Հայերեն

«Եթե քո երկրում կա որևէ տարածք, որի նկատմամբ չեն տարածվում քո իշխանությունը և օրենսդրությունը, նշանակում է՝ դա չի գտնվում քո ինքնիշխանության ներքո». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պայմանագրի, փաստաթղթի միջոցով խաղաղությունը ֆիկցիա է։ Համաշխարհային պատմությունը, կարծեմ, չգիտի այնպիսի դեպք, երբ որևէ թղթով հնարավոր է եղել ունենալ խաղաղություն։ Ռուս-գերմանական հայտնի պակտը մեզ օրինակ, թե ինչպես անմիջապես հետո Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սա հենց այն մասին է, որ հարձակվող կողմի համար երբեք որևէ պայմանագիր խոչընդոտ չի եղել։ Հիշենք նաև 1994 թվականի Բիշկեքյան՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը։ Որքան հաճախ էր այն խախտվում Ադրբեջանի կողմից, մեր մաշկի վրա դա տեսել ենք ու զգացել։ Դրա վերին կետը եղան 2016, հետո 2020 ու 2023 թվականների բացահայտ օկուպացիոն, ագրեսիվ պատերազմները մեր դեմ»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Վա- շինգտոնում նախաստորագրված «Խաղաղության պայմանագրին» և դրանից հետո առկա այն հիացական ձևակերպումներին, թե մեր տարածաշրջանում խաղաղության դարաշրջան է սկսվում։

Ընդգծում է՝ որևէ պամանագրի ստորագրումով չի կարելի ասել, որ խաղաղություն է եկել կամ գալիս է։ Նրա խոսքով, համաշխարհային պատմությունն է փաստում, որ խաղաղությունը հաստատվում է այն պարագայում, երբ կողմերի միջև կա ուժային, քաղաքական, ռազմական հավասարակշռություն, և որևէ կողմից այն խախտելը ձեռնտու չէ երկու կողմին էլ։ «Այսինքն, հակազդեցության մեխանիզմներն այնպես են կարգավորվում, որ որևէ կողմ նույնիսկ չի մտածում ագրեսիվ ռազմական գործողությունների մասին։ Իսրայելը լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է պայմանավորվել, հետո օրեր անց կրկին հարձակվել։ Հետևաբար, երբ խոսում ենք նախաստորագրված պայմանագրի մասին, նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ ենք դրա դիմաց ստալիս եւ ի՞նչ ենք ստանում։ Ի՞նչ ենք տվել կամ տալու, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» դիմաց։ Հրաժարվելու ենք մեր իրավունքներից։ Պատահական չէ, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից։ Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք անմի- ջական կրողն են եղել ադրբեջանական ագ- րեսիայի, անմիջական կրողն են հանցագործության հետևանքների, որևէ կերպ փոխհատուցում չեն ստանալու, իրենց նկատմամբ կատարված անարդարությունը չի վերականգնվելու, արդարություն չի հաստատվելու։ Եվ այս պատասխանատվությունը դրվել է Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա»,-նշում է մեր զրուցակիցը։

Հավելում է՝ Ադրբեջանը, երբևէ չունենալով որևէ հիմք, լեգիտիմացնում է իր՝ Հայաստանից ճանապարհ ստանալու պահանջը։ «Ընդ որում՝ պետք է ուշադիր լինել, թե ինչպես է դա ներկայացվում Հայաստանի ժողովրդին, և ինչպես է դա Ալիևը ներկայացնում իր ժողովրդին և միջազգային հարթակներին։ Օգոստոսի 8-ից հետո բոլոր հանդիպումներում նա խոսում է ոչ թե պարզապես ճանապարհի, այլ «Զանգեզուրյան միջանցքի» մասին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը դարձյալ ոտնահարվեց Ադրբեջանի կողմից, մեզ պարզ տեքստ էր թվում։ Բայց տեսանք, թե հետագայում ինչպիսի իրարամերժ մեկնաբանություններ առաջացան։ Վստահեցնում եմ՝ այս պայմանագիր կոչվածը լինելու է իրարամերժ մեկնաբանությունների օբյեկտ։ Օրինակ՝ դրանում նշվում է՝ անխոչընդոտ երթևեկություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այս տերմինը վաղը դառնալու է մեծ ծուղակ, այն ապագայում շահարկվելու է Ադրբեջանի կողմից՝ «Զանգեզուրյան միջանցքն» իրավական առումով դարձնելու արտատարածքային միջանցք։ Չեն էլ թաքցնում դա, իրենց ներքին դիսկուրսում դա կա։ Ունենք ձևավորված պրակտիկա ադրբեջանական քաղաքականության մեջ. այն, ինչ պատրաստվում են ներկայացնել Հայաստանին, նախ իրենց ենթակա փորձագետների, լրատվամիջոցների միջոցով սկսում են շրջանառել, հետո դրանց սկսում են արձագանքել իրենց պաշտոնյաները, իսկ վերջում դա դառնում է պետական քաղաքականություն։ Այս գիծն առնվազն 2020 թվականից սկսած տանում են, սա հստակ ձեռագիր է, և հիմա էլ ընդամենը պետք է ուշադիր լինել և հետևել, թե հաջորդիվ ինչ է ներկայացվելու մեզ»։

«Թրամփի ճանապարհ», «Զանգեզուրի միջանցք», երթուղի, խաչմերուկ, ինչ անունով ասես չկոչեցին Հայաստանի տարածքով անցնող և Ադրբեջանն ու Նախիջևանն իրար կապող ճանապարհը, որի հետ կապված մտահոգությունները չեն փարատվում։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այն գտնվելու է Հայաստանի իրավազորության ներքո, Ալիևն ասում է՝ ադրբեջանցիներն այդ ճանապարհով անցնելիս չպետք է տեսնեն հայ սահմանապահի։ Քաղաքագետը հիշեցնում է Ալիեւի հայտարարություններից մեկը։ «Նա ասում էր՝ դա մեզ համար «Զանգեզուրյան միջանցք» է, իրենք ինչ ուզում են, թող դրան անվանեն։ Սա, կարծեք թե, աջակցություն էր Փաշինյանին. որպեսզի քո դեմքը չկորցնես, որովհետև դա հռչակել ես կարմիր գիծ, ինչ անուն ուզում ես դիր, կարևորը էությունն է։ Իսկ ո՞րն է սրա էությունը։ Սա հստակ միջանցքային տրամաբանություն է։ Ինչ վերաբերում է Հայաստանի իրավազորությանը։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է այդ ճանապարհի վրա փոխել երթևեկության կանոններ, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է ցանկացած պահի ներքին որեւէ իրավական ակտով փոխել տվյալ ճանապարհի կարգավիճակը, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է տվյալ ճանապարհի վրա ինքնուրույն, ինքնիշխան որոշումներ կայացնել։ Իրենց անուղղակի պատասխանները հուշում են, որ՝ ոչ, չի կարող։ Եթե չի կարող, ապա այստեղ ինքնիշխանություն և իրավազորություն տերմինները կիրառելի չեն։ Ինքնիշխանությունը ենթադրում է պետական օրենսդրության ամբողջական տարածում իր տարածքի նկատմամբ։ Եթե քո երկրում կա որևէ տարածք, որի նկատմամբ չեն տարածվում քո իշխանությունը և օրենսդրությունը, նշանակում է՝ դա չի գտնվում քո ինքնիշխանության ներքո»։

Բազմիցս հնչեց այն հարցը, որ նախաստորագրված պայմանագիրը ևս մեկ քայլ էր Արցախյան հարցը փակելու ուղղությամբ։ «Ինչի՞ համար էր պետք «Խաղաղության պայմանագիրն» Ադրբեջանին։ Դա բնավ պետք չէր Ադրբեջանին, առավել ևս, որ նրանք բազմիցս շեշտում են՝ շատ երկրներ կան, որոնք նման պայմանագիր չունեն, բայց իրենց միջև պատերազմ չկա, խաղաղություն է, ունեն հարաբերություններ։ Ըստ էության, պայմանագրի նախաստորագրումն ուներ երկու հիմնական նպատակ՝ Մինսկի խմբի ձեւաչափի լուծարում, որը կնշանակեր Արցախյան հիմնախնդրի հետ կապված բոլոր գրասենյակների, պլատֆորմների վերացում և Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության հաստատում։ Այս երկու խնդիրներն էին հետապնդում և Հայաստանի իշխանությունների միջոցով դրանք ստացան։ Իսկ հնարավո՞ր է փակել Արցախյան հիմնախնդիրը։ Եթե նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները շատ ցանկանան, կարծում եմ՝ ոչ, հնարավոր չէ։ Հնարավոր չէ շատ պարզ պատճառով։ Արցախյան հիմնախնդիրը զուտ հայ-ադրբեջանական հիմնախնդիր չի եղել, դա գլոբալ նշանակություն ունեցող հակամարտություն էր, որտեղ կային եւ կան բազմաթիվ շահագրգիռ կողմեր։ Պատահական չէ, որ հենց այս հակամարտության համար ձևավորվեց Մինսկի խմբի համանախագահությունը։ Սա հակամարտություն էր, որն ուներ գլոբալ ենթատեքստ։ Եվ քանի որ այն ուներ և ունի գլոբալ ենթատեքստ, կան գլոբալ խաղացողներ, որոնք հետաքրքրություններ ունեն տարածաշրջանում, և որոնց հետաքրքրությունները պարբերաբար կարող են փոխվել, դրանց շրջանակը կարող է մեծանալ կամ փոքրանալ. այս խաղերի ընթացքում տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմը։ Բայց հարցը փակելը որևէ կողմին՝ թե՛ Ռուսաստանի Դաշնությանը, թե՛ Միացյալ Նահանգներին, թե՛ Ֆրանսիային, թե՛ այլ շահագրգիռ կողմերին բնավ ձեռնտու չէ։ Պատահական չէ, որ այս ընթացքում Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Միացյալ Նահանգներում որոշակի նախաձեռնություններ են տեղի ունենում։ Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական որոշակի փոփոխությունների պարագայում վաղը սկսվելու է մրցակցություն տարբեր մայրաքաղաքների կողմից, թե որտեղ է գտնվելու Լեռնային Ղարաբաղի վտարանդի կառավարությունը։ Սա լինելու է գործիք, որի միջոցով իրենք փորձելու են ազդեցություն հաստատել։ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հիմնախնդրի փակման մեկ տեսական հնարավորություն կա, եթե 120 հազար մարդ ուղղակի չլինի։ Դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ։ Քանի կան այն մարդիկ, որոնք շահառուներն են, հնարավոր չէ պարզապես փակել այդ հարցը՝ լինի դա Մինսկի խմբի ձևաչափի փակումով, հետևողական այլ քայլերով, թե Հայաստանի տարածքում հալածանքներով»,- եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ Ֆարմանյան
Ամենադիտված