Հայերեն


Ինչպե՞ս են փորձում «պարզաջրել» շարունակական զիջումները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է․

Եթե դիտարկում ենք 2020 թվականից տեղի ունեցած իրադարձությունները, ապա կարող ենք տեսնել, որ Հայաստանը քիչ-քիչ, մաս առ մաս անընդհատ զիջումներ է կատարում հակառակորդին։ Իսկ այդ զիջումներին վերջ չկա, քանի որ Ադրբեջանը փորձում է յուրաքանչյուր առիթ օգտագործել նոր զիջումներ կորզելու համար։

Իսկ զիջումները միշտ արդարացվում են այն քողի ներքո, որ նույնիսկ որոշակի ձեռքբերումներ ենք ունեցել կամ ավելի շատ փրկել ենք, քան կորցրել ենք։ Դժվար է հավատալ, բայց դա է իրականությունը։ Իշխանությունները գրեթե միշտ իրենց գործողությունները «պարզաջրում» են նրանով, որ զիջումների այլընտրանքը ավելի կործանարար հետևանքները կարող էին լինել։ Պատահական չէ, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելու հետ կապված, որպես հիմնական փաստարկ, Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր այն թեզը, թե դրա արդյունքում հազարավոր զինվորների կյանք է փրկել, որոնք հայտնվելու էին շրջափակման մեջ։ Հո չէ՞ր թողնելու, որ հազարավոր զինվորներ գերի ընկնեին։ Իսկ իշխանական քարոզչամեքենան այն գիծն էր առաջ տանում, թե ովքեր դեմ են այդ փաստաթղթի ստորագրմանը, նրանց զինվորների կյանքը չի հետաքրքրում։

Եռակողմ հայտարարության գործարկումից հետո էլ արդեն ընդգծվում էր, որ չնայած զ ի ջում ն ե րին, Ար ց ա խը գո յու թյու ն ը ապահովագրված է՝ արդեն ռուս խաղաղապահների հսկողության ներքո, իսկ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չէր բացառում, որ արցախահայության ինքնորոշման հարցը կարող է նորից բարձրացնել, բայց կատարեց հակառակը, որոշ ժամանակ անց՝ Պրահայի հանդիպման ժամանակ, նա ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ Այս դեպքում արդեն վերջինս նոր թեզ էր առաջ քաշում՝ նշելով, թե այդ ճանաչման ադյունքում վերահաստատվեց Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Ստացվում է՝ Արցա՞խն էր մեզ խանգարում ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում։

Իհարկե, սա իշխանությունների հերթական քարոզչական մանիպուլ յացիաներից մեկն էր, որն իրականության հետ որևէ աղերս ունենալ չի կարող։ Բայց նույնիսկ այդ դեպքում շատ հարցեր են առաջանում, եթե անգամ ընդունենք իշխանությունների ասածները։ Ի մասնավորի, երբ Արցախը հանձնվեց, ինչո՞ւ ադրբեջանական զորքերը դուրս չեկան Հայաստանի ինքնիշխան այն տարածքներից, որոնք հասցրել էին օկուպացնել։ Այս ֆոնին առաջ եկավ հաջորդ թեզը, թե Հայաստանն իր առաջ խնդիր չի դնում ռազմական ճանապարհով օկուպացված տարածքներն ազատագրել, այլ դեմարկացիայի ու դելիմիտացիայի արդյունքում ադրբեջանական զինված ուժերն այդ տարածքներից դուրս կգան։ Բայց փոխարենը միայն Տավուշի հատվածում տեղի ունեցավ սահմանազատում, ինչի արդյունքում կորցրեցինք այդ տարածքում մեր ամրացված դիրքերը, իսկ ադրբեջանական կողմը հայտնվեց ավելի բարենպաստ հատվածներում։ Իսկ սահամանազատման գործընթացն այդպես էլ չհասավ այն տարածքներ, որտեղ ադրբեջանական զորքերը մուտք են գործել Հայաստանի տարածք ու կարևոր դիրքեր զբաղեցրել։ Ավելին, ժամանակի ընթացքում ադրբեջանական զորքերը ոչ միայն դուրս չեկան հայկական տարածքներից, այլև անընդհատ ավելի առաջ գալու ձգտումներ են ցուցաբերում։ Իսկ վերջերս էլ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ մի շարք ուղղություններով ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերում։

Իսկ հիմա, երբ արդեն Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում համաձայնեցված է, որ Սյունիքով ճանապարհ է տրվելու Ադրբեջանին, այսինքն՝ կատարված է հերթական զիջումը, իշխանությունների կողմից այնպիսի թեզեր են շրջանառության մեջ դրվում, թե դրա արդյունքում «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կսկսի գործել, իսկ Հայաստանը կապաշրջափակվի ու կզարգանա։ Այս համատեքստում կրկին խոսվում է Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման մասին, սակայն այդ ճանապարհի վերահսկողությունը տրվում է արտասահմանյան ընկերության, ու անհայտ է, թե այդ ընկերության որքան բաժնեմասը կարող է պատկանել թուրքերին ու ադրբեջանցիներին։ Հատուկ շեշտադրում է կատարվում այն հանգամանքի վրա, որ ճանապարհն էլ կոչվում է ԱՄՆ նախագահի անունով, ու այս մասով ԱՄՆ շահագրգռվածություն կունենա։ Բայց Թրամփի պաշտոնավարման ավարտից հետո, երբ դեմոկրատները կարող են գալ իշխանության, նրանք շատ հանգիստ կարող են հրաժարվել իրենց պարտավորություններից՝ ի հակադրություն Հանրապետական վարչակազմի վարած քաղաքականության, ինչպես այսօր Թրամփն է անում՝ ի հակադրություն դեմոկրատների։

Ու այդ ժամանակ հայկական կողմը նոր խնդիրների առաջ կարող է կանգնել։ Մյուս կողմից էլ՝ մենք ճանապարհ ենք տրամադրում, բայց Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից ճանապարհ տրամադրելու հստակ երթուղի չի նախանշվում։ Ուղղակի օդի մեջ խոսակցություններ են, թե Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով կարող է կապվել Իրանի ու Ռուսաստանի հետ։ Եվ վերջապես, չմոռանանք, որ Թրամփն այս պարագայում կողմ էլ չէ, այլ պարզապես վկա՝ առանց որևէ պատասխանատվության:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ
Ամենադիտված