Հայերեն

«Ունենք չկառավարվող գնաճ, որը շահավետ և ձեռնտու է օրվա իշխանություններին». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պտուղ-բանջարեղեն, ծաղիկներ, խմիչք արտահանող տնտեսվարողները կա՛մ օրեր շարունակ մնում են սահմանին, կա՛մ էլ ձեռնունայն, առանց իրենց ապրանքները նպատակակետ հասցնելու վերադառնում են Հայաստան։ Ոմանք սա բնորոշում են որպես Ռուսաստանի վերաբերմունքի դրսևորում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որոշներն էլ ասում են՝ համապատասխան գերատեսչությունները չեն կարողանում աշխատել ռուսական կողմի կառույցների հետ, և արդյունքում նման խնդիրներ են առաջանում։ Տնտեսագետ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն ասում է՝ մենեջմենթի մեջ առաջնորդվում են մենեջերն է մեղավոր կամ դափնիները պատկանում են մենեջերին սկզբունքով։ «Եթե նույնիսկ սա քաղաքական էլեմենտ է պարունակում, ապա դա Հայաստանի մենեջմենթի խնդիրն է։ Հայաստանին ո՞վ է ասում օվկիանոս առանց առագաստի նավակով դուրս գա, և քամին որ ուղղությամբ փչի, այդ ուղղությամբ էլ շարժվի՝ չունենալով հստակ ռազմավարություն, ճանապարհային քարտեզ, նպատակներ։ Քաղաքական գործոնը կա, բայց ամեն դեպքում մենեջերն է մեղավոր։ Խնդիրները շատ ավելի խորքային են ու տարբեր։ Խնդիրներից մեկը Հայաստանում ներդրված՝ արտադրանքի QR կոդի համակարգի անհամապատասխանությունն է ԵԱՏՄ-ի շուկային։ Այնպիսի QR համակարգ են բերել, որ իդենտիֆիկացման խնդիր են ունենում շուկայում։ Հաջորդը մրցակցային խնդիր է։ Օրինակ՝ խմիչքների պարագայում Վրաստանի հետ ունենք մրցակցային խնդիրներ, Վրաստանն էլ է արտադրում նույն խմիչքները, ինչ Հայաստանը։ Մասնավորապես՝ ռուսական շուկայում ամրապնդվելու և իրենց արտադրանքի վաճառքի քանակն ավելացնելու խնդիր ունեն, դրա համար շատ հաճախ նաև վրացական կողմն է խնդիրներ առաջացնում, դա նորից մեր հայկական մենեջմենթի խնդիրն է։ Մյուսը քաղաքական խնդիրն է։ Այստեղ առաջ է գալիս ստանդարտի անհամապատասխանությունը, որովհետև ուղղակի ինքնանպատակ չեն արգելում կամ որևէ այլ խնդիր, խոչընդոտ ստեղծում։ Հիմքը կա, հայկական կողմը չի պահպանում ստանդարտի պահանջները, նրանք էլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ կա՛մ շահարկում են դա, կա՛մ չեն շահարկում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Սա արտաքին ուղղությամբ առկա խնդիրներից առավել ցայտունն է։ Երկրի ներսում առկա խնդիրներից ամենացցունն օր օրի ահագնացող գնաճն է։

Բանջարեղենն ու միրգը շուկա է մուտք գործում բարձր գնով, նույն գնով վաճառվում մինչև սեզոնի փակումը։ Մեր զրուցակցի խոսքով, գնաճի մասով ունենք աղետալի պատկեր, այն է՝ չկառավարվող գնաճ, որը շահավետ և ձեռնտու է օրվա իշխանություններին։ «Խոսքը, մասնավորապես, լայն սպառման ապրանքների մասին է, որոնց պարագայում որքան գնաճը բարձր է, այնքան հավաքագրվող հարկերն ավելի շատ են։ Ինչո՞վ է դա իրենց ձեռնտու։ Բյուջեի կատարման խնդիր ունեն։ Տարեսկզբից անընդհատ բարձրաձայնում ենք, որ մոտավորապես 400 միլիարդի հավաքագրման խնդիր են ունենալու։ Իրենց, այսպես ասած, նպատակն իրագործելու համար մի քիչ գնաճից «կտանեն», մի քիչ հարկային տեռորից «կտանեն», կհավաքագրեն, կփորձեն մեղմել 400 միլիարդի բացը։ Հասարակությունը մի քիչ կբողոքի թանկացումներից, որոշ ժամանակ հետո կադապտացվի. այդ տրամաբանությունով են առաջնորդվում և որևէ բան չեն կառավարում։ Ամենածանր գնաճին ականատես ենք լինելու փոխարժեքի փոփոխության դեպքում։ Ունենք դոլարի և եվրոյի արհեստական արժեք։ Իրական տնտեսավարության, ռազմավարական պլանի մշակման դեպքում դրամը պետք է շատ ավելի թուլանա։ Դա անխուսափելիորեն հանգեցնելու է նոր գնաճի։ Բիզնեսը մի հետաքրքիր հատկություն ունի. փոխարժեքի նվազման պարագայում սակագների նվազում կա՛մ չի անում, կա՛մ շատ չնչին է իրականացնում, բայց բարձրացման պարագայում, միանշանակ, նվազագույն համարժեք չափով արձագանքում է, նվազագույն իքս չափով բարձրացնում է։ Այսինքն, այս պահի դրությամբ ունենք ոչ միայն անկառավարելի գնաճ, այլ նաև ունենք հետագայում շեշտակի գնաճի մեծ ռիսկեր, որի սերմերը կառավարությունը հենց հիմա ցանում է»,-նշում է նա։

Արտահանման ոլորտում առկա անհաշվելի խնդիրներ, անկառավարելի գնաճ, սրան գումարվում է նաև գյուղատնտեսության ոլորտի անմխիթար վիճակը։ Կառավարությունը մեկը մյուսի հետևից տարաբնույթ ծրագրեր է իրականացնում այս ոլորտում, բայց անգամ պաշտոնական ցուցանիշներն են վկայում, որ ոլորտը, մեղմ ասած, լավ վիճակում չէ։ Տնտեսագետի խոսքով ևս, անցնող ամիսների ընթացքում գյուղոլորտում դրական փոփոխություններ չեն արձանագրվել։ «Ոլորտում անցնող ամիսների որոշակի աճը եղել է Իրանից ներմուծման և վերաարտահանման հաշվին։ Իրանը սահմանափակումների տակ է գտնվում, իրանական արտադրանքը համաշխարհային շուկայում հայտնվելու խնդիր ունի, և շատ են դեպքերը, երբ հայկական ծագման սերտիֆիկատով են արտահանումներն իրականացվում։ Գյուղատնտեսության ոլորտում նորմալ ծրագրեր չկան, չեմ ասում՝ լավ, խթանիչ, ընդամենն ասում եմ՝ նորմալ ծրագրեր չկան ու չեն էլ եղել, որքան էլ հակառակը պնդեն։ Խաղողագործության ոլորտում վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագիր ներդրեցին, տրամադրում էին գործարաններին և ոչ թե խաղող արտադրողներին, ամբողջությամբ համակարգը ձախողեցին, որևէ կերպ խաղողագործությունը չխթանեցին, ավելին՝ նույնիսկ խաղող մշակողները չէին կարողանում վարկերի մայր գումարները փակել, այդպիսի խնդիրների առաջ էին կանգնած։ Անասնաբուծության ոլորտում կիրառեցին «խելացի անասնագոմեր» և այդպիսի մի քանի ծրագրեր, որոնց գումարի տրամադրման վերադարձելիությունն այնքան ոչ խելամիտ էին իրականացրել, որ որևէ մեկը չօգտվեց ծրագրերից։ Ջերմոցաշինության ծրագրեր իրականացրեցին, գյուղացիները չկարողացան օգտվել, օգտվեցին որոշ խոշոր ֆերմերներ։ Այնպես որ, իրենց իրականացրած գյուղատնտեսական ծրագրերը ոչ այլ ինչ են, քան պետական բյուջեի միջոցների վատնումներ։ Ուրիշ ձև չենք կարող դրանք բնութագրել»,-հավելում է մեր զրուցակիցը։

Եվ կարծես մեր տնտեսությունը փրկողը, այն ոտքի կանգնեցնողը պետք է դառնա Հայաստանով անցնող «Թրամփի ուղին»։ Կառավարության անդամները և Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ են խոսել այս ճանապարհից իրենց տնտեսական սպասելիքների մասին։ «Երբևէ չի կարելի վարձակալության վճարներից լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել։ Ճանապարհի գործարկման պարագայում, որը դեռևս ավելի շատ անորոշություններ ունի, քան որոշակիություններ, մենք, շատ մեղմ բնութագրումով, վարձավճար ստացողի դերում ենք լինելու, ուրիշ ոչ մի բան։ Այդ ճանապարհը ավելի շատ տնտեսական պոտենցիալ ստեղծում է Թուրքիայի համար, մոտավորապես՝ Թուրքիայի տնտեսությունը կրկնապատկելու առումով, և Ադրբեջանի համար։ Հաստատ պարզ է մեկ բան՝ մեր թշնամիների կամ հակառակորդների տնտեսությունն այն հաստատ զարգացնելու է, իսկ մեր տնտեսության մասով, եթե ունենա դրական ազդեցություն, ապա այն լինելու է շատ չնչին։ Սա արդեն իսկ նշանակում է, որ այդ ճանապարհի գործարկումը Հայաստանի համար տնտեսապես արդյունավետ չէ, որովհետև եթե նախադրյալ ես ստեղծում քո հակառակորդի տնտեսությունը շատ ավելի արագ զարգացնելու համար, քան քոնը, բնականաբար, դա շեշտակիորեն և միանգամից ազդեցություն է թողնելու քո արդյունաբերության վրա։ Այսինքն՝ մոռանում ենք Հայաստանում գյուղատնտեսության, արդյունաբերության մասին և միայն սպասարկու բիզնեսի կառուցմամբ ենք զբաղվում։ Դրանք կլինեն ակումբներ, ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ և այսպիսի նմանատիպ գործունեության տեսակներ։ Եվ, իհարկե, այս հարցում առաջնայինն անվտանգային գործոնն է»,-եզրափակում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված