Ղարաբաղի բանակի հաղորդագրությունը
ՀասարակությունՄայիսի 17-ին և լույս 18-ի գիշերը
արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր
տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է
մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650
կրակոց:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից,
ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր
հակատանկային նռնականետ (23 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ Դ-44
տիպի հրանոթ (18 արկ) և 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ և
շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: