Կոկորդիլոսները կերել են քահանային, ով փորձել է Հիսուսի նման անցնել ջրի վրայով
ԱշխարհԶիմբաբվեում 3 կոկորդիլոսներ կերել են եկեղեցական քահանա Ջոնաթան Մթխեթխվուին, որ փորձել է անցնել կոկորդիլոսներով լի գետը, փոխանցում է «Daily Mail»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղանքում, որտեղ ապրում են մեծ թվով գիշատիչներ։ Քահանան մտել է ջուրը, անցել է գրեթե 30 մետր եւ այն րոպեին, երբ նա ցանկացել է ափ դուրս գալ, նրա վրա հարձակվել են 3 կոկորդիլոս։
«Մենք մինչեւ հիմա չենք հասկանում, թե դա ինչպես կարող էր տեղի ունենալ: Նա մի ամբողջ շաբաթ աղոթում էր, իսկ կոկորդիլոսները նրա վերջը տվեցին մի քանի րոպեում»,- տեղի ունեցածը մեկնաբանել է դեպքի ականատեսներից մեկը։
Պարբերականը նշում է, որ այս կերպ քահանան փորձել է ցույց տալ, թե ինչպես է Հիսուսը քայլել ջրի վրայով։