Ում է խանգարում Վլադիմիր Գասպարյանը
Քաղաքականություն1in.am / Սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանի իշխանության ամենաառանցքային ֆիգուրներից մեկն է, գուցե ամենախորհրդանշականն ու նշանայինը: Ընդ որում, Գասպարյանի, այսպես ասած, ֆունկցիոնալությունը բնավ չի սահմանափակվում ոստիկանությամբ և հարակից այն գործառույթներով, որ ունի այս ծառայությունը:
2012թ.-ից սկսած՝ նա, ըստ էության, համապետական և Երևանի բոլոր ընտրություններում կարևոր դերակատար է՝ ոչ թե այս կամ այն խմբի շահերը սպասարկելու, այլ դրանց անցնցում բնույթը կազմակերպելու, Սերժ Սարգսյանի ձևակերպած քաղաքական օրակարգը ռեալիզացնելու իմաստով: Օրինակ՝ դժվար է կանխատեսել, թե ինչով կվերջանար 2013թ.-ի հետընտրական ճգնաժամը, եթե չլինեին Գասպարարյանի ճկունությունն ու օպերատիվությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի «տամարը» գտնելու և նրան փոխզիջումների հակելու տաղանդը:
շարունակությունը՝ կայքում