Սերժ Սարգսյանի առաջ խոնարհվելը լուսաբանելու համար Ձախ Հարութը 1in.am-ի դեմ բողոք է ներկայացրել
Ամենաընթերցված1in.am / ՀՀԿ քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանի առաջ խոնարհվելու տեսարանը լուսաբանելու համար երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, 1in.am-ի դեմ բողոք է ներկայացրել Youtube-ին: Youtube-ն էլ որոշել է երեք ամսով արգելափակել լրատվամիջոցի ուղիղ եթերի հնարավորությունը։ Սա ոտնձգություն է ՀՀ քաղաքացու տեղեկացված լինելու սահմանադրությամբ վերապահված իրավունքի վրա, քանի որ միջոցառումը նախընտրական քարոզարաշավի շրջանակում է լուսաբանվել։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների նախօրեին՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառմանը երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը խոնարհվեց Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի առջև։ Այս տեսարանը բուռն քննարկվեց և քննադատվեց սոցիալական ցանցերում։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանի կարծիքով՝ ինչպես ՀՀԿ-ական տնօրենների հայտնի գործով, այնպես էլ այս դեպքում սա Հարութ Փամբուկչյանի նախաձեռնությունը չէ, այլ կուսակցության նախաձեռնությունն է։ Դանիել Իոննիսյանը տեղի ունեցածը մտահոգիչ է համարում։
շարունակությունը՝ կայքում