Վաշինգտոնը ճանաչեց Մոսկվայի կարգավորիչ գործառույթները Ղարաբաղի հարցում
ՔաղաքականությունԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնի Atlantic Council կենտրոնում կայացած «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականություն» համաժողովի ընթացքում խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ հայտարարելով, թե Մինսկի խումբը չի հանձնվում, այլ փնտրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ:
«Խաղաղասեր» Մոսկվան
Դեսպան Հոգլանդի խոսքերով՝ ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը հենց դա է՝ օգնել հակամարտող կողմերին հիմնախնդրի խաղաղ լուծման հարցում: Համանախագահը տեղեկացրել է, թե այսօր բանակցությունների սեղանին դրված են ճգնաժամային վիճակից դուրս գալու առաջարկներ և փաստաթղթեր, և ոչ ոք չպետք է հրաժարվի դրանցից: Հարկավոր է պարզապես քաղաքական կամք դրսևորել խաղաղության հասնելու համար:
«Մենք չենք հանձնվում, կողմերը չեն հանձնվում, ոչ ոք չի հանձնվում: Բոլորը փնտրում են կայուն խաղաղության ուղի»,- հայտարարել է Հոգլանդը:
շարունակությունը՝ կայքում