Ինչպիսին է երեխաների վիճակը․ նոր տվյալներ
ՀասարակությունՄայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից երկու նորածինները շարունակում են պայքարել իրենց կյանքի համար և նրանք բավական հաջողությունների են հասել։ ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, ասել է, որ փոքրիկների վիճակը կայուն է՝ փոքր դրական դինամիկայով։
Պարզաբանելով, թե ինչպես է արտահայտվում դրական տեղաշարժը՝ բժիշկը մանրամասնել է, որ երեխաները կերակրվում են 17 մլ մայրական կաթով և թթվածնային նվազագույն կախվածություն ունեն։