Հայերեն


«Եթե Մովսեսը Արթուրին չի սպանել, ես ինչի՞ եմ նրան սպանել». Թևոսիկի եղբոր սպանության գործով հրապարակվել են «փակ» վկաների ցուցմունքները

Հասարակություն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով դատական քննությունը:

46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին:

Բացի այդ, Իսրայել Սարգսյանը, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել, կրել ու գործադրել է «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք:

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողի՝ Մովսես Ներսիսյանի դիակը հայտնաբերված չէ:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի դեմ մեղադրական ցուցմունք տված Տիգրան Ա.-ն գործով վկայի կարգավիճակ ունի:

26 հատորից բաղկացած քրեական գործում առկա ապացույցների հետազոտումն այս նիստում վերջապես ավարտվեց:

Մեղադրողը հրապարակեց գործով երեք «փակ» վկաների ցուցմունքները: Սրանք ոստիկանության այն աշխատողներն էին, ովքեր իրականացրել էին «Ներքին դիտարկում» գործողությունը՝ հետևել էին Մովսես Ներսիսյանի տեղաշարժին՝ նրան կասկածելով Թևոսիկի եղբոր սպանության մեջ:

Մովսեսին պայմանականորեն անվանել են «Ավո», Իսրայել Սարգսյանին՝ «Կարո»:

Վկաները «Ավոյի» «Մերսեդեսին» հետևել էին մի քանի անձնակազմով, անընդհատ կապ մեջ էին եղել գործողության ղեկավարի հետ, բոլոր միջոցները ձեռնարկել էին, որ իրենք չբացահայտվեն, բայց միաժամանակ՝ չէին կարողացել բացահայտել, թե ով նստեց կամ չնստեց Մովսեսի մեքենան, ի վերջո՝ «Մերսեդեսը» աչքից բաց էին թողել ու մեկ էլ՝ հայտնաբերել էին օդանավակայանում:

Այդ ամենը կատարվել էր 2014 թվականի փետրվարի 1-ին: Այդ օրվանից էլ Մովսես Ներսիսյանին ոչ ոք չի տեսել, նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքի համաձայն՝ Մովսեսը սպանվել է Իսրայել Սարգսյանի կողմից:

Բոլոր երեք «փակ» վկաները նշել էին, որ նշված օրվա երեկոյան Մովսես-«Ավոն» իր «Մերսեդեսով» ընթացել է Կոմիտասի պողոտայի այն հատվածով, որտեղ բնակվել է Իսրայել-«Կարոն»: Վկաները նույնիսկ տեսել են, որ Իսրայելը դուրս է եկել տանից, բայց նստե՞լ է նա Մովսեսի մեքենան, թե՞ ոչ՝ հետևողների համար մնացել է անհայտ:

Հետևողները վազանցել են Մովսեսի «Մերսեդեսին», լարված նայել են մեքենայի ներսը, սակայն «Մերսեդեսի» ապակիները մգացված են եղել, հետևողները նշել են, թե աղոտ ուրվագծեր են տեսել ու ենթադրել են, որ վարորդի և նրա կողքի տեղերում մարդիկ էին նստած: Վերջիններիս դիմագծերը տեսնել չեն կարողացել, բայց ենթադրել են, որ Մովսեսի կողքին կարող էր նստած լինել Կոմիտասի պողոտայում տնից դուրս եկած Իսրայելը:

Մովսեսի «Մերսեդեսը» Եղվարդի խճուղիով գնացել-կանգ է առել «Մագնում» հյուրանոցային համալիրի մոտ, ապա մտել է համալիրի ավտոտնակ: Որոշ ժամանակ հետո դուրս է եկել, ընթացել է դեպի Զովունի, ապա՝ Քանաքեռավան, մտել է դաշտամիջյան ճանապարհ, ապա նորից մտել է Քանաքեռավան, հետո մեծ արագությամբ նորից շարժվել է դեպի Եղվարդի խճուղի, ապա՝ ընթացել է դեպի Դավթաշեն: Հետևողները մեքենան կորցրել են տեսադաշտից՝ չցանկանալով բացահայտվել, ապա «Մերսեդեսը» հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում կանգնած, առանց՝ վարորդի և ուղևորի…

Մարդկային ուրվագծեր տեսած այս վկաների ցուցմունքների հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Սարդարյանն ասաց. «Ամեն ինչ ծայրահեղ պարզ է»:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը հայտարարեց. «Ոստիկանության խնդիրն էր կանխել, նախականխել հանցագործությունը… Այդ ոստիկանները ավելի շատ մտահոգվել են, որ չմոտենան, չկանգնեցնեն, չբացահայտվեն… Իրենք հասկացել են միայն, որ մեքենայի մեջ երկու հոգի են… Ոչ մեկը չի ասում, որ Կոմիտասում ես եմ նստել այդ մեքենան… Իրենք միայն ենթադրել են…»:

Դատարանը որոշեց հրապարակել նաև մոտ մեկ տասնյակ վկաների ցուցմունքները, ում դատարանի ձեռնարկած բոլոր միջոցների արդյունքում հնարավոր չի եղել այս տևական դատական քննության ընթացքում ներկայացնել դատական նիստի:

Մեղադրողի հրապարակած ցուցմունքների մեծ մասում բուն հանցավոր արարքների մասին, որոնք մեղսագրված են ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին, համարյա ոչ մի հետաքրքրիր բան չկար:

Վկաներից մի քանիսը Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի հարևան-հարևանուհիներն էին, ովքեր 2014 թվականի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը՝ ժամը 00:15 –ին բակից լսել էին առնվազն երեք կրակոցի ձայն, գոռգոռոցներ ու ճիչեր: Պարզվել է՝ բակում կրակել են Արթուր Սաֆարյանի վրա: Ըստ վերջինիս կնոջ՝ Արթուրը խանութից էր տուն գալիս: Վնասվածքներ ստացած Արթուրին որդին մեքենայով տարել է հիվանդանոց…

«Մագնում» հյուրանոցային համալիրի մատուցողուհին հայտնել է, որ 2014 թվականի փետրվարի 1-ին, ժամը 19-ի սահմաններում սպասարկել է իրենց հյուրանոցում սենյակ զբաղեցրած հյուրին, ում տեսել է կիսաբաց դռնից, դեմքը չի հիշում, նրա մեքենայի մակնիշն ու համարանիշը չգիտի, ինչպես նաև «Իսրայել Սարգսյան» անուն-ազգանունով անձի չի ճանաչում…

Արթուր Սաֆարյանի քենու ամուսինը հայտնել է, որ Արթուրը վարում էր «Լեքսուս» մեքենա: Վկան սովորաբար Արթուր Սաֆարյանին ամեն երեկո տուն է ուղեկցել, սակայն 2014 թվականի հունվարի 18-ին նա մեկնել է Բելգիա: Հունվարի 27-ին նրան զանգահարել ու ասել են, որ Արթուր Սաֆարյանը սպանված է: Վկան իր սպանված քենակալի մասին ասել է. «Արթուրը հասարակ կյանքով էր ապրում… շռայլություն թույլ չէր տալիս… Իսոյի հետ նա մի քանի անգամ է հանդիպել…»:

Մովսես Ներսիսյանի հետ մի քանի տարի փաստական ամուսնական հարաբերությունների մեջ եղած կինը՝ Սուսաննան, հայտնել է, որ Մովսեսի հետ համատեղ կյանքի ընթացքում մեկ որդի ունի: Մովսեսի հետ վարձակալությամբ է ապրել: Բաժանվել են 2013 թվականին: Կինը մեկնել է Կրասնոդար: Նա շարունակել է շփվել Մովսեսի հետ, նրանց հարաբերությունները երբեք թշնամական չեն եղել: Սուսաննան 2014 թվականի հունվարին է վերջին անգամ խոսել Մովսեսի հետ, իսկ փետրվարից սկսած՝ Մովսեսի հետ կապ հաստատել չի կարողացել, չգիտի՝ Մովսեսը ո՞ղջ է, թե՞ սպանված:

Ըստ Սուսաննայի՝ Մովսեսը «լուրջ, հավասարակշռված, խելացի, բարի անձնավորություն էր, նա չէր կարող կապ ունենալ նրան վերագրվող դեպքերի հետ…»:

Սուսաննան հայտնել է, որ Մովսեսը «Մերսեդես» էր վարում, մեքենան գրանցել էր որդու անունով:

Մովսեսի մորաքրոջ որդին՝ Վահագնը, հայտնել է, որ Մովսեսին նաև Արմեն են ասել, նրան Մովսես էին անվանել պապիկի անունով: Մովսեսը զինվորական ծառայությունն անցկացրել էր Ուկրաինայում, ապա, Երևան վերադառնալով, աշխատել էր դեպոյում՝ որպես մեքենավար: Հետո մտել էր Ներքին զորքեր՝ սկզբում՝ որպես հասարակ ծառայող, ապա դարձել էր Վահան Հարությունյանի թիկնապահը: 1990-ականներին նա դատապարտվել է, անազատության մեջ է եղել մոտ 4 տարի: Այն ժամանակ ամուսնացած էր Կարինեի հետ: Ազատվելուց հետո բաժանվել է Կարինեից, ումից երկու որդի ունի: Ապա որոշ ժամանակ ապրել է Սուսաննայի հետ, ումից մեկ որդի ունի: Մովսեսն իր «Մերսեդեսը» գնել էր 2013 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին…

Չներկայացած վկաների ցուցմունքների հրապարակումից հետո դատարանը պաշտպանական կողմի միջնորդությանն անդրադարձավ՝ Թևոսիկի եղբոր սպանության վայրում հայտնաբերված ռետինե ձեռնոցները ներկայացնելու վերաբերյալ: Այդ ձեռնոցները իրեղեն ապացույց են այս գործից անջատված քրեական գործով:

Մեղադրողը պարզաբանեց, որ այս քրեական գործով ձեռնոցներն իրեղեն ապացույց չեն ճանաչված: Բայց այս գործում առկա է ձեռնոցները փորձաքննության ենթարկելու մասին եզրակացությունը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Սարդարյանն այս գործն անվանեց «առեղծվածային», նշեց, որ անջատված մասով պետք է բազմաթիվ հարցեր պարզվեին, բայց մինչ այժմ ոչինչ հայտնի չէ՝ «արդեն 3-րդ տարին է՝ դատական պրոցեսի մեջ ենք… Հետաքրքիր առեղծվածային պահեր կան, որոնք բոլորիս հուզում են… Իմ պաշտպանյալը մեղադրվում է, որ հանցագործությունը պատվիրել է, բայց ո՞վ է այդ ձեռնոցներով կատարել սպանությունը, չիմանա՞նք՝ ումն են եղել այդ ձեռնոցները…»:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը նշեց, որ Արթուր Սաֆարյանի սպանության վայրում հայտնաբերվել են զենքը, մարդասպանի ռետինե ձեռնոցները… «Եթե ձեռնոցները Մովսեսինը չեն եղել, ուրեմն՝ Մովսեսը չի սպանել Արթուրին… Եթե Մովսեսը Արթուրին չի սպանել, ես ինչո՞ւ եմ Մովսեսին սպանել»…

Ապա ամբաստանյալն ասաց. «Ժամանակը ցույց կտա», ու պարզաբանեց. «Ժամանակը ցույց կտա՝ իրականությունը ոնց ա կատարվել…»:

Նախագահողը պարզաբանեց, որ խնդրո առարկա ռետինե ձեռնոցները այս քրեական գործով իրեղեն ապացույց չեն ճանաչված ու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ծավալում չկան:

Հաջորդ դատական նիստին՝ մայիսի 23-ին, ցուցմունք կտա ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը: Նա պահանջեց, որ իր ցուցմունքի ժամանակ դատարանի դահլիճում պարտադիր ներկա լինի իր դեմ մեղադրական ցուցմունք տված վկա Տիգրան Ա.-ն: Նախագահողը պարզաբանեց, որ դատարանը չի կարող պարտադրել գործով վկային՝ դատարանում հարցաքննվելուց հետո ներկա լինել այս կամ այն նիստին:

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված