ԵԼՔ-ի նոր արդյունքը. Երկու վտանգավոր արձանագրում
ՔաղաքականությունԱՌԱՋԻՆ / ԵԼՔ դաշինքը Երեւանի Ավագանու ընտրությունից հետո հայտարարել է ընտրության արդյունքն ընդունելու մասին, նաեւ արձանագրել մի քանի իրողություն: Դրանցից ուշագրավ են մասնավորապես երկուսը: Դաշինքն արձանագրում է, որ Հայաստանում հանրային հանդուրժողություն կա ընտրակաշառք երեւույթի նկատմամբ, եւ դա պետականության դանդաղ գործող ռումբ է: Մյուս արձանագրումն այն է, որ կա հանրային հուսահատություն, եւ դաշինքն իր ռազմավարական նպատակ է հռչակում դրա հաղթահարումը:
Ինչո՞վ են ուշագրավ երկու այդ արձանագրումները: Իրականությունից իրենց կտրվածությամբ եւ մակերեսայնությամբ:
Մակերեսային եւ իրականությունից կտրված է պնդումը, թե Հայաստանում հանրային հանդուրժողություն կա ընտրակաշառքի վերաբերյալ: Անկասկած, այդ երեւույթը ունի մեծ տարածում: Ընդ որում, հանրության մի մասը փողին սպասում եւ այն վերցնում է կամովին:
շարունակությունը՝ կայքում