Գիտնականները զգուշացնում են․ Արեգակի 4197 ակտիվ շրջանը կարող է առաջիկա օրերին հզոր բռնկումներ առաջացնել
LifeԱրեգակի վրա գտնվող 4197 ակտիվ շրջանը, ըստ գիտնականների, կուտակել է մեծ էներգիա և ուղղված է դեպի Երկիր, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
Լաբորատորիան նշում է, որ ակտիվ շրջանը ստացել է Բետա-Գամմա-Դելտա ամենաբարձր կատեգորիան, և վերջին օրերին այն գտնվում է Արեգակ-Երկիր գծի վրա։ Գիտնականների խոսքով, չնայած հսկայական էներգիային, դեռևս խոշոր բռնկում չի գրանցվել, սակայն պսակի ինտենսիվ տաքացումը և էներգիայի կուտակումը կարող են նախորդել հզոր արեգակնային բռնկումներին։
Միջազգային գործակալությունները գնահատում են, որ առաջիկա օրերին հնարավոր է X դասի բռնկումների 60-80% հավանականություն։