Հայերեն

Հայաստանը, ելնելով իր պետական և աշխարհաքաղաքական շահերից, պարտավոր է կանգնել Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան

Blog
 Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Շանհայի մեսիջները և Հայաստանը:

Պեկինում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Վլադիմիր Պուտինը հնչեցրեց կարևոր ուղերձներ․

Միաբևեռ աշխարհն այլևս չկա...

Ռուսաստանը, Չինաստանը և նրանց դաշնակիցները փաստում են, որ աշխարհը դարձել է երկբևեռ։
Նրանք չեն հանդուրժելու, որ Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ խախտի ՄԱԿ-ի կանոնադրությունը, թելադրի իր կամքը և պատերազմներ հրահրի հանուն սեփական շահերի՝ կործանելով այլ պետությունների ու ժողովուրդների ճակատագրերը։

Երկրորդ կարևոր մեսիջն այն է, որ Ասիական երկրները՝ Ռուսաստանի և Չինաստանի գլխավորությամբ, համարում են․ Հավաքական Արևմուտքը չպետք է միջամտի այլ պետությունների ներքին գործերին։

Կոնֆլիկտները պետք է լուծվեն տարածաշրջանային խաղացողների միջոցով։ Նույն մոդելը Ռուսաստանը առաջարկել էր նաև Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունները լուծելու համար «3+3» ձևաչափով։ Այս մոտեցումը նրանք դիտարկում են որպես գործելի ամբողջ աշխարհում։

Երրորդ կարևոր մեսիջն այն է, որ երկրորդ բևեռը՝ Ռուսաստանի, Չինաստանի և նրանց դաշնակիցների գլխավորությամբ, հարգելու է բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու չի միջամտելու նրանց ներքին գործերին։ Նրանք կոչ են անում նաև Արևմուտքին դադարեցնել միջամտությունները, հեղափոխություններն ու մանիպուլյացիաները, որոնք իշխանության են բերում իրենց հարմար ուժերին և կործանում տարբեր պետությունների ապագան։ Յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն՝ իր ժողովրդի կամարտահայտությամբ, որոշի իր կառավարությունը։

Ռուսաստանը միշտ հարգել է բոլոր պետությունների սուվերենիտետը, այդ թվում՝ Հայաստանի, և հիմա այս սկզբունքը ներկայացնում է որպես նոր աշխարհակարգի կարևոր կանոն։ Պուտինը շեշտում է, որ ԱՄՆ-ի հեգեմոնիայի ավարտը չի նշանակում նոր հեգեմոնի առաջացում։ Նոր համակարգի իմաստն այն է, որ հեգեմոն այլևս չպետք է լինի, և յուրաքանչյուր պետություն ինքնուրույն որոշի իր արտաքին քաղաքականությունը։

Երկու լարի վրա խաղալու ժամանակներն ավարտվել են և դարձել վտանգավոր։ Յուրաքանչյուր պետություն պետք է հստակ ընտրի՝ աջակցո՞ւմ է ԱՄՆ-ին և Արևմուտքին, որոնք փորձում են պահպանել իրենց գերիշխող դերը, թե՞ կանգնում է Ռուսաստանի, Չինաստանի և նրանց դաշնակիցների կողքին՝ նպաստելով միաբևեռ աշխարհի վերջնական քանդմանը և բազմաբևեռ համակարգի ձևավորմանը։

Հայաստանը, ելնելով իր պետական և աշխարհաքաղաքական շահերից, պարտավոր է կանգնել Ռուսաստանի կողքին։ Նոր ձևավորվող բևեռը առաջարկում է հարգել պետությունների սուվերենիտետը, լուծել տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանային խաղացողների միջոցով և չթույլատրել, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ցանկացած կոնֆլիկտ վերածեն իրենց շահերին ծառայող գլոբալ խնդիրների։ Սա լիովին համապատասխանում է Հայաստանի շահերին, և մեր երկիրը կանգնած է ընտրության առաջ՝ ընդունել ճիշտ որոշում և լինել Ռուսաստանի կողքին։
 
Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան
Ամենադիտված