Ղարաբաղի խնդիրը Սարգսյանը հանձնեց խորհրդարանին
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Ելույթ ունենալով նոր Ազգային Ժողովի առաջին նիստին, Սերժ Սարգսյանը բավական ծավալուն, գրեթե ծրագրային անդրադարձ կատարեց պետական քաղաքականության բոլոր ուղղություններին, այդ թվում Արցախի խնդրին: Սերժ Սարգսյանն այդ առումով արեց հայտարարություն, որը մի կողմից այդքան էլ նորություն չէ, մյուս կողմից իհարկե հարց է առաջացնում, թե ինչն էր դա հիշատակելու անհրաժեշտությունը:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Կազանի պլանը սեղանին է, այն հանձնված չէ ԵԱՀԿ քարտուղարություն, այնտեղ ի պահ տրված չէ, հետեւաբար սեղանի վրա գտնվող փաստաթուղթ է:
Այն, որ Կազանի պլանը սեղանին է, Սերժ Սարգսյանը հայտարարել էր նաեւ նոյեմբերին, երբ հարցազրույց էր տալիս ՌԴ պաշտոնական պրոպագանդայի առաջամարտիկ Կիսելյովին:
Միեւնույն ժամանակ, դրան զուգահեռ, հայկական կողմը աստիճանաբար սահմանեց բանակցային գործընթացի հանդեպ որոշակի կոշտ վերաբերմունք, հայտարարելով, թե բանակցության կամ հանդիպումների իմաստ կարող է լինել այն դեպքում, երբ դրանցում ձեռք բերած պայմանավորվածությունները՝ առաջին հերթին հրադադարի ռեժիմի պահպանման մասով, կիրականացվեն: Մասնավորապես, հայկական կողմը պնդում է հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը:
շարունակությունը՝ կայքում