Հայերեն

Լավ լուր անապահով խավի համար

Ամենաընթերցված

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր երկրում պետբյուջեով առողջապահության ոլորտին տրամադրվում է 85 մլրդ դրամ գումար, որից 67–ը բաժին է հասնում բժշկական օգնության կազմակերպմանը: Այդ գումարից էլ 27 մլրդ–ը տրամադրվում է առաջնային օղակին, իսկ 40 մլրդ–ը՝ հիվանդանոցային ծառայություններին:
Ոլորտի ֆինանսական վերահսկողության և պետական բյուջեից հատկացվող միջոցներն առավել նպատակային և հասցեական ծախսելու համար նախարարությունը մշակել է ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ժամանակացույց, ըստ որի՝ մայիսի վերջին կառավարության հաստատմանը կներկայացվի մոտ 100 հազար պետական ծառայողի հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների տրամադրման մեխանիզմները։
Հունիսի վերջին էլ Առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացնի 612 հազար սոցիալապես անապահով բնակիչների համար հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների հարցը: Եվ չնայած այդ համակարգը կսկսի գործել 2018 թվականի սկզբից, սակայն հույս կա, որ մոտ ապագայում արդեն պետական բյուջեի գումարներն ավելի համակարգված ձևով կուղղվեն սոցիալապես անապահով խմբերի բուժմանը, որով անապահով խավը կստանա պատշաճ հիվանդանոցային բուժօգնություն:
Բժշկական ծառայությունների որակի բարելավմանը կնպաստի նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը, իսկ պետական պատվեր իրականացնող 490 բուժհիմնարկների ֆինանսավորումը մայիսի 1–ից արդեն իրականացվում է համակարգ ներմուծվող տվյալների հիման վրա։ Հաջորդ փուլում գրանցումներ կսկսեն կատարել բոլոր բժշկական հաստատությունները և դեղատները։ Մշակվել են նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի հետագա զարգացման մի շարք այլ ուղղություններ նույնպես, այդ թվում` առցանց հերթագրում, հեռաբժշկության ներդրում և այլն։
Առաջին անգամ նախատեսվում է ներդնել պետպատվերի շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից գնվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գնումների կենտրոնացված համակարգ։ ՀՀ կառավարության որոշմամբ կկարգավորվեն բժշկական սարքերի և սարքավորումների պետական գրանցումը, կհաստատվեն դրանց անվտանգության, որակի ու արդյունավետության փորձաքննության կանոնները:
Առանձին բժշկական ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով Առողջապահության նախարարությունում մշակվել և իրականացվում են թիրախային ծրագրեր: Մասնավորապես՝ հեպատիտ Ց–ով շուրջ 1000 հիվանդի բուժումը կազմակերպվում է ժամանակակից արդյունավետ դեղերով։
Ինչ վերաբերում է պացիենտ–բժիշկ–բուժհաստատություն փոխհարաբերությունների ընթացքում ծագող վեճերի արագ և արդյունավետ քննության իրականացմանը, ապա աշխատանքներ են տարվում բժշկական հաշտարարի ինստիտուտ ներդնելու ուղղությամբ։
Իրականացվում, ինչպես նաև նոր ծրագրեր են մշակվում ողջ աշխարհում մահացության հիմնական պատճառ հանդիսացող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման համար: Շարունակվում են արգանդի վզիկի քաղցկեղի, զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերը։ Ձեռքբերումներ են արձանագրվում վարակիչ հիվանդությունների կառավարման, համաճարակաբանական հսկողության, պատվաստումների որակի և անվտանգության բարելավման արդյունքում։ 17 հիվանդության դեմ իրականացվող 14 պատվաստման բարձր ընդգրկվածության շնորհիվ մահացության ընդհանուր կառուցվածքում վարակիչ հիվանդություններից մահացությունը չի հասնում 1%–ի:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը
Ամենադիտված