Հայերեն


«Ընդդիմադիր ընտրազանգվածն ի դեմս Սամվել Կարապետյանի տեսնում է նոր հնարավորություն՝ իշխանափոխություն իրականացնելու համար». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «GALLUP» - ը հրապարակեց հերթական հարցումների արդյունքները, համաձայն որոնց, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանար ձայների 17,3 տոկոսը, ինչը, ըստ Արամ Նավասարդյանի, նախորդ հարցման համեմատ մի փոքր աճել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված, հատկապես, որ հարցման մյուս արդյունքների համաձայն, հարցվածների 60 տոկոսը բացասական է վերաբերվել Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք տրամադրելուն: Թվում է՝ առկա է որոշակի հակասություն հարցման այս երկու արդյունքների միջև։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը, սակայն, կարծում է, որ իրականում այս երկու հարցադրումները պետք է դիտարկել տարբեր հարթություններում։ «ՔՊ-ի վարկանիշի աճը պայմանավորված է վաշինգտոնյան հանդիպումով ու իշխանությունների կողմից այդ հանդիպմանը տեղի ունեցած իրադարձության խեղաթյուրմամբ։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ընդամենը նախաստորագրեցին «Խաղաղության համաձայնագիրը», սակայն այն Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվեց որպես խաղաղության հաստատման փաստ։ Մի կողմ թողնենք այն, որ «Խաղաղության համաձայնագիրն» ու «Խաղաղության պայմանագիրը» թե՛ իրավաբանորեն, թե՛ իրենց նշանակությամբ տարբեր փաստաթղթեր են, սակայն նույնիսկ այդ համաձայնագիրը ոչ միայն չի ստորագրվել երկու երկրների ղեկավարների մակարդակով, այլև չի էլ հանդիսանում վերջնարդյունք։ Նախաստորագրված «Խաղաղության համաձայնագրով» կողմերն ընդամենը պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության հաստատման ու վերջնական պայմանագրի ստորագրման ուղղությամբ, այսինքն՝ ոչինչ չի փոխվել, գործընթացները նույն տրամաբանությամբ շարունակվում են, ինչ մինչ այդ փաստաթղթի նախաստորագրումը։ Նույն հանդիպումներն են, նույն քննարկումներն ու Ադրբեջանի կողմից չփոխվող նույն պահանջները: Սակայն Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը թույլ տվեց Նիկոլ Փաշինյանին այն շահարկել ներքին լսարանում, անտեսել նախաստորագրված բառը ու ներկայացնել որպես վերջնական խաղաղություն։ Հասարակության՝ որոշ չափով դրական արձագանքը սպասելի էր, սակայն, էլի եմ շեշտում, այն արդյունքն է իշխանության մանիպուլ յացիաների։ Մարդիկ հստակ պետք է իմանան, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատված չէ, ու կնքված «խաղաղության պայմանագիր» գոյություն չունի»,«Փաստի» հետ զրույցում ասում է Կարապետյանն ու հավելում, որ ինչ վերաբերում է Սյունիքով միջանցքի տրամադրմանը, ապա հասարակությունն այստեղ հստակ տեսնում է այն վտանգները, որոնք հաջորդելու են դրան, այն է՝ ինքնիշխանության կորուստ այդ հատվածում, ադրբեջանցիների անարգել մուտք ոչ միայն տվյալ տարածք, այլ նաև հնարավոր է Հայաստանի այլ բնակավայրեր։

«GALLUP»-ի հարցման մեկ այլ ուշագրավ ցուցանիշ վերաբերում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժի վարկանիշին, որն աճել է մոտ 5 անգամ՝ հասնելով 13,4 տոկոսի։ Ինչո՞վ է պայմանավորված ցուցանիշի նման բարձրացումը, առավել ևս, որ դեռևս այդ քաղաքական ուժը վերջնականորեն ձևավորված չէ։ Ըստ քաղաքական վերլուծաբանի, այստեղ դեր են խաղում մի շարք հանգամանքներ։ «Առաջինը՝ Սամվել Կարապետյանի անձնական վարկանիշն ու նախկինում և, թերևս, նաև ներկայումս նրա կողմից իրականացվող բարեգործությունները։ Երկրորդը՝ Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների ֆոնին ու կալանավորվեց հենց Եկեղեցուն պաշտպանելու արդյունքում։ Սա հոգեբանական շատ կարևոր գործոն է, քանի որ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի ստեղծել պատրանք, որ վայելում է ժողովրդի աջակցությունը, փաստն այն է, որ հայ մարդը, հայաստանյան հասարակությունը մշտապես ակնածել ու մեծարել է Եկեղեցուն։ Եթե այդպես չլիներ, Նիկոլ Փաշինյանը վաղուց իրականացրած կլիներ իր գրոհը Մայր Աթոռի վրա։ Այսինքն՝ հանուն Եկեղեցու հետապնդվելը, կալանավորվելն ու ունեզրկվելը նույնպես մեծ դեր կարող են խաղալ վարկանիշի բարձրացման վրա»,-նշեց Կարեն Կարապետյանը:

Երրորդ պատճառն, ըստ նրա, այն է, որ մինչ այս պահը Սամվել Կարապետյանի թիմակիցները հիմնական շեշտադրումներն անում են սոցիալական խնդիրների ուղղությամբ։ Քաղաքականությանը պետք է նայել իրատեսական տեսանկյունից ու ցանկալին իրականության տեղ չդնել։ Որքան էլ ազգային խնդիրները ունենան ռազմավարական ու ճակատագրական նշանակություն, որքան էլ նույն սոցիալական խնդիրները հետևանք լինեն նաև ազգային ձախողված քաղաքականության, այնուամենայնիվ, շարքային քաղաքացիների համար սոցիալ-տնտեսական հարցերն ունեն կարևոր նշանակություն։ Նախորդ պայքարների ոչ ցանկալի արդյունքի պատճառներից մեկն էլ թերևս այն է, որ այդ հարցերը չստացան անհրաժեշտ տեղ օրակարգային հարցերում։ Իսկ Սամվել Կարապետյանի թիմը կարողանում է խոսել նրանից, ինչը մարդն այս պահին զգում է իր մաշկի վրա։ Սակայն շատ կարևոր է, թե ընթացքում նրանք ինչ դիրքորոշում կհայտնեն ազգային խնդիրների վերաբերյալ, քանի որ մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ եթե ազգային առկա խնդիրներին չտրվեն հայանպաստ լուծումներ, ստացվելու է, որ մենք Նիկոլ Փաշինյանին ցանկանալու ենք փոխել զուտ փոխելու համար։ Եվ չորրորդը՝ ընդդիմադիր ընտրազանգվածն ի դեմս Սամվել Կարապետյանի տեսնում է նոր հնարավորություն՝ իշխանափոխություն իրականացնելու համար»,-նշում է մեր զրուցակիցը։

Թե ինչպես կզարգանան քաղաքական գործընթացները, ցույց կտա ժամանակը, սակայն, ըստ Կարապետյանի, որպեսզի հաջողվի, ոչ միայն հանրային, այլ նաև քաղաքական լայն կոնսոլիդացիա, նոր ձևավորվող ուժը «մեր շարժումը ապաքաղաքական» է խոսույթից պետք է անցում կատարի նաև քաղաքական ուղերձներին. «Առաջինը հասկանալի է, որ ուղղված է լայն հասարակությանը, սակայն քաղաքական դաշտը նույնպես պետք է իմանա, թե ինքն ինչպես է դիրքավորվելու առաջիկա պայքարում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու
Ամենադիտված