Փոստանջյանի աղջկա հետազոտությունը լավ բան չի ասում
Ամենաընթերցված1in.am / Զարուհի Փստանջյանի դուստրը Լիլիթ Դրամփյանը դեռ գտնվում է հիվանդանոցում: Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու ներկայացուցիչ Գոհար Արշակյանը։
«Երեկ ուշ երեկոյան ես եղել եմ Զարուհի Փոստանջյանի և դստեր մոտ։ Երեխան անկողնային վիճակում էր, ուներ ուժեղ գլխացավեր, սրտխառնոց»,- նշեց Գ. Արշակյանը՝ հավելելով. «Երեխային KT են արել, որի արդյունքն այդքան էլ լավ բան չի ասում։ Ինձ համար զարմանալի էր նաև այն, որ անգամ ոստիկաններ չեն գնացել։ Մարդն իր տան մեջ ընկնում է, ոտք-ձեռք կոտրում ու չի ուզում գնալ հիվանդանոց, ասում է՝ ոստիկանները գալու են, ընկնեն հետևիցս, ինչի՞ գնամ։