Հայերեն

Վերահսկողության տոտալ բացակայության ու ամենաթողության ծանր հետևանքները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների մի զգալի մասը գործում է գազով, որը համեմատաբար ավելի մատչելի է։ Սակայն մեքենաների գազի բալոնների հետ կապված իրավիճակը վերջին շրջանում դարձել է լրջագույն անվտանգության հարց։ Որքան էլ ցավալի է, բայց գազի բալոնների՝ հերթական խոշոր պայթյունի լուրը, որը տարածվում է մամուլում ու սոցիալական ցանցերում, արդեն չի ընկալվում որպես եզակի կամ արտառոց դեպք, այլ, կարծես, դարձել է մեր իրականության մութ ու ցնցող բաղադրիչներից մեկը (ամենաթարմ օրինակը Սարյան փողոցում օրերս տեղի ունեցած պայթյունն է):

Մինչդեռ այս ողբերգական պատահարները, որոնք հաճախ ավարտվում են մարդկային զոհերով, ծանր վիրավորներով ու նյութական մեծ վնասներով, իրենց մեջ պարունակում են բազմաշերտ համակարգային բացեր, որոնց արմատները շատ ավելի խորն են, քան պարզապես տեխնիկական անորակությունը կամ անհատական անփութությունը։ Վերջին 1-2 տարվա, նույնիսկ մի քանի ամիսների վիճակագրությունը, վարորդների շրջանում առկա տրամադրությունները, մամուլում և սոցցանցերում ամեն օր շրջանառվող ահազանգերը վկայում են, որ մեքենաների գազաբալոնային համակարգերի հետ կապված խնդիրը վաղուց դուրս է եկել վերահսկելիության շրջանակից։ Բավական է «թեթևակի» ուսումնասիրել սոցցանցերը, հայտարարությունների կայքերը ու ակնհայտ կդառնա գովազդների, «էստի համեցեք»-ների բազմազանությունը: Այնպիսի տպավորություն է, որ ամեն մեկն իր ավտոտնակում կամ ինչ-որ պատահական տարածքում գազաբալոնային համակարգ է տեղադրում՝ ճոխ PR-ի միջոցով՝ իբրև թե իտալական, լեհական կամ այլ արտերկրյա սարքավորումների կիրառման մասին։ Նախ՝ սովորական քաղաքացու համար դժվար է ստուգել՝ արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է իրականությանը: Երկրորդ՝ մարդը չի կարող վերահսկել՝ եթե նույնիսկ այդպես է, որքանո՞վ է որակով ու անվտանգ արվել տեղադրումը:

Ըստ այդմ, գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք պետական մարմինները՝ սկսած այս ամենի համար պատասխանատու նախարարությունից, վերջացրած Տեխնիկական անվտանգության տեսչական մարմնով, իրականում պատշաճ կերպով վերահսկում են այս ոլորտը, թե՞ ամեն ինչ թողնված է ինքնահոսի, բիզնեսի ու քաղաքացիների մեխանիկական նախաձեռնողականությանը։ Պետության խնդիրը միայն քաղաքացիներից հարկեր գանձելը չէ, այլ նաև քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով վերահսկողական քայլեր ձեռնարկելը։ Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ պաշտոնապես զգուշացվեց, ավելին՝ «հիշեցվեց», որ մեքենաների գազաբալոնային համակարգերը ենթակա են պարտադիր տարեկան տեխնիկական ստուգման, հակառակ դեպքում սպասվում են մեծ տուգանքներ։ Սկզբնական շրջանում այդ գործընթացը նույնիսկ որոշակի խուճապ էր առաջացրել, ու մարդիկ ամիսներով հերթերի մեջ էին՝ փորձելով ժամանակին անցնել ստուգում, ձեռք բերել վկայական, որպեսզի պարեկային ծառայությունը չկանգնեցնի, տուգանք չկիրառի և այլն։ Սակայն ժամանակի ընթացքում այս վերահսկողության մեխանիզմը թուլացավ, ինչպես բոլոր ոլորտներում է, ստուգումների պարտադիր բնույթը մոռացվեց, իսկ ոստիկանության կողմից վկայականների ստուգումն ու վերահսկողությունը վերածվեց ձևականության։ Այսօր փաստացի կա իրավիճակ, երբ անգամ այդ ստուգագրերը, որոնք մի ժամանակ համարվում էին անվտանգության նվազագույն երաշխիք, ի վերջո կորցրել են իրենց գործնական նշանակությունը։ Գազաբալոնային համակարգերի տեղադրումն ու շահագործումը դարձել է ազատ ու անկառավարելի ոլորտ, որտեղ որևէ պետական կառույց գործնականում պատասխանատվություն չի կրում կատարվող գործընթացների համար։

Այս անտարբերության ու պատասխանատվության բացակայության ֆոնին անմիջապես մեծանում է անվտանգության սպառնալիքը։ Մեքենաների գազաբալոնային համակարգերի անորակ տեղադրումը, սարքավորումների սպասարկման ցածր մակարդակը, հին ու մաշված բալոնների շահագործումը, տեխնիկական ստանդարտների անտեսումը, անվտանգության կանոնների չպահպանումը հանգեցնում են պայթյունների ռիսկի կտրուկ աճի։ Պայթյունները հաճախ տեղի են ունենում խիտ բնակեցված տարածքներում՝ ավտոտնակներում, բազմաբնակարան շենքերի բակերում, ավտոկայանատեղիներում և այլն, և այլն։ Արդյունքում ոչ միայն մեքենայի սեփականատերն է վտանգի տակ, այլև հարակից բնակիչները, անցորդները, այլոց գույքը, ինչպես եղավ նախօրեին։

Պետության դերն այս իրավիճակում ոչ թե ձևական վերահսկիչ ֆունկցիան է, այլ հստակ կանխարգելմանն ու անվտանգության երաշխավորմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, ինչի շրջանակներում էլ մեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրման ու շահագործման վերահսկողությունը, անվտանգային ստանդարտների սահմանումն ու պարտադիր պահպանումը պետք է դառնան պետական քաղաքականության առաջնահերթություն։ Ցանկացած գազաբալոնային համակարգի տեղադրում պետք է իրականացվի լիցենզավորված կազմակերպությունների կողմից, իսկ սարքավորումներն ունենան որակի միջազգային վկայագիր ու համապատասխանեն անվտանգության բոլոր նորմերին։ Ավելին, պետական վերահսկող մարմինները պարտավոր են իրականացնել ոչ միայն տարեկան ստուգումներ, այլև պարբերական հանկարծակի տեսչական այցեր, հատուկ ռիսկային խմբերի մշտադիտարկում, իսկ անվտանգության կանոնների խախտման դեպքերում կիրառել խիստ պատժամիջոցներ։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի կրճատել անկառավարելիության մակարդակը և կանխել հերթական ողբերգական պատահարները։ Սրան գումարած՝ պետք է ուշադրություն դարձնել, որ տարեկան տեխզննման գործընթացը մեծամասամբ կրում է ձևական բնույթ, լավագույն դեպքում ստուգվում են լուսարձակները, արգելակները և վերջ: Սա էլ իր հերթին նոր խնդիրների առջև է կանգնեցնում:

Բացի տեխնիկական վերահսկողությունից, կարևոր է նաև քաղաքացիների իրազեկվածության բարձրացումն ու անվտանգային մշակույթի ձևավորումը։ Այսօր մեծ թվով վարորդներ ու մեքենաների սեփականատերեր պարզապես չեն տիրապետում գազաբալոնային համակարգերի սպասարկման, օգտագործման, վտանգների կանխարգելման վերաբերյալ նվազագույն գիտելիքների։ Անտեղյակությունն ու անտարբերությունը, երբեմն նաև ֆինանսական միջոցների սահմանափակությունը ստիպում են մարդկանց ընտրել էժան ու անորակ ծառայություններ, խուսափել վերահսկողությունից, անտեսել անգամ փոքր դետալները, որոնք կարող են ճակատագրական լինել։ Այս ֆոնին պետական և մասնավոր հատվածի համատեղ ջանքերով անհրաժեշտ է կազմակերպել տեղեկատվական արշավներ, ուսուցողական ծրագրեր, մեդիաարշավներ, որոնք կնպաստեն վարորդների պատասխանատվության, անվտանգության մշակույթի ձևավորմանը։

Գազաբալոնների հարցը Հայաստանում առանձին չի կարելի դիտարկել՝ առանց ընդհանուր տրանսպորտային անվտանգության և արտակարգ իրավիճակների կառավարման համատեքստի։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը ևս, որն արդեն իսկ խայտառակ չափերի է հասել, որոշ առումներով պայմանավորված է տեխնիկական անսարքություններով, անորակ գազաբալոններով, հին և անհուսալի մեքենաներով, ինչպես նաև վարորդների անպատասխանատու վարքագծով։

Այս ամենը համալրվում է հրդեհների ռիսկի աճով, որոնք հաճախ ոչ միայն գազաբալոնների պայթյունի կամ տրանսպորտային պատահարների, այլև տարերային աղետների ու բնության անոմալիաների հետևանք են։ Ու այս համատեքստում մտահոգիչն այն է, որ Հայաստանը չունի զարգացած հակահրդեհային արագ արձագանքման համակարգ, ինչը նշանակում է, որ ցանկացած նմանատիպ դեպք կարող է վերաճել մասշտաբային աղետի, եթե չլինի արագ ու արդյունավետ միջամտություն։

Հակահրդեհային կանխարգելման ու արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում ևս առկա են համակարգային բացեր։ Հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է ոչ միայն տեխնիկական միջոցառումների կիրառում, այլև վաղաժամ մոնիթորինգային համակարգերի ներդրում, ժամանակակից նորագույն տեխնոլոգիաների կիրառում, օրինակ՝ դրոնների միջոցով տարածքների մշտադիտարկում, խելացի ավտոմատ անջատման մեխանիզմների ներդրում, որոնք թույլ կտան արագ մեկուսացնել վտանգի աղբյուրը, նվազեցնել վնասը և ապահովել բնակչության անվտանգությունը։ Ներկայում այսպիսի համակարգերի բացակայությունը կամ սահմանափակ կիրառումը Հայաստանի համար լրջագույն մարտահրավեր է՝ հատկապես հաշվի առնելով սեզոնային հրդեհների, ուժեղ քամիների, կայծակների հետևանքով առաջացող հրդեհների ռիսկը։

Համակարգային խնդիրների մյուս կարևորագույն կողմը քաղաքացիների իրազեկվածության և արտակարգ իրավիճակներում իրենց դրսևորելու մշակույթի բացակայությունն է։ Հայաստանում դեռևս լայն տարածում չունի արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու, ճիշտ վարքագիծ ցուցաբերելու, պետական մարմինների ցուցումներին հետևելու, ինքնապաշտպանական քայլեր ձեռնարկելու մշակույթը։ Մարդիկ հաճախ անտեղյակ են նույնիսկ հրդեհի դեպքում անհրաժեշտ գործողությունների, տարհանման կանոնների, առաջին օգնության տրամադրման մասին, ինչն էլ մեծացնում է մարդկային կորուստների ու վնասների հավանականությունը։

Այս համատեքստում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների և քաղաքացիական հասարակության համատեղ ու համակարգված աշխատանքը կարող է էականորեն բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը։ Սակայն դրա համար համալիր ծրագիր է անհրաժեշտ, իսկ այս կառավարության դեպքում նույնիսկ փոքր հարցերը լուծում չեն ստանում, ուր մնաց գլոբալ խնդիրների, համալիր ծրագրերի կյանքի կոչման հույս լինի...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված