Սարգսյանի կրկնակի մերժումը. Նա հեռացավ Հայաստանից. «Լրագիր»
ՔաղաքականությունԼրագիր / Երեւանի քաղաքապետի ընտրությանը մատնահետք արձանագրող սարքը հերթական անգամ չի ճանաչել Սերժ Սարգսյանի մատները: Տպավորություն է եղել, թե նա նույնիսկ բարկացել է դրանից: Սերժ Սարգսյանն անկասկած ունի բարկության առիթ: Նույն պատմությունը կրկնվել էր մեկուկես ամիս առաջ, խորհրդարանի ընտրությանը: Այն ժամանակ Սարգսյանը հանգիստ էր վերաբերել տեղի ունեցածին, անկասկած նկատի ունենալով, որ տեխնոլոգիան նոր է, կիրառվում է առաջին անգամ:
Ավելին, այդ տեխնոլոգիան լինելու էր «անաղմուկ ընտրության» նրա հանձնառության ու ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկը, որ իրագործվում էր միջազգային հանրության աջակցությամբ: «Անաղմուկ ընտրությունը» լինելու է Սերժ Սարգսյանի համար հենց այդ հանրության մոտ 2018-ի իր քաղաքական ծրագրերն առաջ մղելու կարեւոր գործոններից մեկը, եւ նա իհարկե իրեն բնորոշ սառնասրտությամբ հաշվարկեց, որ արժե «աղմկել» մատնահետք չճանաչելու փոքր խնդրի համար, քանի որ կարեւոր է ավելի մեծ ու խոշոր խաղադրույքը:
Բայց, անցել է մեկուկես ամիս, եւ նոր տեխնոլոգիան կրկին չի ճանաչում Սերժ Սարգսյանին: Արդեն կա մտահոգության տեղ, քանի որ այդ հանգամանքը կարծես թե դառնում է օրինաչափություն, այն էլ խորհրդանշական օրինաչափություն:
շարունակությունը՝ կայքում