Հայաստանի պատասխանն Ադրբեջանին
ՀասարակությունԼՐԱԳԻՐ / Ադրբեջանի զինուժը կառավարվող հրթիռով հարված է հասցրել հայկական զենիթային կայանին, ինչը բարեբախտաբար չի հանգեցրել մարդկային կորստի: Ուշագրավ է, որ ադրբեջանցիները իսրայելական Սպայկ տիպի կառավարվող հրթիռ արձակել են մի քանի անգամ, բայց վրիպել եւ նպատակին հասել է միայն մեկ հրթիռ:
Արդյոք ադրբեջանցիները փորձարկել են նոր ձեռք բերած զինատեսակը, թե՞ այստեղ կա ավելի լայն քաղաքական ենթատեքստ, եւ ադրբեջանցիները Արցախի հետ սահմանին կիրառելով փաստացի նոր զինատեսակ, դիմում են քաղաքական շանտաժի:
Ապրիլից հետո Ադրբեջանին ոչ մի կերպ չի հաջողվում դուրս գալ այն փակուղուց, որում հայտնվեց տապալված գրոհից հետո: Ռուսաստանին նախաապրիլյան գործակցության դաշտ բերելու փորձերը չեն ունենում հաջողություն, մի շարք թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Դրան զուգահեռ, նկատելի է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման հարցում Բաքվի վրա ճնշման ուժգնացում: Դրա մասին է վկայում այն, որ Ադրբեջանը ստիպված էր ԵԱՀԿ իր ներկայացուցչի շուրթերով ուղղակի հայտարարել, որ այդ մեխանիզմին դեմ է, քանի որ դա ստատուս-քվոյի ամրագրման միջոց է, եթե ներդրվում է մինչեւ հայկական զինուժի հետքաշումը:
շարունակությունը՝ կայքում