Հայերեն

Գյումրին առանց տոնի. իշխանության «պատժի» նոր մեխանիզմը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին ակտիվ քննարկման թեմա դարձավ «Գյումրու օրը» նշել-չնշելու հարցը: Չնայած քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ «տոնը անպայման տեղի կունենա, և քաղաքը իր ավանդական տոնախմբությամբ կնշի «Գյումրիի օրը», և որ «տոնի հետ կապված որոշ հարցեր ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ քաղաքապետարանի մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն», այդուամենայնիվ, ՔՊ-ն ինտենսիվ շահարկում է այս թեման։

Իսկ իրականությունն այն է, որ խնդիրը սոսկ տվյալ օրվա տոնակատարություն անցկացնելը կամ չանցկացնելը չէ: Գյումրին, որը Հայաստանի մշակութային և զբոսաշրջային կենտրոններից մեկն է, այս տարի ընդհանրապես մնացել է առանց պետականորեն կազմակերպված որևէ նշանակալի միջոցառման։ Մի քաղաք, որի անունը տարիներ շարունակ ասոցացվել է փառատոների, մշակութային խանդավառության ու մարդաշատ հրապարակների հետ, հիմա կարծես մոռացության է մատնված։

Քաղաքում չանցկացվեց անգամ կառավարության ֆինանսավորմամբ ավանդաբար կազմակերպվող փառատոնը` «Ֆեստիվառը», որը պետք է դառնար տարվա գլխավոր իրադարձություններից մեկը։ Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի թիվ մեկ մարզային քաղաքում նման միջոցառումները պետք է ոչ թե բացառություն, այլ ավանդույթ լինեին։

Ըստ գյումրեցիների, այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ Գյումրին ունի ընդդիմադիր քաղաքապետ։ Տպավորություն է, որ իշխանությունների վերաբերմունքը պայմանավորված չէ քաղաքի հնարավորություններով կամ մշակութային ներուժով, այլ սոսկ քաղաքական հաշվարկներով։ Քաղաքը, փաստորեն, դարձել է քաղաքական պայքարի բեմահարթակ, իսկ տոնակատարությունները՝ շահարկման գործիք։

Այնինչ, գյումրեցիները, ինչպես ամեն տարի, սպասում են ոչ միայն քաղաքի տոնին, այլև պարբերական այլ միջոցառումների, ջերմ հանդիպումների, համերգների, հյուրերի ու համախմբման մթնոլորտի։ Փոխարենը՝ ստանում են անուշադրություն ու լռություն։ Գյումրին, իր յուրահատուկ մշակույթով, պատմությամբ ու մարդկանց հյուրընկալությամբ, արժանի է պետական ուշադրության։ Բայց այսօր այն օգտագործվում է որպես «պատժի» մեխանիզմ ընդդիմադիր ղեկավար ընտրելու համար։ Իսկ արդյունքում տուժում են ոչ թե քաղաքական գործիչները, այլ քաղաքի բնակիչները։

Գյումրին այսօր նորից ապացուցում է՝ այն միշտ ավելին է, քան պարզապես վարչական միավորը։ Այն հայության ինքնության, տոկունության և ստեղծարարության խորհրդանիշն է։ Իսկ այդ խորհրդանիշի արժանապատվությունը անտեսելն ու փոքրացնելը ոչ միայն քաղաքական սխալ է, այլև ազգային։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար
Ամենադիտված