Արևմուտքը զnրքեր չի ուղարկի Ուկրաինա մինչև hրադադարի հաստատումը. Մերց
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ մինչև Ուկրաինայում հրադադարի ռեժիմի կնքումը, այնտեղ արևմտյան զորքեր ուղարկելու մասին խոսք լինել չի կարող։
«Մինչև այդ պահը [հրադադարի] Ուկրաինա զորքեր չեն ուղարկվի»,-ասել է նա Sat.1-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, նույնիսկ զինադադարի հաստատման դեպքում Գերմանիայի համար դա հնարավոր կլինի միայն «էական վերապահումներով», դրան հասնելու ճանապարհին «շատ խոչընդոտներ կան»:
Նա հավելել է, որ Ուկրաինայում ռազմական առաքելության ծրագրեր «Գերմանիայում ամեն դեպքում գոյություն չունեն»: