Երաժիշտն ինքնահրկիզվում է ուղիղ եթերում / 18+ Տեսանյութ
ԱշխարհԱմերիկացի երաժիշտ Ջարեդ Մաքլեմորը մահացել է ուժգին այրվածքների հետևանքով այն բանից հետո, երբ Facebook-ում առցանց հեռարձակման ժամանակ ինքնահրկիզման գործողություն է իրականացրել, հաղորդում է Pitchfork-ը:
Դեպքը տեղի է ունեցել Մեմֆիսում: Նշվում է, որ 33-ամյա տղամարդը փողոցում կերոսին է լցրել իր վրա և ինքնահրկիզվել, որից հետո վազելով ներխուժել է այն բար, որտեղ գտնվել է իր նախկին ընկերուհին: Նա այս ամենը տեսաձայնագրել է և հեռարձակել Facebook-ով:
Երաժիշտը հոսպիտալացվել է, որից հետո մահացել է հիվանդանոցում:
Մայիսի 3-ին Մաքլեմորը Facebbok-ում հրապարակել էր իր The Path ալբոմը: