Հայերեն


Ի՞նչ է լինում, երբ գերակշռում են ոչ թե համալիր ու երկարաժամկետ հաշվարկները, այլ քաղաքական օրախնդիր գործոնները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունները երկար տարիներ ձևավորվել և զարգացել են որպես ռազմավարական գործընկերության մի մաս, որի հիմքում ընկած են պատմական, քաղաքական, էներգետիկ, լոգիստիկ և շուկայական խոր փոխկապակցվածությունները։ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, որի հետ կապված են ինչպես երկրի հիմնական արտահանման, այնպես էլ ներմուծման ու ներդրումային հոսքերը։ Այս կապը տարիների ընթացքում բազմաշերտ է դարձել, և դրա վրա ազդում են ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական, անվտանգային և արտաքին քաղաքական գործոններ, ինչը Հայաստանի համար ստեղծում է ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ լրջագույն կախվածության ռիսկեր։

Հայաստանի տնտեսությունը ՌԴ-ից կախված է մի քանի առանցքային ուղղություններով։ Առաջին հերթին՝ արտահանման հիմնական ծավալն ուղղվում է դեպի ռուսական շուկա, որտեղ հայկական ապրանքները՝ գյուղատնտեսական մթերքներից ու պահածոներից մինչև ալկոհոլային խմիչքներ, հանքանյութեր և քիմիական արտադրանք, հարաբերականորեն մրցունակ են, քանի որ ԵԱՏՄ հարթակը թույլ է տալիս ազատ ու առանց մաքսային լրացուցիչ բարդությունների արտահանել։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին տվել է շուկայի կայունություն, կանխատեսելիություն և ֆինանսական որոշակի արտոնություններ, որոնք այլ ուղղություններում առկա չեն։

Այս պայմաններում ռուսական շուկան դարձել է հայկական արտադրության հիմնական սպառման ուղին, հատկապես այն պարագայում, երբ շատ այլ երկրներում հայկական ապրանքները կա՛մ չեն ընդունվում օրենսդրական, սերտիֆիկացիոն ու մաքսային խոչընդոտների պատճառով, կա՛մ չեն կարող մրցակցել գնի և որակի առումով։

Որպես տնտեսության արտաքին կախվածության ցուցիչ՝ պետք է նշել նաև էներգետիկ ոլորտը, որտեղ Հայաստանը հիմնականում սպառում է ռուսական գազ ու նավթամթերք։ Ռուսական էժան գազի սպառումը, ատոմակայանի շահագործման ռուսական մասնակցությունը, էներգետիկ համակարգի ներդաշնակեցումը ռուսական էներգետիկ ցանցերի հետ Հայաստանը դարձնում են զգայուն ռուսական տնտեսական և քաղաքական ազդեցության նկատմամբ։ Բացի դրանից, վերջին տարիներին ռուսական կապիտալի ներհոսքը նկատելի է եղել բանկային, հեռահաղորդակցության, շինարարության և մի շարք այլ ոլորտներում, ինչը խորացնում է տնտեսական փոխկապակցվածությունը։

Վերջին տարիներին, հատկապես 2022- 2024 թվականների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ էական դեր է սկսել խաղալ վերաարտահանման գործոնը։ Ռուս-ուկրաինական պատերազմի, արևմտյան պատժամիջոցների ու համաշխարհային շուկաների վերադասավորման ֆոնին Հայաստանը ռուսական շուկայի համար դարձել է կարևոր հանգույց՝ տարատեսակ ապրանքների մատակարարման, ինչպես նաև ռուսական կապիտալի, մարդկային և ֆինանսական ռեսուրսների տեղաշարժի համար։ Թեև այս իրավիճակը նպաստել է Հայաստանի տնտեսության կարճաժամկետ աճին, իրականում խորացրել է կախվածությունը ՌԴ-ից, քանի որ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է վերաարտահանումը ռուսական շուկա կամ հակառակ ուղղությամբ, և դրա անկայունությունը կարող է արագ վերածվել տնտեսական ցնցումների։

Ու հետաքրքիրն այն է, որ նման իրավիճակում Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։ Իհարկե, դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը չի էլ քննարկվում: Բայց այստեղ կան բազմաթիվ հարցեր: Նախ՝ չնայած վերը նշվածին, պետք է փաստել, որ արտաքին շուկաների դիվերսիֆիկացիան դեռևս շատ սահմանափակ է ինչպես ծավալների առումով, այնպես էլ ապրանքատեսակների ու ոլորտների ընդգրկմամբ։ Առանձին ապրանքների փորձարարական արտահանումները, որպես կանոն, կենսունակ չեն լինում մրցունակության, արտադրության ծավալների ու լոգիստիկայի և այլ խնդիրների պատճառով։ Արևմտյան շուկաների դեպքում հիմնական խոչընդոտները կապված են որակի ստանդարտների, սերտիֆիկացիոն պահանջների և շուկայի փակ լինելու հետ, ինչը ստեղծում է լրացուցիչ բարդություններ հայկական արտադրողների համար։

Մյուս կողմից՝ խնդիրը խորանում է այն հանգամանքով, որ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերը հաճախ ձևավորվում են ոչ միայն շուկայական տրամաբանությամբ, այլ նաև քաղաքական գործոնների ազդեցության ներքո։ Հայաստանի իշխանությունների՝ Արևմուտքի ու այլ արտաքին դերակատարների հետ հարաբերությունների ակտիվացման փորձերը Մոսկվայում հաճախ ընկալվում են ռուսական ազդեցության թուլացման քաղաքականության շրջանակներում, ինչի համար լրջագույն հիմքեր, իհարկե, կան։ Այս իրավիճակում, երբ Հայաստանի տնտեսական հիմնական շարժիչ ուժը հենց ռուսական շուկան է, արտաքին քաղաքականության ցանկացած կտրուկ փոփոխություն կարող է ունենալ էական բացասական ազդեցություն տնտեսական համագործակցության, արտահանման ծավալների և ընդհանուր տնտեսական կայունության վրա։

Վերջին ամիսներին արդեն իսկ նկատվում է Ռուսաստան արտահանման ծավալների նվազում, ինչը մասնագետները կապում են ոչ միայն շուկայական գործոնների, այլև քաղաքական հանգամանքների ու անորոշության հետ։ Փորձագետները նկատում են, որ, օրինակ՝ ՌԴում հայաստանյան բեռնատարների՝ մասնավորապես «Սպայկայի» տասնյակ ու հարյուրավոր մեքենաների կանգնեցումը սահմանին ուղիղ մեսիջ է այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է օգտագործել տնտեսական լծակները Հայաստանի արտաքին քաղաքական տատանումներին հակազդելու համար։ Այս իրավիճակը կարող է խորանալ, եթե երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը չբարձրացվի ու տնտեսական շահերը չդառնան առաջնային՝ քաղաքական հաշվարկների փոխարեն։ Այս ֆոնին ակնկալվում է, որ այս տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կարող է կիսով չափ նվազել՝ 12,4 միլիարդ դոլարից հասնելով մոտ վեց միլիարդի։

Հատուկ ուշադրության է արժանի էներգետիկ ոլորտի խոցելիությունը։ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու գների կայունությունը խիստ կախված են Ռուսաստանից մատակարարվող գազի, վառելիքի, հումքի և տեխնիկական սպասարկման ծավալներից։ Եթե այս ոլորտում ի հայտ գան քաղաքական կամ տնտեսական խոչընդոտներ՝ գների բարձրացում, մատակարարումների սահմանափակում, տեխնիկական սպասարկման դժվարացումներ, դա կարող է լրջագույն հարված հասցնել ոչ միայն արտադրության կազմակերպմանն ու տնտեսական մրցունակությանը, այլև սոցիալական ոլորտին և բնակչության բարեկեցության մակարդակին։

Մյուս կողմից էլ՝ նկատենք, որ ռուսական շուկայի բացակայության կամ էական նվազեցման դեպքում Հայաստանը չունի որևէ այլ համարժեք շուկա, որը կարող է լրացնել այդ բացը։ Եվրոպական, ամերիկյան, չինական, իրանական կամ արաբական շուկաները, թեկուզև հաջող համագործակցության դեպքում, չեն կարող կարճաժամկետ հեռանկարում ապահովել այն ծավալները, որին Հայաստանը սովոր է Ռուսաստանի հետ աշխատելիս։ Բացի դրանից, նոր շուկաների յուրացումը պահանջում է երկարաժամկետ ներդրումներ, արտադրության վերապրոֆիլավորում, որակի ստանդարտների ու լոգիստիկ մեխանիզմների կատարելագործում, ինչը ներկայիս տնտեսական և քաղաքական ռիսկերով հագեցած միջավայրում դժվար իրականացվող խնդիր է։

Այդ իսկ պատճառով այսօր Հայաստանի տնտեսության համար Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցումը կամ էական վատթարացումը կարող է ունենալ լրջագույն սոցիալ-տնտեսական հետևանքներ՝ արտահանման կրճատում, արտադրության ծավալների անկում, աշխատատեղերի կորստի ռիսկ, պետական բյուջեի եկամուտների նվազում, արժութային ճնշումներ և ամբողջ տնտեսական համակարգի անկայունություն։

Մյուս կողմից էլ՝ շուկայում Հայաստանը կարող է ընկալվել որպես անկայուն գործընկեր, որը չի կարողանում ապահովել անխափան մատակարարումները։ Սակայն տնտեսական այս կոնյուկտուրայի պայմաններում պետք է նշել, որ ռուսական շուկայի հետ համագործակցությունը երբեք չի խանգարել կամ արգելափակել Հայաստանի համար նոր շուկաների որոնման և դիվերսիֆիկացման հնարավորությունը։ Խնդիրն այն է, որ արտաքին քաղաքականության ու տնտեսական ռազմավարության մեջ հաճախ գերակշռում են ոչ թե համալիր և երկարաժամկետ հաշվարկները, այլ քաղաքական օրախնդիր «շահերը», որոնք արտացոլվում են նաև տնտեսական քաղաքականության մեջ։

Հայաստանի համար ամենաարդյունավետ ուղին այն է, որ ՌԴ-ի հետ ռազմավարական տնտեսական կապերը պահպանվեն ու զարգացվեն զուգահեռաբար այլ շուկաների հետ համագործակցության ընդլայնման հետ, և այլ դերակատարների հետ հարաբերությունները չկառուցվեն հակառուսական ու Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու հիմքի վրա։ Հակառակ դեպքում, Հայաստանը ոչ միայն կկորցնի իր ավանդական շուկան ու տնտեսական աճի շարժիչ ուժը, այլև երկարաժամկետ հեռանկարում կդառնա ավելի խոցելի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ճնշումների նկատմամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար
Ամենադիտված