Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ազատ կարձակվի (տեսանյութ)
ՀասարակությունՊահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա պաշտպանը Վերաքննիչ դատարանից խնդրում են պատժից վաղաժամկետ ազատ արձակելու որոշում կայացնել: Անկախ հանձնաժողովը 6 անգամ առանց հիմնավորումների մերժել է Վոլոդյա Ավետիսյանին:
«Որեւէ հիմնավորում, որեւէ անձ, այդ թվում իմ վստահորդը չի ստանում պարզաբանում, թե ինչու անկախ հանձնաժողովը մերժեց իրեն: Այս մարմնի որոշումը կամայական է, չկան հստակ չափանիշներ»,- այսօր դատարանում հայտարարեց փաստաբան Արաքս Մելքոնյանը:
Դատախազը դեմ արտահայտվեց նշված բողոքին՝ նշելով, որ դատարան դիմելու ընթացակարգը չի պահպանվել: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Կարինե Ղազարյանը մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը: Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներն այլ որոշման չէին սպասում:
«Հասկանում եմ նաեւ այս դատավորներին այն առումով, որ նրանք ուղն ու ծուծով, մինչեւ վերջին կաթիլը ստրկացած են եւ չեն կարող քանդել փաշայի տված ցուցմունքները»,- «Ա1+»-ին ասաց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:
Անկախ դատարանի որոշումից՝ Վոլոդյա Ավետիսյանը մի քանի օրից՝ մայիսին 25-ին, ազատ է արձակվելու՝ 2013 թ. կիրառված համաներման արդյունքում։