Ատամների հիվանդությունների նոր պատճառ են գտել
LifeԱմերիկացի բժիշկները ցույց են տվել, որ ավելցուկային քաշը բերանի խոռոչի, այդ թվում ատամների հիվանդությունների զարգացում Է առաջ բերում: Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Oral Diseases հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել Է EurekAlert!-ը:
Գիտնականները զննել են ատամնաբույժների 160 հաճախորդների՝ մարմնի նորմալ և ավելցուկային զանգվածով: Պարզվել է, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ավելի ծանր պերիոդոնտիտ Է զարգացած, ի տարբերություն մարմնի նորմալ զանգված ունեցողների:
Գիտնականները նշում են, որ ճարպակալումն, ամենայն հավանականությամբ, բորբոքային գործընթացներ Է առաջացնում բերանի խոռոչում: