Հայերեն


Հանճարն իր ողջ պարզությամբ. այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է

Բաց մի թողեք

«Քսաներորդ դարի աստղագիտության մեջ տեղի է ունենում ահռելի հեղափոխություն, միգուցե իր կարեւորությամբ համեմատելի՝ կոպեռնիկոսյան հեղափոխության հետ»,– այսպես է նախորդ դարի գիտական մեծ շրջադարձի մասին ասել ականավոր հայ գիտնական, աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանը։ Այսօր նրա ծննդյան 117-ամյակն է։
«Ժողովուրդ» օրաթերթը օրվա խորհրդով ներկայացնում է մեծ գիտնականի կյանքի եւ մասնագիտական ուղու կարեւոր հանգրվանները։

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում։ Նրա հայրը՝ Համազասպ Համբարձումյանը, առաջինը նկատեց որդու բացառիկ հետաքրքրությունները թվաբանական հաշվարկների հանդեպ. երբ Վիկտորը ընդամենը 4 տարեկան էր, արդեն կարողանում էր հեշտությամբ բազմապատկել երկնիշ թվերը։ Թվերի աշխարհի հանդեպ սերն անմիջապես նրան տարավ դեպի աստղագիտություն, դեպի տիեզերքի անսահման հորիզոնները։ Չնայած հոր ցանկությանը՝ տեսնել որդուն մաթեմատիկոս, Վիկտոր Համբարձումյանը Սանկտ Պետերբուրգի (այն ժամանակ Լենինգրադի) համալսարանում ընտրեց աստղագիտությունը։

1934 թվականին նա իր հարազատ համալսարանում հիմնում է Խորհրդային Միությունում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը եւ դառնում դրա վարիչը։ 31 տարեկանում ընտրվում է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ եւ նշանակվում Լենինգրադի պետական համալսարանի պրոռեկտոր՝ գիտական աշխատանքների գծով։

1943 թվականը նոր փուլ բացեց Համբարձումյանի կյանքում։ Նա ընտանիքով տեղափոխվեց Երեւան եւ նշանակվեց նորաստեղծ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ։ 1946-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանը։ Մեկ տարի անց նա դառնում է Հայաստանի ԳԱԱ նախագահ եւ պաշտոնավարում մինչեւ 1993 թվականը։

1961-ին Համբարձումյանը ընտրվում է Միջազգային Աստղագիտական միության (ՄԱՄ) նախագահ եւ մեծ ջանքեր գործադրում դրա գործունեության բարելավման համար։ Չնայած իր նախագահությունը ավարտում է 1964-ին, արդեն 1968-ին ընտրվում է Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահ։ Երկու տարի անց նրան վերընտրում են նույն պաշտոնում, ինչն աննախադեպ քայլ էր այդ հեղինակավոր կազմակերպության պատմության մեջ։

1994 թվականին անվանի գիտնականն արժանանում է Հայաստանի ազգային հերոսի բարձր կոչմանը։
Համբարձումյանի գիտական ժառանգությունը ընդգրկում է աստղային համակարգերի դինամիկայի, ֆիզիկայի, գալակտիկաների տիեզերածնության, ինչպես նաեւ մաթեմատիկական ֆիզիկայի հիմնարար հարցեր։ Նա հեղինակեց սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգ։

Գիտնականը իր գործունեության համար երկու անգամ արժանացել է Ստալինյան մրցանակի (1946, 1950), եղել է Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), 1996-ին՝ Հայաստանի ազգային հերոս, ինչպես նաեւ արժանացել է Ռուսաստանի պետական մրցանակի եւ մի շարք ակադեմիական պարգեւների։

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը վախճանվեց 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում եւ թաղված է աստղադիտարանի մոտ՝ ընտանեկան գերեզմանատանը։

Այսօր էլ նրա անունը շարունակում է լինել Հայաստանի ճանաչման վառ խորհրդանիշներից։ 2009 թվականից ստեղծվել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը, որն ամեն երկու տարին մեկ շնորհվում է աշխարհահռչակ գիտնականների՝ աստղագիտության բնագավառում բացառիկ ներդրման համար։

Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբՀնդկաստանը օգտագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները մաքուր էներգիայի անցնելու համարՌուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Պետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Դատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումՔաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներԹշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանԻնդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Ամենադիտված