Հայերեն


Ազնավուրը՝ ՀՀ նախագա՞հ

Քաղաքականություն

«Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանը, որը 31 օր է, ինչ հացադուլ է հայտարարել, կալանավայրից հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև,
Հարգելի քաղաքացիներ
Քրեա-օլիգարխիկ ռեժիմից ազատվելու համար մեր հանրությունը պետք է ունենա հետևյալ չորս հարցերի հստակ պատասխանը:
Առաջին. Իսկապես հիմա անհրաժեշտ են արտահերթ նախագահական ընտրություններ: Բոլորին պարզ է, որ Ռուսաստանն Արցախի անվտանգությունն ապահովելու գործում ոչ միայն չի աջակցում Հայաստանին, այլև հակառակը` խախտելով մեր պետության հանդեպ ՀԱՊԿ կանոնադրության գլխավոր դրույթները և միջազգային հարաբերությունների տարրական կանոնները, աջակցում է Ադրբեջանին: Ակնհայտ է նաև, որ միջազգային ատյաններում սպասարկելով Ռուսաստանի շահերը` Հայաստանն աստիճանաբար զրկվում է քաղաքակիրթ պետությունների աջակցությունից և հայտնվում է մեկուսացման մեջ: Շարունակել նման արտաքին քաղաքականությունը` նշանակում է գիտակցաբար գնալ Ադրբեջանի առջև կապիտուլյացիայի, Արցախի ինքնիշխանության կորստին ու հայաթափմանը: Արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելը վերջին հնարավորություն է շտկելու արտաքին քաղաքականությունը և դուրս գալու ստեղծված փակուղուց: Այդ ընտրությունները հանդիսանալով ժողովրդի ճշգրիտ քաղաքական արձագանքը քառօրյա պատերազմում բացահայտված անվտանգության համակարգի բացթողումներին, անկասկած, կապահովեն երկրի համար զարգացման նոր քաղաքակրթական ուղղություն:
Երկրորդ. Ինչո՞ւ է անհրաժեշտ ժողովրդի վստահության կառավարությունը: Արտահերթ ընտրությունները ոչնչով չեն տարբերվի հերթական շինծու ընտրություններից, եթե պետական վարչական ռեսուրսները շարունակեն մնալ ՀՀԿ-ի վերնախավի ձեռքում: Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված եռամսյա ժամկետում ընտրական ողջ գործընթացը և վարչական ռեսուրսը դնել այնպիսի կառավարության հսկողության տակ, որի անաչառության նկատմամբ հանրությունը չունի կասկածներ: Սա կարևոր պայման է Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար: Այս եղանակով խնդիրը մեկ անգամ լուծելով` մենք կարող ենք մեր պետության առջև բացել իսկական ժողովրդավարության ճանապարհը:
Երրորդ. Ո՞վ կարող է գլխավորել այդ կառավարությունը: Մենք ունենք մի այնպիսի հանրահայտ անձնավորություն, ով անհերքելի հեղինակություն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Նա Շառլ Ազնավուրն է, ով Հայաստանի համար ծանր օրերին եղել է մեր ժողովրդի կողքին և անշահախնդիր օգնություն ցուցաբերել: Ազնավուրը կարող է գլխավորել մեր պետությունն արտահերթ ընտրությունների անցկացման փուլում, որովհետև վեր է կանգնած հայաստանյան ներքին քաղաքական պայքարից, ունի մեծ միջազգային աջակցություն ազատ և արդար ընտրությունների խնդիրը լուծելու համար: Չեմ բացառում, որ կարող են լինել նաև այլ արժանի թեկնածուներ, բայց տվյալ դեպքում, գտնում եմ, որ Շառլ Ազնավուրի ներգրավումը լավագույն տարբերակն է Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար:
Չորորդ. Ինչպե՞ս հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը և վարչախումբն ընդունեն քաղաքացիական շարժման պահանջները: Դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ առկա կլինեն առնվազն երեք քաղաքական պայմաններ.
1) Բաղրամյան պողոտան պետք է հասանելի դառնա խաղաղ երթերի ու հավաքների համար, քաղաքացիական շարժումը պետք է վերացնի Ազգային ժողովի և Նախագահական նստավայրի մոտ երթեր ու հավաքներ անցկացնելու` գոյություն ունեցող արգելքը:
2) Ժողովրդի վստահության կառավարության ղեկավարի թեկնածուն պետք է արժանանա հանրության լայն աջակցությանը:
3) Հնարավորինս շատ կուսակցություններ պետք է միանան արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին:
Կարևոր եմ համարել հանրության հետ կիսվել այս մտքերով, որովհետև ժամանակն իրոք սուղ է, իսկ քաղաքացիական շարժման արդյունավետությունից, առանց չափազանցնելու, այսօր կախված է մեր հայրենիքի ճակատագիրը»,– ասվում է հայտարարությունում:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված