Հայտնի են «Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթի եզրափակչի հայ մասնակիցները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Life
<div><img src="https://mc.yandex.ru/watch/40658209" style="position:absolute; left:-9999px;" alt="" /></div>
Հայաստանը «Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթում կներկայացնեն երեք մասնակիցներ։
Մրցույթի եզրափակչի հայ գեղեցկուհիներն են` Արփինե Բալյանը, Մարինե Մարգարյանը և Զառա Մինասյանը։
Մրցույթի եզրափակիչը կկայանա Երևանում հունիսի 6–ին։ Դրան կմասնակցեն ԱՊՀ բոլոր երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին կազմակերպիչները, հայ մասնակիցները գեղեցկության մրցույթների և ցուցադրությունների մասնակցության մեծ փորձ ունեն։ Նրանք կարող են անել ամեն ինչ` իրենց երկիրն ըստ արժանվույն ներկայացնելու և հաղթանակ բերելու համար։
25–ամյա Արփինե Բալյանը 2010 թվականին երրորդ տեղն է զբաղեցրել «SuperModel» մրցույթում և երկրորդը` «Միսս Ուսուրիյսկ» մրցույթում։
22–ամյա Մարինե Մարգարյանն արդեն 10 տարեկանում արժանացել է «Միսս հմայք» տիտղոսի։ Նա մասնակցել է միջազգային տարբեր մրցույթների և զբաղեցրել է մրցանակային տեղեր։

28–ամյա Զառա Մինասյանը դարձել է «Միսս ծովափ-2009» մրցույթի հաղթող, մասնակցել է Elite Model Look, Martini Royale Casting մրցույթների։ 2014 թվականին մասնակցել է «Best model of the world» մրցույթին և ներառվել է լավագույն հնգյակում։
![]()