Փոստանջյանի դստեր առողջական վիճակի մասին
ՀասարակությունԻնչպես հայտնի է` Զարուհի Փոստանջյանի դստերը ոստիկանությունը բերման ենթարկելու փորձ էր արել, սակայն վնասվածքների պատճառով նրան տեղփոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ նախնական տվյալների` նա ստացել է գլխուղեղի ցնցում: ArmLur.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ այս պահին դեռևս գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: «Այս պահին բժիշկներն ասում են, որ կրիզիսային բան չկա, բայց պետք է մնա հիվանդանոցում»,- ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մտել էր Տարոն Մարգարյանի` Ավան վարչական շրջանի շտաբ: Նրանց նկատմամբ Փոստանջյանի պնդմամբ բռնություն էր գործադրվել նախ՝ ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետև՝ ոստիկանների կողմից: Փոստանջյանին փորձել էին բերման ենթարկել, սակայն ավարտին չէին հասցրել գործողությունը, իսկ նրա դստերը ոստիկանական մեքենայով տարել էին: