Հայերեն

Փաշինյանը կոմպրոմիսի չի գնալու կաթողիկոսի հետ

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին հաստատել է, որ ամեն գնով մտադիր է Վեհարանից հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Խորհրդարանում պատասխանելով իշխանական պատգամավորի հարցին, թե «երբ և ինչ միջոցներով են Վեհարանը ազատելու Կտրիճ Ներսիսյանից», Փաշինյանն ասել է, որ եթե պատգամավորը կուլմինացիան նկատի ունի, ապա դա ինքը պատկերացնում է Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում, որը պետք է լինի այդ գործընթացի կուլմինացիան։ «Եվ մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական և բովանդակային հարցերը»,– հայտարարել է վարչապետը։

Փաշինյանն ասել է, թե վերջին շրջանում ամենաշատ ժամանակը ծախսում է նրա վրա, որ մի շարք հայրենակիցների և գործընկերների ներկայացնում է, որ այս գործընթացի նպատակը ինտրիգը չէ, կադրային հարց լուծելը չէ, նպատակը հոգևոր է։ Նիկոլ Փաշինյանն Էջմիածնի հրապարակում ծրագրվող միջոցառման մասին այսօր որոշ փակագծեր է բացել՝ ասելով, թե դա չի լինելու բոլորին ծանոթ քաղաքական, հեղափոխական միջոցառում։ Դա ունենալու է բացառապես հոգևոր, քրիստոնեական արժեքների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեքների վրա հիմնված բովանդակություն։ «Այնտեղ չեն հնչելու քաղաքական կոչեր, քաղաքական ելույթներ»,– ասել է Փաշինյանը՝ նշելով, որ լինելու են հոգևոր բովանդակության ելույթներ։

«Չի լինելու կոմպրոմիս, բացառված է կոմպրոմիս։ Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա, և ես ասում եմ՝ ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ։ Չի օգնելու, չի փրկելու ոչ մի բան»,– հայտարարել է Փաշինյանը։

Մեկուկես ամիս ՀԱԵ-ի մասին ոչինչ չգրելով՝ Փաշինյանը հայտարարեց, որ իր ծրագրերում ոչինչ չի փոխվել։ Ընդհակառակը, Վեհարանի դեմ գրոհը նա փորձելու է համադրել Վաղարշապատում առաջիկայում կայանալիք ընտրությունների հետ, իսկ իր ասած հավաքն էլ վերածելու է նախընտրական միջոցառման։

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունները նշանակված են նոյեմբերի 16-ին, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 14-ն է ներառյալ։ Թերևս հենց այդ օրերին էլ կարելի է սպասել Փաշինյանի գրոհը Վեհարանի դեմ։

Արմինե Սուքիասյան

Ադրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար Ղումաշյան
Ամենադիտված