Կարապետյանները մերժեցին Սերժ Սարգսյանին
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե իրեն չի տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում եւ առաջարկել է այլ բանի մասին մտածել, քան տարիներ շարունակ իրեն այս կամ այն պաշտոնում տեսնելը: Նա հայտարարել է, թե կան ավելի կարեւոր գործեր, իսկ ինքն էլ արտերկրում է եւ զբաղված է իր գործերով:
Թե արտերկրում ինչ ավելի կարեւոր գործ ունի Հայաստանի ԱԺ պատգամավորը, այլ հարց է:
Կարեն Կարապետյանի հայտարարությունը սակայն որոշակի ինդիկատոր է Հայաստանում իշխանության ներքին գործերի մասով: Բանն այն է, որ Կարապետյանն առանցքային ֆիգուրներից է, կամա, թե ակամա: Նա ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է, իսկ Սամվել Կարապետյանը հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերին սատարելու պատրաստակամության մասին, առաջին հերթին ներդրումներով:
շարունակությունը՝ կայքում