Հայերեն


«Որքան էլ փորձեն ասել՝ հակամարտությունը լուծված է, այդպիսի բան չկա». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը շատերը որակում են որպես հերթական փաստաթղթավորված քայլ՝ ուղղված Արցախի հիմնահարցի փակմանը։ Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը հիշեցնում է՝ արհեստական, կեղծ կազմավորման սուլթան, օկուպանտ և ցեղասպան Իլհամի, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրում որևէ բառ չկա Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկված, իր նախնիների բնօրրանից բռնի տեղահանված ավելի քան 150000 արցախահայության վերադարձի, Ադրբեջանի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրն Ադրբեջանի կողմից դեօկուպացիայի ենթարկելու մասին։ «Փոխարենն այդ փաստաթղթում, իմ կարծիքով, արձանագրված է երկու առանցքային կետ, որոնք լիակատար կերպով բխում են Ադրբեջանի շահերից։ Առաջին՝ Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցության, և երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությանն ուղղված` ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրման մասին։ Այս երկու կետերը լիարժեք կերպով բավարարում են այս պահին Ադրբեջանի այն հիմնական պահանջների մի մասը, որը նա մշտապես ներկայացնում է Հայաստանին։ Այս ամենի հետ միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով, այդ թվում և հատկապես Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման համատեքստում, 1919 թվականից սկսած մինչ օրս ձեռնարկվել է փաստաթղթային ձևակերպում ստացած թվով 14 փորձ, բայց այդ բոլոր փորձերն անխտիր մշտապես խախտել է Ադրբեջանը։ Հարց է առաջանում՝ ի՞նչ երաշխիք կա, որ վաշինգտոնյան փորձը ևս չի խախտի Ադրբեջանը։ Չնայած, ըստ Ադրբեջան-Արցախ հակամարտության կողմերից երկուսի՝ Ադրբեջանի և Հայաստանի գործող վարչակազմերի, հակամարտությունը կարգավորված է, բայց հակամարտության 3-րդ կողմի՝ Արցախի վտարանդի վարչակազմի և միջազգային հանրության կարծիքով, հակամարտությունը կարգավորված չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասան-Ջալալյանը։

Հիշեցնում է՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն արցախահայության բռնագաղթից հետո 2023 թվականի հոկտեմբերի 12ին ընդունել է «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով հատուկ բանաձև, որտեղ, ի թիվս բազմաթիվ հայանպաստ դիրքորոշումների, սկսած նրանից, որ դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի՝ Ադրբեջանի ռազմական գործողությունն Արցախի դեմ, նշվում է, որ գրեթե մի ամբողջ բնակչության այս ողբերգական արտագաղթն իր նախնիների հայրենիքից չպետք է ընդունվի որպես նոր իրականություն։ Դրանից առաջ էլ Եվրոպական խորհրդարանը 2022 թվականին ընդունել է մի քանի բանաձևեր, որտեղ Արցախի տարածքը համարել է վիճելի տարածք և կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ վերադառնալ իր միջնորդական դերին։ Վկայակոչեցի միջազգային հանրության կողմից ընդունված փաստաթղթեր, որոնք աներկբա կերպով վկայում են՝ միջազգային հանրությունն այս հակամարտությունը լուծված չի համարում։ Բայց առաջին հերթին այս հակամարտությունը լուծված չի համարում հակամարտության թերևս առանցքային կողմերից մեկը՝ Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմը և Արցախի Հանրապետության ժողովուրդը, որը գաղթել է իր ամենաքիչը 3000-ամյա հայրենիքից և խնդիր ունի վերադառնալու և իր հողում բնականոն կյանքով ապրելու»,-նշում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով, նա լուծել է Ղարաբաղյան կոնֆլիկտը և խաղաղություն բերել մեր տարածաշրջան։ Այդ դեպքում ինչո՞ւ է շարունակում ամեն առիթով շահարկել Արցախի հակամարտության, դրա ծագման ու զարգացման թեման, առաջ բերում այնպիսի վարկածներ, որոնք բացառապես մեկ հարց են առաջացնում՝ սա չիմացությա՞ն, թե՞ դիտավորության հետևանք է։ «Նախ՝ չիմացության մասին։ Նիկոլ Փաշինյանից դա հեռու չէ։ Բայց թող տպավորություն չստեղծվի, թե հայաստանյան և, ինչու ոչ, Արցախի քաղաքական, պետական կառավարման համակարգում նույնիսկ առանցքային դերակատարները լավագույնս տիրապետել են կոնֆլիկտի ծագման և կարգավորման ուղիներին։ Այդպես չէ։ Մարդիկ ունեցել են և այժմ էլ ունեն մակերեսային գիտելիքներ այս կոնֆլիկտի վերաբերյալ։ Կրկնում եմ՝ նույնիսկ առանցքային դերակատարները՝ նախկին նախագահներ, նախկին արտգործնախարարներ և այլք։ Նրանցից բացառություն չէ նաև Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի արցախատյաց վերաբերմունքի մասին փաստ ունեմ դեռևս 1999 թվականից սկսած։ «Օրագիր» թերթի խմբագրի կարգավիճակում 1999 թվականի, եթե չեմ սխալվում, ապրիլին նա հրավիրել է մամուլի ասուլիս, որտեղ հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, և այն ղարաբաղցիները, որոնք գտնվում են Հայաստանում, փախստականներ են։ Այսինքն՝ այս մարդն իր արցախատյաց քաղաքականությունը, վերաբերմունքը նոր չէ ի ցույց դնում։ Այս մարդու այդ վերաբերմունքն արժեհամակարգային, աշխարհայացքային արմատներ ունի։ Այնպես չէ, որ նա դարձավ վարչապետ և նոր հասկացավ դա։ Իր խմբագրած «Հայկական ժամանակ» թերթի գրեթե ամեն համարում հակաարցախյան մի բան գրված է։ 2018 թվականի մայիսի 8-ին՝ իր ընտրության օրը, երբ պատգամավորներից մեկը խորհրդարանում «Հայկական ժամանակում» տպագրված նրա իսկ գրած հոդվածը վկայակոչեց՝ տարածքները թշնամուն հանձնելու մասին, Փաշինյանը, ինչպես ժողովուրդն է ասում, օրը ցերեկով հերքեց դա՝ ասելով, որ «դա ես չեմ գրել», մինչդեռ այդ հոդվածն իր ստորագրությունն է կրում։ Այդ մարդն այս կոնֆլիկտի առնչությամբ այսպիսի վերաբերմունք է ունեցել։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում Ազգային ժողովում հայտարարել է, որ կոնֆլիկտի կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Հիմա հարցնենք Արցախի մեր հայրենակիցներին, հայաստանյան բնակչության՝ Հայաստանի պետության և ազգի վաղվա օրվա նկատմամբ մտահոգություն ունեցող հատվածին բավարարո՞ւմ է իրենց այս լուծումը, թե՞ ոչ, եթե սա լուծում կարելի է համարել. անշուշտ, կասեն ոչ։ Որքան էլ փորձեն ասել՝ կոնֆլիկտը լուծված է, այդպիսի բան չկա»,-հավելում է նա։

Նրա խոսքով, անգամ Իլհամ Ալիևն այդ մասին գիտի։ «Հետևում եմ նրա հարցազրույցներին։ Բաց տեքստով չէ, բայց նրա խոսքի տողատակերում նկատելի է, որ նա էլ գիտի՝ կոնֆլիկտը չի լուծվել։ Դրա համար է միշտ ասում՝ պետք է մեր բանակը ուժեղացնենք, մեր սպառազինությունները ավելացնենք և այլն։ Անկողմնակալ դիտորդի աչքով էլ տեսանելի է, որ այս հակամարտությունը չի լուծվել, 150 հազարից ավելի մարդ ցեղասպանության է ենթարկվել և քշվել իր բնօրրանից զենքի ուժի սպառնալիքի, զենքի ուժի ուղիղ կիրառման տակ։ Սա ինչպե՞ս կարող է լինել լուծված կոնֆլիկտ։ Մեկ դիտարկում էլ. 2018 թվականի մայիսից հետո Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, այնուհետև Երևանում և ապա Մոսկվայում հայտարարել է, որ ինքը Հայաստանի վարչապետն է և չի կարող Արցախի անունից բանակցել, Արցախի անունից պետք է բանակցի Արցախի ղեկավարությունը. Արցախն ունի նախագահ, կառավարություն, խորհրդարան։ Նա կարող է բանակցել Հայաստանի անունից։ Բայց բազմաթիվ փաստեր կարող ենք վկայակոչել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հրահրեց պատերազմը, այլև ինքը չկարողացավ բանակցային գործընթացը կառավարել, և իր ձախողված քաղաքականության արդյունքն այն եղավ, որ Արցախն օկուպացվեց։ Ի հեճուկս իր հայտարարությունների, ընդ որում՝ շատ ճիշտ հայտարարությունների, նա հերիք չէ բանակցեց, նաև Արցախի Հանրապետության անունից փաստաթուղթ ստորագրեց։ Նիկոլ Փաշինյանի ստորագրած նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վերաբերում է Արցախի Հանրապետության տարածքների ճակատագրին։ Նա Արցախի Հանրապետության ժողովրդից, Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ձևավորված Արցախի Հանրապետության վարչակազմից ստացե՞լ էր մանդատ։ Որքան հայտնի է, ոչ։ Ինչպե՞ս է, որ գնում և ստորագրում է այդ փաստաթուղթը, որը վերաբերում է Արցախի Հանրապետության՝ սահմանադրորեն ամրագրված տարածքներին, դրանց ճակատագրին։ Այստեղ բազմաթիվ են բացթողումները, որոնք և՛ չիմացության, և՛ նաև միտումնավոր վարքագծի դրսևորման հետևանքներ են Նիկոլ Փաշինյանի կողմից»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՈսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված