Հայերեն

Վարչապետի մեսիջը՝ նոր մտորումների առիթ

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.
Կարեն Կարապետյանի տեղական արտադրության խթանմանն ուղղված քայլերը թեև շատերի մոտ տարակուսանք են առաջացնում, սակայն տեսանելի է, որ նա շահագրգռված է, որ Հայաստանը բոլոր առումներով գերազանցի անգամ լավատեսների սպասելիքները: Թե որքանով նրան կհաջողվի հոռետեսների «զաչոտը» հանձնել, ժամանակը ցույց կտա, բայց որ ցանկությունը մեծ է՝ կասկած անգամ լինել չի կարող:
Ի դեպ, երբ ամիսներ առաջ մեկնարկած համայնքների զարգացման ծրագրով առաջարկվեց նախագծեր ներկայացնել կառավարությանը, օգնություն ստանալուն սովոր շատ համայնքների ղեկավարներ այդպես էլ չհասկացան, թե ինչ էր իրենցից ուզում Կարեն Կարապետյանը: Բայց նրանք, ովքեր արագ հասկացան, որ օգնության «գրպանից» այլև չեն կարողանալու կախվել, սկսեցին իրենց համայնքների զարգացման ծրագրեր ներկայացնել:
Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանի ներկայացրած ծրագիրը հավանաբար շատ է դուր եկել վարչապետին: Եվ այդ պատճառով է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում Սոլակի ծրագրի մասին վարչապետը հետևյալ գրառումն է կատարել. «Երբ համայնքների ղեկավարները գիտեն, թե ինչ է պետք անել և մեզ են ներկայացնում կոնկրետ ծրագրեր, այդ ծրագրերի իրականացման համար գտնվում են կոնկրետ լուծումներ»:
Մեկ այլ գրառումով էլ Կարեն Կարապետյանը հետաքրքիր մեսիջ է ուղարկել ներկրողներին: Այստեղ էլ ասվում է, որ հարկավոր է ամեն ինչ անել, որ ներմուծող երկրից Հայաստանը վերածենք արտադրող երկրի: Այսինքն, կարծես թե ժամանակները փոխվում են և շուտով դալալի հոգեբանությամբ, առ ու ծախով զբաղվող «բիզնեսմեններին» փոխարինելու են գալու արտադրողները:
Սա նշանակում է, որ միջին օղակում նույնպես ներմուծող–արտադրող պայքարը կթուլանա և այդ «մրցապայքարում» արտադրողների հոգսերը նույնպես բավականաչափ կքչանան: Մնում է, որ այդ ալիքը հասնի բոլորին ու ամենուր, որ սովորական գյուղացին նույնպես կարողանա իր մեջքն ուղղել ու իր ստեղծածով հպարտանալ:
Այնպես որ չի բացառվում, որ շատ շուտով կրկին պահանջված կդառնան այն մասնագիտությունները, որոնք արդեն 20 տարուց ավելի կամ մեռել են, կամ վերանալու ճանապարհին են: Բայց այն, որ նման մեսիջները հույս են ներշնչում, որ մոտ ապագայում ոչ միայն կվերականգնվեն մեր գործարանները, այլև Հայաստանը կրկին որոշ ուղղություններով ներկրողնից կվերածվի արդյունահանող երկրի, միանշանակ է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված