Հայերեն

Նոր սկանդալ է հասունանում

Աշխարհ

ՀԱՅԵԼԻ / Ամերիկյան լրատվամիջոցները նախագահ Թրամփին մեղադրում են գաղտնի տեղեկություն տրամադրելու մեջ: Washington Post-ում, այնուհետև մի շարք այլ հեղինակավոր պարբերականներում հրապարակած հոդվածները հայտնում են, որ նախագահ Թրամփը գաղտնի տեղեկություն է տրամադրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ու դեսպան Սերգեյ Կիսլյակին նրանց հետ Սպիտակ Տանը հանդիպման ընթացքում: Ըստ լրատվամիջոցների` Թրամփը խոսել է ավիացիայի ոլորտում առկա սպառնալիքների մասին տեղեկացված լինելու վերաբերյալ:
«Հրապարակված նյութը իրականությանը չի համապատասխանում: Նախագահը և արտգործնախարարը խոսել են մեր երկու երկրներին սպառնացող մի շարք վտանգների մասին, ներառյալ քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Որևէ գաղտնի տեղեկատվություն չի քննարկվել: Նախագահը չի հրապարակել որևէ ռազմական գործողության մասին տեղեկություն, որը դեռևս հայտնի չէ հանրությանը: Հանդիպմանը ներկա երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներառյալ պետքարտուղարը նույն կերպ են հիշում այս հանդիպումը: Ես էլ էի ներկա այնտեղ: Նման բան տեղի չի ունեցել»,- ասել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄաքՄասթերը: Լրատվամիջոցները, սակայն մտահոգություն են հայտնում, որ գաղտնի տեղեկությունը կարող է վտանգել ԴԱԻՇ-ի մասին տեղեկություն տրամադրող աղբյուրին:
ԱՄՆ-ի նախագահը իրավունք ունի գաղտնազերծել գրեթե ամեն տեսակի տեղեկություն, ուստի իրավական առումով չկա որևէ խնդիր: Սակայն հատուկ ծառայությունների աշխատակիցները մտահոգություն են հայտնում, որ նման գաղտնազերծումները կարող են վնասել ԱՄՆ-ին տեղեկություն տրամադրած բարեկամ երկրների հետ հարաբերություններին:
Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ մամլո համատեղ ասուլիսում նախագահ Թրամփը` ի պատասխան լրագրողների հարցապնդումների, ասել է. «Մենք հիանալի հանդիպում ենք ունեցել ՌԴ ԱԳ նախարարի հետ, ինչի մասին նաև նշել է գեներալ ՄաքՄասթերը: Մենք շատ հաջողություններ կունենանք և կշարունակենք որքան հնարավոր է շատերին ներգրավել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»:
Նախօրեին նախագահ Թրամփը թվիթերի միջոցով բացատրել էր ռուսական կողմին նման տեղեկության տրամադրման նպատակը՝ ընդգծելով, որ որպես նախագահ նա լիովին լիազորված է այդպես գործելու: Ըստ Թրամփի, նա բաց հանդիպման ընթացքում ՌԴ ԱԳ նախարարին է տրամադրել տեղեկություն ահաբեկչության դեմ պայքարի և ավիացիայի անվտանգության մասին՝ ցանկանալով, որ ռուսական կողմն էլ ավելի ակտիվ ներգրավվի ԴԱԻՇ-ի և ահաբեկչության դեմ պայքարին:
Թրամփը Լավրովի հետ հանդիպման ընթացքում գաղտնազերծել է գաղտնի տեղեկություն։ ABC News-ի անանուն աղբյուրների տվյալներով՝ խոսքը եղել է ԱՄՆ ուղևորվող ինքնաթիռի պայթեցման ԴԱԻՇ-ի պլանների մասին։ ԱՄՆ-ը գրոհայինների պլանների մասին տեղեկությունը ստացել է նրանց շարքերում գտնվող իսրայելցի լրտեսից։ Նա ամերիկյան կողմին հայտնել էր, որ ահաբեկիչները ցանկանում են չվերթում պայթյուն իրականացնել՝ պայթուցիկ սարքը ինքնաթիռ բարձրացնելով նոթբուքի մեջ թաքցրած։ ԱՄՆ-ում տեղեկությունը համարել են արժանահավատ, այդ իսկ պատճառով արգելել են նոթբուքերի մուտքը ինքնաթիռներ Եվրոպայից ժամանող չվերթներում։ Այժմ այդ մասին ռուսական կողմին հայտնելուց հետո իսրայելցի լրտեսի կյանքը սպառնալիքի տակ է հայտնվել՝ նշում է հեռուստաալիքը։
Թրամփը կարող էր չիմանալ Լավրովին հաղորդած տեղեկության աղբյուրի մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը. «Հնարավոր է՝ այսպիսով ես հայտարարություն եմ անում, սակայն նախագահը չգիտեր, թե որտեղից էին այդ տվյալները, նրան չեն տեղեկացրել տեղեկությունների աղբյուրի կամ հավաքագրման մեթոդի մասին»,- ասել է Մաքմասթերը Սպիտակ տանը մամլո ասուլիսի ժամանակ: Թրամփի խորհրդականը մի քանի անգամ նշել է, որ վարչախումբը համարում է, որ Թրամփի կողմից Լավրովին տրամադրված ողջ տեղեկությունը տեղին է և պատշաճ:
Ինքը` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին փոխանցել է տեղեկություններ՝ կապված ահաբեկչության և ավիափոխադրումների անվտանգության հետ, այս մասին ամերիկացի նախագահը գրել է Twitter-ում: «Որպես նախագահ՝ ցանկացել եմ Ռուսաստանի հետ կիսվել փաստերով՝ կապված ահաբեկչության և ավիափոխադրումների անվտանգության հետ: Ես լիովին դրա իրավունքն ունեմ»,-ասել է նա: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով այդ հրապարակմանը, խորհուրդ է տվել չընթերցել ամերիկյան այն թերթերը, որոնք զբաղվում են մտացածին «սենսացիաների» տարածմամբ:
Մինչդեռ New York Times-ը գրում է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում կիսվել է նրա հետ Իսրայելից ստացված հետախուզական տեղեկատվությամբ. «Գաղտնի հետախուզական տեղեկատվությունը, որն անցած շաբաթ Սպիտակ տանը Թրամփը բացել է ռուս պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում, տրամադրված է եղել Իսրայելի կողմից»,- հայտնում է պարբերականը` վկայակոչելով ԱՄՆ գործող և նախկին պաշտոնատար անձանց, որոնց հայտնի է, թե ինչպես է ԱՄՆ-ը ստացել տեղեկատվությունը: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերը New York Times-ին հայտնել է, որ ահաբեկչության դեմ պայքարում երկրները շարունակում են սերտ համագործակցությունը: «Իսրայելը լիովին վստահում է ԱՄՆ հետ հարաբերություններին` հետախուզական տեղեկատվության փոխանակման ոլորտում»,- ասել է դեսպանը, ավելացնելով, որ սպասում է նախագահ Թրամփի օրոք այդ համագործակցության «խորացմանը»:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված