12-ամյա աղջիկը հղիացել է 14-ամյա տղայից․ հարազատները որևէ բողոք չունեն
ԱշխարհՄերձմոսկովյան Սերպուխովոյում ՌԴ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել 14-ամյա տղայից 12-ամյա աղջկա հղիանալու փաստի առիթով;
Աղջնակի հղիության մասին հաղորդումն ստացվել է երեկ․ նա արդեն 13 շաբաթական հղի է։
Բռնաբարության մասին խոսք չկա․ թե աղջիկը, թե նրա հարազատները որևէ բողոք չունեն և պնդում են, որ իրենց հարաբերությունները եղել են մտերմիկ և փոխհամաձայնեցված։ Երեխաները սովորում են նույն դպրոցում։