված փաստաթղթով Փաշինյանը փորձում է վերջնականապես փակել Արցախի էջը։ Իր ուղերձում էլ փաստացի ասում է՝ «առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր»։ «Բնականաբար, դա էլ կա, հատկապես, որ դիմել են Մինսկի խմբի լուծարման առաջարկով։ Սա փաշինյանական ընդհանուր գծի մեջ է, քանի որ նա չի ընդունում իր կողմից կատարված որևէ սխալ, ասում է՝ բոլոր սխալները մինչև ինձ են եղել, այդ թվում՝ Ղարաբաղյան շարժումը։ Նախընտրական շրջանում էլ նա այդ թեզն է առաջ տանելու, որ այն, ինչ եղել է, պարտություն չէ, հաղթանակ է, հաղթած ենք դուրս եկել այդ ամենից, որովհետև մեր սուվերենությունը ամրապնդվել է։ Թե ինչո՞վ է ամրապնդվել, նա կբացատրի քարոզչության ժամանակ։ Բնական է, որ եթե հիմա նա սկսի զբաղվել արցախցիների վերադարձի հարցով, դա իր համար պրոբլեմ, գլխացավանք կդառնա, իր նախկին սխալների խոստովանությունը։ Բայց, իր կարծիքով, ինքը չի սխալվել, սխալվել են իր նախորդները, ուրեմն հարցը փակ է, ամեն ինչ նորմալ է, խաղաղություն է»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի և Չինաստանի արտգործնախարարները Պեկինում քննարկել են տնտեսական և առևտրային համագործակցության հարցերՀանդիպում հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված հայ տղամարդկանց հետ․ Նարեկ ԿարապետյանԵվրոպան այլևս Վաշինգտոնի հիմնական ձգողականության կենտրոնը չէ. Կայա Կալլաս Սիդնի Սուինիի գայթակղիչ լուսանկարները ժանյակավոր ներքնազգեստով խելագարեցրել են սոցիալական ցանցերը Ինձ միշտ ասում էին, որ «Լիոնը» հիանալի թիմ է, և արժե գալ այստեղ․ թիմն իսկապես շատ լավն է․ ԷնդրիկՈգու իսկական տոն. Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հայաստանի զինված ուժերին ՀՃՇ Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար` Սևակ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը` ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանինՀայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած. Հովհաննես Ծառուկյան «Մարիներ» լցանավի երկու ռուս նավաստիներն ազատ են արձակվել և ուղևորվում են Ռուսաստան. ԶախարովաԽոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած բոլոր հայորդիների հիշատակի առջև․ «Մեր ձևով»Չարլզ թագավորը և նրա երազանքի ավտոպարկը. 2 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նվերից մինչև նոր էլեկտրական սուպերմեքենա՝ 160,000 ֆունտ ստեռլինգով«Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, իրականում, համընկնում է իշխանությունների կողմից պարտադրվող «Չորրորդ Հանրապետության» գաղափարախոսության հետ» (տեսանյութ) Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ ԿարապետյանԻրանում մահապшտժի է ենթարկվել Իսրայելի հետախուզության համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդըԽաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվՍխալ է հարձшկվել Իրանի վրա. Իրանը պատրաստ է նորից բանակցել միջnւկային ծրագրի շուրջ. Թուրքիայի արտգործնախարարՍատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահի այցը խնդիրներ է ստեղծելու Փաշինյանի համար Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց» Իշխանության մեջ վախերն ավելանում են Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա․ սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնել է (տեսանյութ) Բանակի տոնը Համահայկական Ճակատը նշում է Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոնՀայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա Հակառակորդն ամեն օր նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը ոստիկանական ուժեր է համալրում. Սեյրան Օհանյան Սպասվում է մառախուղ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2020-2023 թթ․ հետո դիրքային հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի․ Ավետիք ՔերոբյանՇնորհավոր մեր բանակի տոնը. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում արագացնել «մաքուր էներգիայի հեղափոխությունը» Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ. Մհեր ԱվետիսյանՈւնենք համոզմունք, որ պատերազմի ելքը նախապես էր որոշված․ Արամ Պետրոսյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնՈրքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Էդմոն ՄարուքյանՀայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է. Արշակ ԿարապետյանՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, թող որ յուրաքանչյուր հաղթանակդ այսուհետ լինի կատարյալ. Խաչիկ ԱսրյանԲանակը պարզապես զենք ու համազգեստ չէ, բանակը պետության ողնաշարն է. Նաիրի Սարգսյան Շնորհավո´ր տոնդ, Հայոց Բանակ. ԶՊՄԿ Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Բանակի օրվա առիթով և կոչ եմ անում չհանձնվել․ Գրիգոր ԳրիգորյանՊարտության գաղափարախոսները կգան ու կանցնեն, իսկ հայոց զինական ուժը հավերժ է և կապացուցի´ իր զորությունը. ՀայաՔվեԵկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը Հիշատակի օր՝ լռության ու չպատասխանված հարցերի ֆոնին Մեր բանակը մեր հայրենիքի գլխավոր պաշտպանն է, մեր ազատության հիմնական երաշխավորը, մեր հավաքակսն արժանապատվության առանցքը. Ա. ՉալաբյանՄենք որևէ իշխանության թույլ չենք տալու անարգել մեր որդիների հերոսական գործըԿառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր «Google»-ը դատարանի վճռով 68 միլիոն դոլար կվճարի օգտատերերին ապօրինի գաղտնալսելու համար«Սա ծաղր է դասականի հանդեպ». Հիչքոքի լեգենդար ֆիլմը ադապտացվել է TikTok-ի համար Աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված