Պուտինը ստորագրեց Ռուսաստանի պարտությունը
ԱշխարհԼՐԱԳԻՐ / Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է մինչև 2030 թվականը տնտեսական անվտանգության վերաբերյալ ռազմավարությունը: Փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Ռազմավարությունը նախատեսում է ՌԴ դեմ պատժամիջոցների դեպքում պատասխան միջոցառումների կատարելագործում, աշխատանքային միգրացիայի հոսքերի օպտիմալացում, կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքար:
Տնտեսական անվտանգությանը սպառնացող գործոնների թվում է Ռուսաստանի ազդեցության գոտիներում կոնֆլիկտային ներուժի աճը, էներգառեսուրսների համաշխարհային պահանջարկի կառուցվածքի փոփոխությունը:
Փաստաթղթում նշված է, որ «կանաչ տեխնոլոգիաների» զարգացումը սպառնալիք է ՌԴ տնտեսական անվտանգությանը: «Էներգառեսուրսների համաշարհային պահանջարկի կառուցվածքի և դրանց սպառման կառուցվածքի փոփոխությունը, էներգախնայող տեխնոլոգաների, «կանաչ տեխնոլոգիաների» զարգացումը սպառնալիք են Ռուսաստանի տնտեսական անվտանգությանը»:
շարունակությունը՝ կայքում