Հայերեն

Փաշինյանի նյարդային պոռթկումները գնալով սրվելու են

Քաղաքականություն

Վերջին շրջանում նկատելի է, որ Վաշինգտոնում փաստաթղթերի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը փորձում է հնարավորինս շատ երևալ դաշտում, անձամբ շփումներ կազմակերպել իր և «հպարտ» քաղաքացիների միջև, վերադառնալ նախին ֆորմատներին, լայվերի, ասուլիսների, ուղերձների ձևով հանրությանը հասցնել իր թեզերը։ Վերադառնալով պաշտոնական արձակուրդից՝ Փաշինյանը նախ կես ժամանոց ուղերձով դիմեց հանրությանը՝ մի քանի անգամ կրկնելով, թե «խաղաղությունն արդեն եկել է, աննախադեպ մի բան է տեղի ունեցել»։ Ընդ որում, ակնհայտ էր նրա խոսքում հնչող որոշ դառնությունը կամ, այսպես ասած, մունաթը։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար խնդիրը, ըստ էության, ճանապարհի հարցն է, որին, որքան էլ անուններ են կպցնում՝ «Խաղաղության խաչմերուկ», «Թրամփի ճանապարհ», չի կարողանում հանրությանը համոզել, որ դա Ադրբեջանի ասած «Զանգեզուրի միջանցքը» չէ։ Խնդիրն այն է, որ նույնիսկ ստորագրված փաստաթղթերով ճանապարհի վերահսկողությունը հայկական կողմը չի իրականացնելու, իսկ ինքնիշխանության ու իրավազորության մասին հեքիաթները պետք է դառնային Փաշինյանի խաղաքարտը խորհրդարանական առաջիկա ընտրություններում։ Փաշինյանին նաև մտահոգում է, որ հանրության մեջ բացարձակ որևէ արձագանք չկա իր քայլերին, քարոզչական էֆեկտ չի տվել Վաշինգտոնում Ալիևի և Թրամփի հետ փաստաթղթերի ստորագրումը:

Նաև, վաշինգտոնյան հանդիպումից հետո էլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է չափազանց ցածր մնալ հանրության շրջանում, ըստ իշխանության հարցումների՝ 12-ից 14 տոկոսի միջակայքում։ Փաշինյանը նաև հասկանում է, որ իր թիմում չվարկաբեկված մարդ չունի, ում կարող է բերել առաջին պլան, խոսեցնել, ուստի որոշել է անձամբ իր վրա վերցնել խոսելու պարտականությունը։ Օրերս կայացած ճեպազրույցում էլ Փաշինյանը մի քանի անգամ պնդում էր, որ «ընտրությունը լինելու է խաղաղության և ոչ խաղաղության միջև»՝ փաստացի բացահայտելով իշխանության մարտավարությունը, որ «խաղաղություն» բառի չարաշահումն է լինելու։

Ավանդաբար, գործող իշխանությունները իրենց քարոզչությունը կառուցում էին երկու թեզերի՝ «նախկիններ-ներկաներ» դիսկուրսի և խաղաղության վրա։ Առաջինը վաղուց այլևս որևէ ազդեցություն չի գործում, երկրորդն էլ, ինչպես իր համար պարզել է Փաշինյանը, որևէ էֆեկտ արդեն չի տալիս։ Այժմ էլ, որքան Էրդողանն ու Ալիևը փորձում են ամրապնդել իրենց խամաճիկի դիրքերը, ոչինչ չի փոխվում։ Ու սա հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը։

Մանե Սահակյան

«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունը
Ամենադիտված