Հայերեն


Ես շինհրապարակում լինելու եմ շինարարի կողքին, բանվորի հետ բանվորություն եմ անելու․ Ծառուկյան

Blog
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի´ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայե´ր, իմ երկրի ու ժողովրդի իրական բարեկամնե´ր,

Ուզում եմ կիսվել լավ լուրով.

Մեկնարկել և առաջիկայում լայն թափով ընթանալու են Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները։

Վստահ եմ, որ այս արձանով մեր երկրում բացվելու է նոր էջ՝ նոր հույսերի և հաջողությունների։

Վերջին ամիսների ընթացքում ես աշխարհի տարբեր ծայրերի հեղինակավոր հայերից, սովորական քաղաքացիներից ստացել եմ խնդրանքներ՝ այս կամ այն կերպ միանալու շինարարական աշխատանքներին, անգամ՝ ֆինանսական մասնակցության ձևով։ Մարդիկ ցանկանում են մասնակիցը լինել հիրավի պատմական մի պրոցեսի, պատմական իրադարձության։

Արձանի կառուցման հետ կապված բոլոր հարցերը ես վերցրել եմ ինձ վրա և ստիպված եմ եղել մերժել ֆինանսական մասնակցության առաջարկները, քանի որ իմ ընտանիքն ունի որոշում՝ ստանձնելու նախագծի բոլոր ծախսերը։ Շնորհակալ եմ բոլոր առաջարկների համար. ես վստահ եմ բոլորիդ բարի ցանկությունների և ազնիվ մղումների վրա։

Մյուս կողմից՝ այո, թեև Քրիստոսի արձանի կառուցման գաղափարը իմը և իմ ընտանիքինն է, բայց արձանը պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, իմ երկրի իրական, աշխարհասփյուռ բարեկամներին, բոլոր քրիստոնյաներին, և այն, միաժամանակ, ազգային կառույց է։

Հաշվի առնելով մարդկանց մեծ ցանկությունը՝ մասնակից դառնալու այս պատմական պրոցեսին, որոշում եմ կայացրել և հանձնարարել եմ մշակել մեխանիզմներ, որպեսզի յուրաքանչյուր հայ՝ աշխարհի ցանկացած ծայրից, իմ երկրին բարի կամեցող ցանկացած մարդ, հնարավորություն ստանա մասնակցելու շինարարական աշխատանքներին, կարողանա մի ծառ տնկել, մի դույլ հող բերել, մի քար դնել, կարողանա աղոթքը շուրթերին, երազանքը մտքում՝ որևէ աշխատանք կատարել։

Կստեղծվեն համապատասխան հնարավորություններ, և մարդիկ կիմանան, թե ինչպես է հնարավոր իրականացնել իրենց ցանկությունը։ Հարյուր տարի էլ անցնի՝ մեր թոռները, ծոռներն ասելու են, որ այս արձանի շինարարության վրա իրենց պապերն ու տատերը քար են դրել, մասնակից են եղել։ Սերնդեսերունդ հպարտանալու ենք դրանով։

Ես շինհրապարակում լինելու եմ շինարարի կողքին, բանվորի հետ բանվորություն եմ անելու, ուրախությամբ անելու եմ յուրաքանչյուր գործ, որի կարիքը տեղում կլինի։ Բոլոր ցանկացողները կարող են անել նույնը։

Մեր բոլորի ջանքերով՝ Քրիստոսի արձանը վեր է խոյանալու։ Այն դառնալու է Ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու խորհրդանիշ։
 
 
 
Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված