Սերժ Սարգսյա՞ն, թե Կարեն Կարապետյան․ ԱՄՆ առաջարկը Հայաստանին
Բաց մի թողեքԼՐԱԳԻՐ / Հայաստանում վերականգնողական էներգետիկայի համաժողովին, որ նախաձեռնել էր ԱՄՆ դեսպանատունն ու հրավիրել ամերիկյան խոշոր մի քանի ընկերությունների, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկարի մասին: Դեսպան Միլզը չի նշել կոնկրետ անուններ, ժամկետներ: Բայց ասել է, որ Հայաստանն ունի մեծ ներուժ, իսկ ամերիկյան ընկերություններն ունեն հետաքրքրություն, եւ կա գործընկերության այդ ծավալի հեռանկար: Դեսպանը միաժամանակ հայտնել է Հայաստանի իշխանությունից ակնկալիքը՝ հավասար տնտեսական, մրցակցային պայմաններ:
Հայաստանի տնտեսության համար 8 միլիարդը ահռելի փող է, եւ դեսպան Միլզի հայտարարությունը շատերի համար թվում է աներեւակայելի: Աներեւակայելի նաեւ այն պատճառով, որ դժվար է պատկերացնել Հայաստանում այդ ծավալի ներդրում կատարելու ցանկություն ունեցող ամերիկյան ընկերություններ:
Մյուս կողմից, դեսպանն ամենեւին չի խոսել մեկ օրում կամ մեկ տարում կատարվելիք ներդրումների մասին: Կա ներուժ, կա հեռանկար, անկասկած որոշակիորեն սուբյեկտիվ հաշվարկների հիման վրա:
շարունակությունը՝ կայքում