Հայերեն

4 տարվա ազատազրկում՝ աղջկան օրգազմի հասցնելու համար

Ամենաընթերցված

1in.am /  Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հայկ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 1995 թվականի փետրվարին ծնված երևանաբնակ Հայկ Հ.-ն 2015 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուքով» ծանոթացել է 2001 թվականի հունվարի 9-ին ծնված Լենա Պ.-ի (անունը փոխված է) հետ: Ծանոթություն հաստատելիս Հայկը հարցրել ու իմացել է, որ Լենան 14 տարեկան է:

Հայկը շփվել է Լենայի հետ, նրանց միջև սիրային հարաբերություններ են սկսվել:

2015 թվականի դեկտեմբերի վերջին Հայկ Հ.-ն իր անձնական «Օպել» մեքենայով գնացել է Կոտայքի մարզում բնակվող Լենայի հետ հանդիպելու: Նրանք զրուցել են մեքենայի մեջ, համբուրվել են, Հայկը մատի միջոցով սեքսուալ գործողություններ է կատարել անչափահաս աղջկա նկատմամբ, և, ըստ մեղադրանքի, աղջիկը «ստացել է օրգազմ»:

2016 թվականի հունվարի 9-ին Հայկը հեռախոսազրույցի ընթացքում և «Ֆեյսբուքով» շնորհավորել է Լենայի 15-րդ տարեդարձը: Հունվարի վերջին նա նորից այցելել է Լենայի բնակավայր, վերստին մեքենայի մեջ շփվել է աղջկա հետ ու մատի միջոցով անառակաբարո գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ՝ նույն հետևանքով:

Մարտի 3-ին արդեն 21 տարեկան դարձած Հայկը դարձյալ մեքենայով գնացել է աղջկա բնակավայր, հանդիպել է աղջկան, մեքենան կանգնեցրել է եկեղեցու ավտոկայանատեղիում ու մեքենայի մեջ նորից մատի միջոցով անառակաբարո գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ:

Հայկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:

Հայկ Հ.-ն դատարանում իրեն մասնակի է մեղավոր ճանաչել: Նա հայտնել է, թե Լենային մեկ անգամ է հանդիպել ու նրա նկատմամբ սեքսուալ գործողություն կատարել է միայն մեկ անգամ, ոչ թե՝ երեք:

Հայկը հայտնել է, որ նախաքննության ժամանակ ինքը չի հասկացել իրականությանը չհամապատասխանող իր ցուցմունքների հետևանքները, չի հասկացել քննիչի կողմից իրեն տրվող հարցերի բուն իմաստը, քննիչի կողմից ենթարկվել է ուղղորդման, տվել է իրականությանը չհամապատասխանող պատասխաններ՝ արդյունքում հայտնվելով «անհիմն ծանր իրավիճակում»:

Հայկը ցանկություն է հայտնել դատարանում մանրամասնել իր ու Լենայի ծանոթության պատմությունը:

Նա հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերին Լենայի հետ «Ֆեյսբուքով» ծանոթացել է, երբ Լենան «լայքել է» իր նկարը և ընդգրկվել է իր ընկերների ցուցակում: Ինքը փորձել է աղջկա անձնական տվյալներին ծանոթանալ: Ինչքան հիշում է՝ նրա էջում տարիքը նշված չէր, միայն ծննդյան օրն ու ամիսն էր նշված՝ հունվարի 9: Լենան ասել է, որ Կոտայքի մարզում է ապրում:

Իրենք շփվել են որպես ընկերներ:

Նույն դեկտեմբեր ամսին, օրը չի հիշում, ժամը 22-ի սահմաններում իրեն զանգել է Լենան ու ասել է, թե տնից դուրս է եկել ու տուն չի գնալու՝ մինչև իրեն չտեսնի, քանի որ ասելու կարևոր բան ունի:

Ինքը չի մերժել աղջկա խնդրանքը՝ մտածելով, թե գուցե՝ մի բան է պատահել, աղջիկն իր օգնության կարիքն ունի:

Ինքը մեքենայով գնացել է աղջկա բնակավայր: Լենան իրեն սպասում էր երկու տղաների հետ: Իր մեքենան տեսնելով՝ նա առանձնացել է տղաներից, մոտեցել է իր մեքենային, նստել է մեքենա: Նա ասել է, թե մրսում է: Նստել է իր կողքին: Զրուցել են: Լենան ասել է, թե ծնողներ չունի, ապրում է տատի հետ, հիմա էլ վիճել է նրա հետ, որոշել է տուն չգնալ:

Ինքը փորձել է նրան համոզել, որ նման բան չանի, տուն գնա, ասել է, որ նրա տարիքում դրսում մնալը անպատվաբեր է ու վտանգավոր:

Լենան ավելի է մոտեցել իրեն, տեղավորվել է իր թևի տակ, գլուխը դրել է իր ուսին, համբուրել է իր պարանոցը: Ինքն էլ նրան է համբուրել:

Մեկ-երկու րոպե իրենք համբուրվել են: Հետո տեղափոխվել են մեքենայի հետևի նստատեղ: Լենան իր ձեռքը բռնել, տարել է անդրավարտիքի ու ներքնաշորի ներսը, սեղմել ու սկսել է շարժումներ անել, հետո էլ ասել է. «Ես պրծա»: Ինքը չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը, միայն լպրծուն, լորձի պես բան է զգացել ձեռքի վրա, ինչից նույնիսկ զզվել է, ձեռքն անմիջապես հետ է քաշել, թաշկինակով սրբել է, մինչև անգամ հայացքով ջուր է փնտրել դրսում, չի գտել:

Մեքենան գործի է գցել, Լենային տարել-իջեցրել է նրա շենքի մոտ, ինքը վերադարձել է Երևան: Այդ հանդիպումից հետո ինքն այլևս Լենային չի հանդիպել, նրա հետ շփվել է միայն հեռախոսով ու «Ֆեյսբուքով»:

Մնացած դրվագներն իրականությանը չեն համապատասխանում:

Երբ ինքը նախաքննության ժամանակ գնացել էր հարցաքննության, միջանցքում սպասելու ժամանակ իրեն է մոտեցել մի անծանոթ երիտասարդ ու խորհուրդ է տվել, որ ցուցմունք տա՝ իբր աղջկա հետ մի քանի անգամ է հանդիպել, այդ դեպքում կհամարեն, որ ինքը անկեղծորեն զղջացել է, ու իրեն… չեն կալանավորի…

Ինքը հավատացել է այդ անծանոթին, նրա ասածով է ցուցմունք տվել՝ առանց հասկանալու դրա հետևանքները:

Այն միակ անգամը, երբ ինքը հանդիպել է Լենային՝ 2015 թվականի դեկտեմբերին, ինքը եղել է ոչ թե 21, այլ՝ 20 տարեկան: Ինքը նոր է հասկանում, որ իր մեղքը ավելի ծանրացնելու համար արհեստականորեն մի հանդիպում էլ իրեն մեղսագրել են 2016 թվականի մարտին, երբ ինքն արդեն 21 տարեկան էր:

Իրենց միակ հանդիպման ժամանակ իրենք սեքսուալ գործողություններ են կատարել Լենայի նախաձեռնությամբ ու համաձայնությամբ:

Այդ հանդիպումից հետո Լենան իրեն հաճախ է զանգել, առաջարկել է հանդիպել: Ինքը, ճիշտ է, նրա հետ շփվել է, բայց չի ցանկացել հանդիպել, քանի որ առաջին հանդիպման ժամանակ զզվել էր նրանից: Բացի այդ, ինքը ընկերուհի ուներ:

Լենան իրեն ասել է, թե 17-18 տարեկան է: Ինքն էլ եղել է 20 տարեկան:

Անչափահաս տուժող Լենան հայտնել է, թե ինքը սիրել է Հայկին և շարունակում է սիրել: Հայկի հետ սեքսուալ գործողություն կատարելու ժամանակ ինքը սկզբում ցավ է զգացել, հետո՝ հաճույք: Կարծում է՝ հենց այն ժամանակ վնասվել է իր կուսաթաղանթը:

Լենան դատարանում նշել է, թե Հայկի հետ հանդիպել է միայն մեկ անգամ: Հետո շարունակել է հեռախոսով ու «Ֆեյսբուքով» շփվել Հայկի հետ, բայց իմացել է, որ նա ընկերուհի ունի, ու խանդի հողի վրա դադարեցրել է նրա հետ շփումը:

Նախաքննական ցուցմունքներում ինչպես Հայկը, այնպես էլ Լենան ասել են, թե հինգ անգամ են հանդիպել, դրանցից երեք անգամը սեքսուալ գործողություններ են կատարել:

Հայկի հետ հանդիպումների ժամանակ Լենան 9-րդ դասարանցի աղջիկ էր:

Լենայի տատիկը հայտնել է, որ Լենայի ծնողները մահացել են, երբ նա 9 տարեկան էր: Տատիկը Լենային բնութագրել է որպես «սուտասան, չենթարկվող երեխայի»… Նա իրեն չի լսում, ուշ է տուն գալիս, անում է այն, ինչ ուզում է, դրա պատճառով իրենք հաճախ վիճում են: Որպես այդ վեճերի պատճառ՝ տատիկը նշել է, թե Լենան տարբեր տղամարդկանց հետ է հանդիպել, գիշերները պատահել է՝ տուն չի եկել: Ի վերջո, ինքը հերթական գիշերից հետո դիմել է ոստիկանություն: Պարզվել է, որ Լենան ինչ-որ տղայի հետ գիշերն անց է կացրել գոմում, գոմի պահակի հետ էլ սեռական հարաբերություն է ունեցել…

Տատիկը, տեսնելով, որ չի կարողանում զբաղվել Լենայի դաստիարակությամբ, դիմել է իրենց տարածքային խնամակալության մարմնին ու հրաժարվել է Լենայի խնամակալը լինելուց:

Սակայն հետագայում տատիկը Լենայի մոտ դրական տեղաշարժ է նկատել: Նրան տարել է հոգեբանի, սեքսոպաթոլոգի մոտ: Հոգեբանն ասել է, թե Լենայի խնդիրն այն է, որ նա չի ցանկանում… փոխվել…

Տատիկն ասել է, թե Լենային զրկել է հեռախոսից, տեխնիկայի մյուս միջոցներից, քանի որ նկատել է՝ նա «Ֆեյսբուքով» ծանոթացել է անծանոթ մարդկանց հետ ու զբաղվել է նաև… վիրտուալ սեքսով…

Դատարանը հաստատված է համարել, որ չափահաս Հայկի ու անչափահաս՝ 16 տարին չբոլորած Լենայի հանդիպումները՝ ուղեկցված սեքսուալ գործողություններով, եղել են երեք անգամ:

Հայկ Հ.-ն մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նա դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռը, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանի որոշումը օրինական ուժի մեջ մտնեն:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել էին ամբաստանյալ Հայկը և նրա շահերի պաշտպանը:

Բողոքաբերները խնդրել էին բեկանել դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության հիմքով, կամ՝ պատժի մասով փոփոխել դատավճիռը, Հայկ Հ.-ի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, նրան իրական ազատազրկման չդատապարտել:

Վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով բերված բողոքը, ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ժ. Կոտիկյանը նշել է, որ գործով բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել առ այն, որ Հայկն իմացել է Լենայի՝ 16 տարին լրացած չլինելու մասին: Լենան մշտապես թաքցրել է տարիքը, ներկայացել է որպես 17-18 տարեկան աղջիկ: Հայկը Լենայի հետ հանդիպման է գնացել վերջինիս խնդրանքով: Սեքսուալ գործողություն կատարելու ցանկություն ունեցել է աղջիկը, նա դրանից «հաճույք ու բավարարվածություն է ստացել…», իսկ Հայկը նույնիսկ զզվել է ու մեկ հանդիպումից հետո խուսափել է նոր հանդիպումներից, շփվել է միայն հեռախոսով ու համացանցով… Բողոքաբերները մատնանշել են, որ անգամ հարազատ տատիկն է հրաժարվել Լենայի խնամակալը լինելուց՝ նրա վարքի պատճառով…

Պաշտպանական կողմը պնդել է, որ Հայկը Լենայի հետ հանդիպել է մեկ անգամ, այն ժամանակ Հայկի 21 տարին դեռ չէր բոլորել, հետևաբար նրան՝ որպես 21 տարին լրացած անձի առաջադրված մեղադրանքը անհիմն է:

Բողոքաբերները վերաքննիչ դատարանին խնդրել են արդարացման դատական ակտ չկայացնելու դեպքում Հայկ Հ.-ի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:

Վերաքննիչ դատարանում տուժող Լենան պաշտպանի ու ամբաստանյալի բողոքի դեմ, ըստ էության՝ առարկել է: Նա պնդել է, որ Հայկն իր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել է ոչ թե մեկ, այլ՝ երեք անգամ: Միաժամանակ Լենան չի առարկել, որ Հայկ Հ.-ն ավելի մեղմ պատժի դատապարտվի:

Լենան դատարան էր ներկայացել օրինական ներկայացուցչի՝ համապատասխան մանկատան տնօրենի հետ, ով հայտնել է, որ Լենան ներկայումս ապրում է մանկատանը, կարճ ժամանակահատվածում նա իրեն շատ դրական կողմերով է դրսևորել, ընդունակ աղջիկ է, լավ է սովորում, ապագայի նկատմամբ լավատեսորեն է տրամադրված, նույնիսկ նպատակ ունի բարձրագույն կրթություն ստանալու…

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի ու ամբաստանյալի վերաքննիչ բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 4 տարի իրական ազատազրկումով, թողնվեց օրինական ուժի մեջ՝ անփոփոխ:

Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցին
Ամենադիտված