Հայերեն

Որքան էլ գեղջուկ ազգադավը փորձի նսեմացնել մեր գրական վեհությունները, նրանց անունները հավերժ կապրեն ժողովրդի շուրթերին․ Հրայր Կամենդատյան

Blog
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ապշեցուցիչ է, թե ինչ աստիճանի անգրագիտություն և ստորաքարշություն է ցուցաբերում այսպես կոչված «ՀՀ ղեկավարությունը»։ Երբ պետության գլխին կանգնած մի տգետ, ինքն իրեն զարհուրելի «պատմաբան» երևակայելով՝ համարձակվում է 1940-75 թթ․ հայկական գրականության մասին դատողություններ անել և խաչ քաշել մեր մեծերի հայրենասիրության վրա, սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր դավաճանություն է։

Ի՞նչ է փորձում ասել այս հայրենադավ բռնապետը։ Որ Դերենիկ Դեմիրճյանը, որի «Վարդանանք» երկը սերունդներին դարերով հուշեց հերոսության ու ազգային արժանապատվության մասին, իբր ինչ-որ գլավլիտի հրամանով էր գրում։ Որ Պարույր Սևակը, ով իր յուրաքանչյուր տողով հոգևոր բողոք ու աննկուն ազգային ոգի էր կրում, իբր ուղղորդված հայրենասեր էր՞։ Որ Հրանտ Մաթևոսյանը, ով գյուղական կյանքի մեջ հայի անմեռ էությունը բացեց ու ապացուցեց, թե ինչքան կենսունակ է մեր ժողովուրդը, իբր «սխալ ուղղված» էր՞։ Իսկ Հովհաննես Շիրազը՝ հայ մայրերի և Նահատակվածների Սփոփիչը, որ իր բանաստեղծություններով դարձավ ազգային ողբերգության և հավերժական սրբության խորհրդանիշ, իբր ինչ-որ հրահանգի կատարո՞ղ էր։

Սա ոչ թե անգրագիտություն է, այլ՝ մղձավանջային ստորացում։ Քանի դեռ այս ժողովուրդը նման անհաղորդ և անազգի ղեկավար ունի, նա կփորձի անգամ մեր սրբությունները պղծել։ Այս ոչմիբանը, ով երբեք ոչ մի հայրենասիրական արժեք չի կրել և չի կրի, փորձում է իրեն բարձրացնել այն հսկաների վրա, որոնց ստվերին անգամ մոտենալու իրավունքը չունի։ Նա ո՛չ գրականություն է հասկանում, ո՛չ պատմություն, և առավել ևս՝ հայրենասիրության մասին խոսելու իրավունք չունի։

Մեր գրական տիտանները իրենց գործերով ապացուցեցին, որ հնարավոր է անգամ ամենախիստ պայմաններում ստեղծել հավերժական արժեքներ, որոնք կպահպանեն հայության ոգին։ Դեմիրճյանի, Սևակի, Մաթևոսյանի, Շիրազի պես հսկաները հայոց հողի կենսունակության կենդանի ապացույցներն են։ Իսկ Փաշինյանի պեսները մնալու են պատմության աղբանոցում՝ որպես ազգի ոգին մսխող դավաճաններ։
Այսօր, երբ ժողովուրդը կարիք ունի ոգեշնչման ու հպարտության, իշխանությունը փորձում է փշրել այդ աղբյուրները։ Բայց որքան էլ գեղջուկ ազգադավը փորձի նսեմացնել մեր գրական վեհությունները, նրանց անունները հավերժ կապրեն ժողովրդի շուրթերին։ Իսկ նրա անունը հիշվելու է միայն որպես դավաճանի, որ թքեց իր ժողովրդի հոգևոր և ազգային արժեհամակարգի վրա, ով հանձնեց Արցախը։

Ու հենց այստեղ է տարբերությունը՝ մեր տիտանները մնացին հավերժ, իսկ նա կվերջանա որպես ժամանակավոր անեծք։

Էն մկո, ու եսիմ ինչերին էլ չեմ անդրադառնում հասկանալի պատճառով։ Դրանք արվեստի հետ կապ չունեն, գրդոնչի են։

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրում
Ամենադիտված