Հայերեն

«Որևէ բան չի ավարտվել, որքան էլ մեզ փորձեն հակառակը համոզել». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը: Այդ օրը նշվում է որպես Արցախի անկախության օր։ Երկրորդ տարին անընդմեջ անկախության օրն Արցախում նշելն անհնարին է դարձել՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին արցախահայերի՝ իրենց բնօրրանից բռնի տեղահանման հետևանքով։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ զրուցել ենք ոչ միայն օրվա խորհրդի, այլ նաև վերարժևորման ճանապարհի մասին նոր իրականության համատեքստում։ Տիկին Հակոբյանն ասում է՝ 2020 թվականից արդեն այսպիսի օրերի խորհուրդների հետ կապված զգացողությունները փոխվել էին: «Արցախի անկախությունից ի վեր տասնամյակներ շարունակ այսպիսի օրերը նույն կերպ են սկսվել։ Վաղ առավոտից ամեն տեղ թևածել է օրվա խորհուրդը։ Ամեն ինչ սկսվել է Եղբայրական պանթեոն այցելելուց, մեր նահատակներին հարգանքի տուրքն առանց պաթոսի ու ձևականությունների մատուցելուց։ Բարձր գլխով, նույնիսկ ժպիտով այցելել ենք նրանց ու գլուխ խոնարհել։ Դպրոցներում՝ անկախ նրանից, թե որ առարկայի դասաժամն էր, ուսուցիչը, միևնույնն է, անընդհատ խոսում էր օրվա խորհրդի մասին, հիշողություններ ու ոգևորություն փոխանցում երեխաներին։ Միշտ նշվում էր, որ անդադար պետք է կարևորել այդ օրը։ Մինչ պատերազմը երեկոյան ժամերին ընտանիքները հավաքվում էին տոնական սեղանների շուրջ, դրսում հրավառություն էր, համերգ, որով և այդ օրն ավարտվում էր, բայց խորհուրդը մնում էր։ Պատերազմից հետո տոնական որևէ միջոցառում երբևէ չեղավ Արցախում, բայց խորհուրդը նույն կերպ պահպանվեց։ Այցելում էինք Եղբայրական պանթեոն գլխիկոր, որովհետև մեղավոր էինք մեզ զգում. այն, ինչի համար տղաները նահատակվեցին, ի զորու չեղանք պահել։ Բայց ամեն անգամ այցելում էինք խոստումով, որ կանգ չենք առնելու, շարունակելու ենք պայքարը, և անպայման իրենց իղձերն ու երազանքները անկատար չեն մնալու, ինչպես և այն գաղափարը, հանուն ինչի իրենք զոհվել էին։ Առավոտվանից շատ եմ մտորել այս հարցերի շուրջ։ Շատ դժվար է, երբ քո տան դուռը պետք է փակես։ Ցավոք, այսօր Հայաստանում հենց իշխանություններն են դա շահարկողը և ամեն կերպ այլ քողի տակ ներկայացնողը։ Ունեինք ընտրություն՝ կա՛մ մնալ մեր տներում, կա՛մ ուղղակի փրկել արժանապատվությունը։ Ոչ թե գերադասեցինք մեր արժանապատվությունը, այլ յուրաքանչյուրն իր ներսում որոշում կայացրեց. պայքարել ենք հանուն հայրենիքի, մեր նահատակները զոհվել են քաջի մահով, որպեսզի այդ արժանապատվությունն ունենանք։ Որոշեցինք պահել արժանապատվությունը ու փակեցինք տան դռները։ Նույնիսկ այս պարագայում որևէ մեկս իրավունք չունի այդ օրը գլուխը կախելու, տխրելու, ողբալու, նահատակները մեզ չեն տվել այդ իրավունքը, և այդ իրավունքը մեզ չեն տալիս նաև ապագա սերունդները, որովհետև Արցախը ոչ թե ժառանգել ենք մեր նախնիներից, այլ պարտք ենք վերցրել սերունդներից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Ընդգծում է՝ անցյալի կարևորումը և դրա մասին անընդհատ խոսելը շատ կարևոր է, քանզի դա է ուժի նոր պաշար տալու բոլորին։ «Պայքարի հետևից գնալու համար կամք է պետք, ու հենց այս օրը պետք է կարևորենք մեր կամքը՝ գնալու նպատակի հետևից։ Մի իրավիճակում ենք, երբ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի խլեն մեր արժանապատվությունը, որպեսզի կոտրեն մեզ։ Այսօրվա խորհրդում պետք է շատ կարևորենք ուժն ու կամքը, որպեսզի կարողանանք կատարել այն պատգամը, որը մեզ են թողել մեր նահատակները, և կարողանանք մեր սերունդներին տալ այն պարտքը, որից, ըստ էության, իրենց զրկել ենք, այն է՝ հայրենիքից։ Սա պետք է լինի ամեն ինչի հիմքում, և Հայաստանի Հանրապետությունում՝ մեր հայրենիքում, շրջապատված մեր արժանապատիվ հայրենակիցներով (այդ ամենից առանձնացնում եմ իշխանություններին), պետք է հասկանանք, որ որևէ բան չի ավարտվել, որքան էլ մեզ փորձեն հակառակը համոզել»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նպատակին հավատալու և դրա հետևից գնալու համար մեզ ուժ, կամք, հաստատակամություն և վստահություն է պետք։

Անդրադառնում ենք նաև նախաստորագրված «Խաղաղության պայմանագրին», որը շատերն են որակում որպես Արցախի էջը փակելուն ուղղված հերթական՝ փաստաթղթավորված քայլ։ «Այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում մեր շուրջ, բնավ մտածմունք չէ Հայաստանի մասին, դա գործընթաց չէ Հայաստանի անվտանգության ու բարօրության մասին։ Հակառակը՝ դա էապես վտանգում է Հայաստանի Հանրապետությունը։ Ի սկզբանե Արցախի հարցը և Արցախը զուտ մեր քմահաճույքը չէր։ Առանց Արցախի ու Արցախի հարցի՝ քաղաքական իրավիճակում շատ թույլ դիրքերում է գտնվում Հայաստանը, որովհետև Խորհրդային Միության փլուզումից և անկախանալուց հետո Հայաստանը՝ որպես սուբյեկտ, աշխարհում ընդունվել է ու բանակցային սեղանի շուրջ նստելու և օրակարգային հարցեր քննարկելու հնարավորություն ունեցել է՝ բացառապես պայմանավորված Արցախի հարցով, բայց դա անմիջականորեն առնչվել է Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների հետ։ Այսօր այդ հարցը օրակարգից հանելով՝ անվտանգային ուղիղ թիրախի տակ է հայտնվում Հայաստանի Հանրապետությունը։ Ինչպես ֆիզիկապես, այնպես էլ քաղաքականության մեջ Արցախը Հայաստանի Հանրապետության պաշտպանն էր, ձեռքը, վահանը։

Հիմա Հայաստանը նույնիսկ քաղաքական առումով է մնացել անպաշտպան՝ պայմանավորված Արցախի հարցը «փակելու» հետ։ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն գնացին այս ամեն ինչի հետևից, որպեսզի Հայաստանի մասով պահանջները կատարելու պարագայում ունենան լեգիտիմ պատճառաբանություն, որ խնդիրն Արցախում էր, և դեռ ընթացք կա, որ կարողանանք հաղթահարել այդ խնդիրները»,-հավելում է պատգամավորը։

Խոսելով վաշինգտոնյան բանակցությունների մասին՝ տիկին Հակոբյանն ասում է, թե կինոդիտումը, որը մեզ համար կազմակերպել էին իշխանությունները, որևէ առնչություն չունի խաղաղության հետ։ «Մեզանից յուրաքանչյուրը երազում է, ցանկանում է այդ արժանապատիվ խաղաղությունը, բայց եթե սթափ ուղեղով ենք հետևում գործընթացներին, ապա ակնհայտ է, որ իրենց նախաստորագրած փաստաթղթում կամ կազմվելիք «Խաղաղության պայմանագրում» որևէ հստակեցված դրույթի չենք հանդիպում։ Օրինակ՝ շատերիս մոտ է հարց առաջանում, թե խաղաղությունը Հայաստանի Հանրապետության համար ո՞ր սահմանների ներսում է լինելու։ Իրենք պատճառաբանում են, որ նման դրույթներ չեն ներառվել փաստաթղթում։ Այսինքն՝ կարող եմ ենթադրել, որ դրանք լինելու են կամ արդեն իսկ կան բանավոր պայմանավորվածությունների արդյունքում։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունն իրեն լեգիտիմ իրավունք վերապահեց իր հանձնողական, պարտվողական քաղաքականության մեջ մեղադրել Ռուսաստանին՝ համարելով նրան որպես կողմ, նույնը տեղի է ունենալու ԱՄՆ-ի հետ։ Թուրքիայի կողմից այս օրերին անդադար հնչում է հատկապես «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Այս պարագայում մեղավորը լինելու է ԱՄՆ-ն։ Ի դեպ, տեսնելով Ռուսաստանի նախադեպը՝ ԱՄՆ-ն շատ լավ դիրքավորվել է՝ բացահայտ ցույց տալով իր ուղղակի վկա կամ միջնորդ լինելը երկու կողմերի միջև, բայց ոչ ավելին։ Իսկ ինչպե՞ս է սա ներկայացվում մեր հասարակությանը։ Ցավոք, հասարակությունը հակված է վերցնել մեղրածոր այդ բացատրությունները, և ի վերջո, հատկապես մեր նման կեղեքումների մեջ հայտնված հասարակությունը անպայման ուզում է լավը տեսնել ու լավը վերցնել, ուզում է շատ արագ ընկալել այդ խաղաղությունը, ինչպես, օրինակ՝ Արցախում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Բայց, ցավոք, այդպես չէ, նախադեպը կա, և դա Արցախն է։ Դա խաղաղությունը չէր, այլ խաղաղության իմիտացիան էր, որը ստեղծել էին այս իշխանությունները»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված