Որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են. նոր մանրամասներ
ՀասարակությունՆոր մանրամասներ են հայտնի Երևանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից։ Որդին սկզբում դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել ծնողներին, այնուհետև ցած նետվել 6–րդ հարկից։
Ինչպես հայտնել էին ավելի վաղ, մայիսի 13–ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ շենքում որդին սկզբում դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել ծնողներին, այնուհետև ինքնասպան լինելու նպատակով ցած նետվել 6–րդ հարկից ու ընկել բակում կայանած մեքենայի վրա։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է մայիսի 13-ին Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղու թիվ 2-րդ շենքից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորների ինքնությունը: